Իդեալական տևողությունը 20-30 րոպե է

Իդեալական տևողությունը 20-30 րոպե է

Ո՞վ կարող է քնել ցերեկը, եւ ինչպես է ավելի լավ դա անել: Այս մասին իր կարծիքն է հայտնել քնաբան, բ.գ.թ. Միխայիլ Պոլուեկտովը (Ռուսաստան)։

Ինչպես պատմում են news-ը և AiF.ru-ն, ցերեկային քունը թույլատրելի է միայն այն մարդկանց համար, ովքեր լիարժեք հանգստանում են գիշերը՝ միայն այս պայմանով է ցերեկային հանգիստն օգտակար ճանաչողական գործառույթների համար եւ նպաստում է աշխատունակության ու հիշողության բարելավմանը:

Հակառակ դեպքում, ըստ մասնագետի, ցերեկային հանգիստը ոչ միայն օգտակար չէ, այլեւ վնասակար է։

Ինչպես նշել է քնաբանը, կարեւոր է ճիշտ ժամանակահատված ընտրել որակյալ քնի համար։

«Եղել են ուսումնասիրություններ, որոնցում մարդիկ քնել են 15, 16 եւ 17 ժամ: Պարզվել է, որ ավելի լավ է դա անել ճաշից հետո՝ ժամը 15-ին։ Իդեալական տեւողությունը 20-30 րոպե է։ Կես ժամից սկսվում է, այսպես կոչված, քնի իներցիան՝ մարդու համար ավելի դժվար է արթնանալ ու գործի մեջ մտնել»,- ասել է մասնագետը։

 

Rate this item
(0 votes)

Լրահոս

© 2022 Lur24.com All Rights Reserved