Նշաններ, որոնք վկայում են սեռական հարաբերություններում խնդիրների մասին

Նշաններ, որոնք վկայում են սեռական հարաբերություններում խնդիրների մասին

Ինտիմ կյանքի մասին գրքերի հեղինակ Թրեյսի Քոքսը թվարկել է այն նշանները, որոնք վկայում են սեքսի մեջ խնդիրների առկայության մասին։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Քոքսի խոսքով՝ եթե սեքսը դարձել է սովորական, դա նշանակում է, որ զույգը խնդիրներ ունի ինտիմ կյանքում։ Այնուամենայնիվ, սեռական հարաբերությունների նման ընկալման ամենատարածված պատճառները հոգնածությունն ու սթրեսն են: Ինչպես հավելել է գրողը, մտահոգիչ նշան է անկողնում եսասիրությունը։ Եթե ​​զուգընկերոջը թվում է, թե սեքսի ժամանակ իր ցանկություններն անտեսվում են, որոշ ժամանակ անց զույգի մեջ կոնֆլիկտ է առաջանալու։

Գրողը զգուշացրել է, որ ինտիմ հարաբերության նախաձեռնողը չպետք է մի կողմը լինի։ Հակառակ դեպքում կստացվի, որ երկրորդ զուգընկերը ազդանշան է ուղարկում. «Ես այնքան էլ չեմ սիրում քեզ հետ սեքսով զբաղվել, բայց դա անում եմ՝ միայն քեզ հաճոյանալու համար»։

Մեկ այլ մտահոգիչ նշան է Քոքսն անվանել առօրյա կյանքում սեքսի մասին խոսակցությունների բացակայությունը: Նրա կարծիքով՝ ցանկացած փոփոխություն և հույզ պետք է քննարկել զուգընկերոջ հետ։

 

Rate this item
(0 votes)

Լրահոս

© 2022 Lur24.com All Rights Reserved