Խոզի ստեղծած կտավը համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ 26 000 դոլար

Խոզի ստեղծած կտավը համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ 26 000 դոլար

By Դեկտեմբերի 17, 2021 39

Հարավային Աֆրիկայից խոզ «նկարչի»՝ Պիգասոյի «Վայրի և ազատ» կտավը վաճառվել է 26 572 դոլարով, գրում է Daily Mail-ը։

Խոզն արվեստի գործը ստեղծել է մի քանի շաբաթվա ընթացքում կապույտ, կանաչ և սպիտակ ակրիլային ներկերով։ Կտավը գնել է գերմանացի հավաքորդ Պետեր Էսսերին։

Չորքոտանու տիրուհին՝ Ջոան Լեֆսոնը, պատմել է, որ պարզապես ցանկացել է աշխարհին պատմել իր սիրելի տաղանդավոր խոզի մասին։

Պարբերականը նշում է, որ այժմ սա համարվում է երբևէ կենդանու կողմից նկարված ամենաթանկ վաճառված կտավմ աշխարհում:

Rate this item
(0 votes)

Լրահոս

© 2022 Lur24.com All Rights Reserved