Ընտրողներն ինձ ռեկորդային թվով՝ 74 միլիոն ձայն են տվել. Բայդենը ուղերձով ժողովրդին է դիմել

Ընտրողներն ինձ ռեկորդային թվով՝ 74 միլիոն ձայն են տվել. Բայդենը ուղերձով ժողովրդին է դիմել

Ընտրողներն ինձ ռեկորդային թվով՝ 74 միլիոն ձայն են տվել, հայտարարել է ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը ժողովրդին հղած ուղերձի ժամանակ:

«Մեր ժողովուրդն ասել է իր խոսքը, մաքուր և համոզիչ հաղթանակ են տվել մեզ»,- РИА Новости-ի փոխանցմամբ հայտարարել է Բայդենը:

Նա ասել է, որ ստացել է ամենաշատ թվով ձայները ԱՄՆ բոլոր նախագահների համեմատ:

Ջո Բայդենը ժողովրդին հայտարարել է, որ վերականգնելու է Միացյալ Նահանգների հանդեպ հարգանքն աշխարհում, հաղորդում է РИА Новости-ն:

«Ես հավակնել եմ այս պաշտոնին, որպեսզի վերակագնեմ Ամերիկայի ոգին, վերակառուցեմ այս ազգի էությունը՝ միջին դասը: Եվ անել այնպես, որպեսզի Ամերիկային կրկին հարգեն աշխարհում»,- հայտարարել է Թրամփը Դելավերից հղած ուղերձում:

Բայդենը ժողովրդին հղած ուղերձում ասել է նաև, որ նախագահի պաշտոնում աշխատանքը սկսելու է կորոնավիրուսի դեմ հաղթանակով, հաղորդում է Fox News-ը:

«Մեր աշխատանքը սկսելու ենք կորոնավիրուսը վերահսկողության տակ վերցնելով: Երկուշաբթի օրը ես կհայտնեմ առաջատար այն փորձագետների և գիտնականների անունները, որոնք կընդգրկվեն իշխանության փոխանցման և կորոնավիրուսի դեմ պայքարի՝ Բայդենի և Հարրիսի պլանի մշակման հարցերով խորհրդատվական խմբում: Մեր նպատակն է, որ մինչև 2021 թ. հունվարի 20-ը կարողանանք կյանքի կոչել այս ամենը»,- հայտարարել է Բայդենը:

Բայդենը, անդրադառնալով իր հաղթանակի լուրերից հետո երկրում սկիզբ առած տոնական միջոցառումներին, ասել է, որ դրանք ցույց են տալիս, որ «ուրախություն, հույս ու նոր հավատ կա, որ վաղը ավելի լավ օր է գալու»:

«Ես մտադիր եմ լինել այնպիսի նախագահ, որը ձգտելու է ոչ թե բաժանել, այլ՝ միավորել: Լինել մի նախագահ, որը չի տեսնում կարմիր ու կապույտ նահանգներ, այլ տեսնում է միայն Միացյալ Նահանգներ»,- հայտարարել է Թրամփն ու համազգային միասնության կոչ արել:

Բայդենն այդ առումով շեշտել է, որ առաջընթաց գրացնելու համար անհրաժեշտ է դադարեցնել հակառակորդներին դիտարել որպես թշնամիների:

«Ես հասկանում եմ այսօրվա հիասթափությունը: Բայց եկեք այժմ մեկս մյուսին շանս տանք: Ժամանակն է թուլացնել հռետորաբանությունը: Դուք մեր թշնամիները չեք, դուք ամերիկացիներ եք»,- դիմելով Թրամփի կողմնակիցներին՝ ասել է Բայդենը:

Բայդենն ասել է նաև, որ ուզում է տեսնել հակադիր կողմերի համագործակցությունը, և դրան հասնելը համարել ժողովրդից ստացած մանդատներից մեկը:

«Ժողովուրդն ուզում է տեսնել, որ մենք համագործակցում ենք իրենց շահերից ելնելով, և ես այդպես եմ որոշել»,- շեշտել է Բայդենը:

Ըստ ամերիկյան ԶԼՄ–ների՝ Բայդենը հաղթանակ է տարել Փենսիլվանիա նահանգում, ինչն ապահովում է ընտրիչների 20 ձայն: Այդպիսով, նա ստանում է 273 ձայն (ընտրվելու համար անհրաժեշտ է 270 ընտրիչի ձայն), մինչդեռ գործող նախագահ Դոնալդ Թրամփը ստացել է 213-ը:

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը, սակայն չի ընդունում պարտությունը և հայտարարել է, որ ընտրությունները դեռ չեն ավարտվել։ Ավելին, նա նաև հայտարարել է, որ ձայների մեծ առավելությամբ հաղթանակ է տարել երկրի ղեկավարի ընտրություններում:

Rate this item
(0 votes)

Leave a comment

Make sure you enter all the required information, indicated by an asterisk (*). HTML code is not allowed.

ԼՐԱՀՈՍ