Ռուսաստանի նախագահը մեզ առաջարկեց ՌԴ ԳՇ կողմից վերջին հաստատված՝ 1974 թվականի քարտեզը

Ռուսաստանի նախագահը մեզ առաջարկեց ՌԴ ԳՇ կողմից վերջին հաստատված՝ 1974 թվականի քարտեզը

By Դեկտեմբերի 16, 2021 54

Կան մի շարք ռազմական քարտեզներ, մի մասը հաստատված է Հայկական ԽՍՀ-ի եւ Ադրբեջանական ԽՍՀ-ի կողմից, խոսքը 1926 թվականի քէարտեզի մասին է, որից հետո եղել են մի շարք վերաձեւումներ, որոնք, ըստ էության, չեն էլ հաստատվել, այլ եղել են ավելի ցածր  մակարդակում, եւ վերջինը 1974-ի ռազմական քարտեզն է: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը:

Նրա խոսքով, այդ ռազմական քարտեզում բլրակների մակարդակով նշվում է սահմանը, եւ դա վերջին քարտեզն է. «Ընթացքում փոփոխություններ եղել են, բայց ոչ ամեն տեղ: Օրինակ, Ալ լճերի շրջանում փոփոխությու եղել է, Տավուշում փոփոխություններ եղել են, բայց դրանք եղել են կոլխոզների մակարդակում:

Մենք հիմք ընդունում ենք 1926 թվականի քարտեզը: Բայց մենք ոչ բոլոր փաստաթղթերին համապատասխան քարտեզները մենք ունենք: Կան բազմաթիվ քարտեզներ, որոնք մենք չունենք, ոչ էլ Ադրբեջանն ունի, այլ ունի ՌԴ գլխավոր շտաբը, և Ռուսաստանն առաջարկել է դրանով առաջ շարժվել: Դեմարկացիան ու դելիմիտացիան շատ բան կարող է փոխել:

Այս պահին իրավիճակը կայունացնելու համար մեզ առաջարկվեց այս քարտեզը, որը ԳՇ կողմից վերջին հաստատված քարտեզն է՝ 1974 թվականի»,-ասաց նա:

Rate this item
(0 votes)

Լրահոս

© 2022 Lur24.com All Rights Reserved