Պուտինը Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետին ստիպել նստել շատ ցածր աթոռի վրա․ Գորդոն Բրաունը պատմել է Կրեմլում Պուտինի «սպառնալիքների» մասին

Պուտինը Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետին ստիպել նստել շատ ցածր աթոռի վրա․ Գորդոն Բրաունը պատմել է Կրեմլում Պուտինի «սպառնալիքների» մասին

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Գորդոն Բրաունը The Telegraph-ին տված հարցազրույցում խոսել է 2006 թվականին Մոսկվա կատարած այցի մասին՝ մասնավորապես վերհիշելով, թե ինչպես են Կրեմլում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն իրեն «ստիպել նստել շատ ցածր աթոռի վրա»։

Բրաունը պնդում է, որ Պուտինը սպառնացել է իրեն։

«Ես պատրանքներ չունեի այն մասին, թե ինչպիսին է Պուտինը»,- ասել է բրիտանական կառավարության նախկին ղեկավարը։ Նրա խոսքով՝ երկար տարիներ Արևմուտքը չի կարողացել դիմակայել Ռուսաստանի Դաշնության նախագահին՝ մինչև նրա ներխուժումն Ուկրաինա։

Հիշելով իր այցը Կրեմլ, երբ ինքը Մեծ Բրիտանիայի ֆինանսների կանցլեր էր, Բրաունը պատմնել է, որ իրեն շատ ցածր աթոռի վրա են նստեցրել:

«Այնպես որ ես ներքևից վերև էի նայում Պուտինին: Նա, իհարկե, համեմատաբար ցածրահասակ տղամարդ է և կրում է բարձրակրունկները։ Այդ օրը նա հանեց ցուցիչ քարտերը և սկսեց կարդալ իմ մասին ունեցած ամբողջ տեղեկատվությունը, կարծես ուզում էր ապացուցել, որ նա իմ մասին ավելին գիտի, քան ես ինքս: Հետևաբար, երբ մարդիկ ասում են, որ Պուտինը փոխվել է և միայն հիմա է սպառնում, կարող եմ ասել, որ նա ինձ սպառնացել է նույնիսկ այն ժամանակ»,- ասել է Մեծ Բրիտանիայի կաբինետի նախկին ղեկավարը։

Բրաունը կարծում է, որ Պուտինը միայն արձագանքում է «ուժի անզիջում և անսասան ցուցադրմանը»:

«Միակ բանը, որ հասկանում է Պուտինը, ուժն է։ Թուլությունը նա կօգտագործի. Նա բարձրագույն աստիճանի պատեհապաշտ է»,- ասել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետը։

Աղբյուրը՝ Live24.am

Rate this item
(0 votes)

Լրահոս

© 2022 Lur24.com All Rights Reserved