Անիմաստ զբաղմունք է խորհրդարանում սուտասան մարդկանց հետ հարցուպատասխանի գնալը․ Վանեցյան

Անիմաստ զբաղմունք է խորհրդարանում սուտասան մարդկանց հետ հարցուպատասխանի գնալը․ Վանեցյան

Ես, առհասարակ, խորհրդարանում հարցուպատասխանի չեմ մասնակցել, որովհետև համարում եմ, որ անիմաստ զբաղմունք է սուտասան ու անպատասխանատու մարդկանց հետ հարցուպատասխանի գնալը, - այս մասին լրագրողնբերի հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, պատասխանելով հարցին,թե այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամն է, արյդոք պետք է գնալ։

Նրա խոսքով՝ իշխանությունը տագնապի մեջ է, ինքը ստափ գնահատում է իրավիճակը․«Երկրում իրավիճակ է փոխվել, անգամ այս դեպքում, երբ ժամերով ճանապարհ ենք փակում, ակցիային չմասնակցող անձինք ոչ թե դժգոհում են, այլ ողջունում են մեզ։ Իշխանությունները իշխանությունն ընդունել են որպես իրենց անձնական բարեկեցությունը բարելավելու միջոց, նրանց համար իշխանությունը անհասանելի արժեք է եղել, հիմա էլ թաքնվում են ոստիկանության թիկունքում»։

Արթուր Վանեցյանը ևս մեկ անգամ ասաց, որ ինքն անելիք չունի խորհրդարանում, և այնտեղ չի գնալու այլևս՝ ինչպես հայտարարել է։

Rate this item
(0 votes)
Last modified on Չորեքշաբթի, 25 Մայիսի 2022 14:06

Լրահոս

© 2022 Lur24.com All Rights Reserved