ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի անդամ երկրները փակել են իրենց օդային տարածքը Լավրովի ինքնաթիռի համար. ՌԴ ԱԳՆ

ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի անդամ երկրները փակել են իրենց օդային տարածքը Լավրովի ինքնաթիռի համար. ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հաստատել է, որ նախարար Սերգեյ Լավրովի ինքնաթիռին թույլ չեն տվել մուտք գործել Սերբիան շրջապատող երկրների օդային տարածք։ Այդ մասին նա հայտարարել է կիրակի երեկոյան իտալական La7 հեռուստաալիքի Not Arena թոք շոուի եթերում։

«Դուք խոսում եք ուղիներ բացելու, շփման հնարավորությունների մասին, բայց  ընդամենը մեկ ժամ առաջ Սերբիան շրջապատող երկրները փակել են բնական օդային ուղին Սերգեյ Լավրովի ինքնաթիռի համար, որը պետք է մեկներ Սերբիա։ Ռուսական պատվիրակությունը պետք է բանակցություններ վարեր Բելգրադում, իսկ ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի անդամ երկրները փակեցին իրենց օդային տարածքը։ Սա կապի ևս մեկ փակ ալիք է»,- ասել է Զախարովան։

Նա ընդգծել է, որ հաղորդակցությունների ընդհատման նախաձեռնողը ոչ թե Ռուսաստանի Դաշնությունն է, այլ Արևմուտքը։ Ավելի վաղ սերբական Večernje novosti թերթը հայտնել էր, որ Բուլղարիան, Հյուսիսային Մակեդոնիան և Չեռնոգորիան հրաժարվել են օդային միջանցք տրամադրել Լավրովի ինքնաթիռին, որը պետք է մեկներ Սերբիա։

 

Rate this item
(0 votes)

Լրահոս

© 2022 Lur24.com All Rights Reserved