«Դիմադրություն» շարժման հանրահավաքը՝ Ֆրանսիայի հրապարակում

«Դիմադրություն» շարժման հանրահավաքը՝ Ֆրանսիայի հրապարակում

Ֆրանսիայի հրապարակում այսօր՝ մայիսի 31-ին, մեկնարկում է «Դիմադրություն» շարժման հանրահավաքը։

Շարժման անդամներն առավոտյան քայլերթով շարժվել են կառավարության երկրորդ մասնաշենք՝ պահանջելով այնտեղ գտնվող չորս նախարարաների հստակ դիրքորշումը Արցախի հարցում։ Նախարարները, սակայն, այդպես էլ չհանդիպեցին ընդդիմադիր պատգամավորների հետ։

Դրանից հետո նրանք երթով շարժվեցին ԵՊՀ եւ Տնտեսագիտական համալսարան՝ նույն պահանջով։ Ռեկտորները եւս չհանդիպեցին ընդդիմադիր պատգամավորների հետ: ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը, ըստ պատգամավորների, փակվել էր իր աշխատասենյակում այնքան ժամանակ, մինչեւ ընդդիմադիր պատգամավորները կհեռանան ԵՊՀ-ից:

Տնտեսագիտական համալսարանի ռեկտորը տեղում չի եղել:

Հիշեցնենք, որ ընդդիմության պատրաստած հայտարարության տեքստում նշվում է. «Հայաստանն աջակցելու է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացմանը: Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:

Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև պետք է լինի հուսալի ցամաքային կապ․ Արցախն անկլավ չի լինելու: Հայաստանի Հանրապետությունն Արցախի ժողովրդի անվտանգության և ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավորն է:

Սահմանագծման և սահմանազատման աշխատանքները պետք է իրականացվեն ՀՀ ինքնիշխան տարածքից Ադրբեջանի զորքերի դուրս բերման նախապայմանով: Սահմանագծման և սահմանազատման աշխատանքների արդյունքում բացառվում է Հայաստանի Հանրապետության ամբողջականության խաթարումը:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում բացառվում է որևէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի Հայոց ցեղասպանությունը:

Ադրբեջանի և Թուրքիայի հետ ճանապարհների ապաշրջափակումը չի կարող տեղի ունենալ միջանցքային տրամաբանությամբ»։

Rate this item
(0 votes)

Լրահոս

© 2022 Lur24.com All Rights Reserved