Հանդիպում Էլիզաբեթ 2-րդի, Պուտինի հետ, G7 գագաթնաժողով․ այսօր մեկնարկում է Բայդենի 8-օրյա ուղևորությունը Եվրոպա

Հանդիպում Էլիզաբեթ 2-րդի, Պուտինի հետ, G7 գագաթնաժողով․ այսօր մեկնարկում է Բայդենի 8-օրյա ուղևորությունը Եվրոպա

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պաշտոնը ստանձնելուց հետո իր առաջին արտասահմանյան այցի շրջանակում այսօր մեկնում է Մեծ Բրիտանիա՝ փորձելու վերականգնել Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կառավարման տարիներին լարված տրանսատլանտյան հարաբերությունները, հայտնում են Թերթ.am-ը և Reuters լրատվական գործակալությունը։

«Արդյոք կարո՞ղ են մեծամասամբ նախորդ դարի ընթացքում ձևավորված ժողովրդավարական դաշինքներն ու ինստիտուտներն ապացուցել իրենց ունակությունը դիմակայել ժամանակակից սպառնալիքներին և հակառակորդներին։ Կարծում եմ՝ այո, և այս շաբաթ Եվրոպայում մենք դա ապացուցելու հնարավորություն ունենք», - գրել է Բայդենը The Washington Post-ում հրապարակված հեղինակային հոդվածում։

Բայդենն իր ուղևորության առաջին կանգառն անելու է Մեծ Բրիտանիայում՝ Մեծ յոթնյակի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։ Ենթադրվում է, որ հանդիպման ընթացքում կքննարկվեն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերին, առևտրին, կլիմային և զարգացող երկրներում ենթակառուցվածքների վերականգնման նախաձեռնություններին առնչվող հարցեր։ Հնարավոր է, որ Բայդենի նկատմամբ ճնշում գործադրվի՝ անցյալ շաբաթ 20 միլիոն չափաբաժին պատվաստանյութ տրամադրելու վերաբերյալ արված հայտարարությունից հետո ավելին անելու հարցում։

Մեծ Բրիտանիայում Բայդենը հանդիպելու է ՄԲ վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ՝ «հատուկ հարաբերությունները» վերականգնելու նպատակով, ապա կնոջ հետ այցելելու է Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդ թագուհուն։

ՄԲ-ից հետ Բայդենը մեկնելու է Բրյուսել՝ ՆԱՏՕ-ի և Եվրամիության ղեկավարների հետ հանդիպման։ Ակնկալվում է, որ բանակցությունների օրակարգում գերակշռելու են Ռուսաստանին և Չինաստանին վերաբերող, ինչպես նաև ՆԱՏՕ-ի դաշնակիցների ընդհանուր պաշտպանության հարցում ավելի մեծ դեր ունենալու խնդիրները։

Իր այցի վերջում Բայդենը Ժնևում հանդիպում է ունենալու Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

LIVE24.AM

24 ժամից այդ անբարոյականի ու իր ընտանիքի մասին այնպիսի փաստեր կհրապարակեմ, որ բոլորը կթքեն վրան

18+․ Թշնամին այսօր Գեղարքունիքի մարզում դաժան ծեծի է ենթարկել հայ զինծառայողի

Որդուս տալիս եմ բոլոր գերիների դիմաց․ Դիմում եմ Ալիևին, Սերժ Սարգսյան ու Ռոբերտ Քոչարյան բանակցեք

Իր Աշոտիկին թող տա, փոխարենը 20–25 ռազմագերի ետ ստանա

Մակրոնին քիչ առաջ ապտակած ֆրանսիացուն պարզապես հեռացրեցին առաջին շարքից

Անուն Ազգանունն ասեք․ Դրանց սաղին բռնելու եմ ու շիկեմ

Կադրային ջարդ ու դաժան վենդետաներ եմ անելու պետական ու մասնավոր հիմնարկների սեփականատերերի դեմ

Եթե ես լինեի գերագույն հրամանատար ու այսպիսի վիճակ լիներ, ես ինձ կգնդակահարեի

Օնիկ Գասպարյանը Շուշիի համար դեռ պատասխան ա տալու դատարանում

Ադրբեջանի ՊՆ մեքենայի պայթյունի պահը Քարվաճառում

Ձեր ինչի՞ց վախենանք, այ սատկած առյուծ քշողներ. Փաշինյանը՝ Քոչարյանին

Հերիք եղավ բոլ եղավ․ Սրանից հետո կա՛մ ձեզ կարգին կպահեք՝ հավսար-զգաստ՝ կամ էլ...

Rate this item
(0 votes)

ԼՐԱՀՈՍ