Փաշինյանը Սարդարապատում է. հուշահամալիր մուտքն արգելված է քաղաքացիներին, նաեւ լրագրողներին

Փաշինյանը Սարդարապատում է. հուշահամալիր մուտքն արգելված է քաղաքացիներին, նաեւ լրագրողներին

Հայաստանի առաջին հանրապետության օրվա առթիվ քւիչ առաջ Սարդարապատի հուշահամալիր է այցելել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:  Նրան ուղեկցում են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ու ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Այստեղ են նաեւ նախարարներ, ՔՊ-ական պատգամավորներ, ՊՆ-ի ներկայացուցիչներ, դեսպանությունների ներկայացուցիչներ:

Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս Սարդարապատի հուշահամալիր տանող ճանապարհը փակ է քաղաքացիների, ավտոմեքենաների, ինչպես նաեւ լրագրողների համար: Լրագրողներին թույլ չեն տալիս մոտենալ Սարդարապատի հուշահամալիրին, որտեղ Առաջին հանրապետության օրվա առթիվ միջոցառում է նախատեսված: Ոստիկանության աշխատակիցները արգելափակոցներ են տեղադրել եւ փակել են դեպի հուշահամալիր տանող գլխավոր մայրուղին: Եվս մեկ անցակետ տեղադրված է անմիջապես հուշահամալիրի մուտքի մոտ, որտեղ տեղակայված են ոստիկանության մեծաթիվ աշխատակիցները:

Անցակետի մոտ նաև Փաշինյանի անվտանգության աշխատակիցներն են կանգնած, որոնք ցուցակները ձեռքներին և հատուկ երկաթորսիչ սարքերով նախապես ցուցակագրված քաղաքացիներին` գուցե աշխատակիցներին, թույլ են տալիս մուտք գործել հուշահաալիրի տարածք:

Հայտնի դարձավ, որ լրագրողների մուտքն արգելվելու է այնքան ժամանակ, քանի դեռ Սարդարապատում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Իսկ միջոցառումը լուսաբանելու իրավունք է ստացել միայն Հանրային հեռուստաընկերությունը:

Rate this item
(0 votes)

Լրահոս

© 2022 Lur24.com All Rights Reserved