Ռուս զբոսաշրջիկները «դավաճանեցին» Թուրքիային

Ռուս զբոսաշրջիկները «դավաճանեցին» Թուրքիային

Մայիսյան տոներն արտասահմանում անցկացնել պատրաստվող ռուսաստանցիների հիմնական ուղղությունները կլինեն Արաբական Միացյալ Էմիրությունները, Մալդիվները և Սեյշելյան կղզիները, նշվում է ճանապարհորդությունների կազմակերպման Rs TLS ընկերության հետազոտության մեջ, գրում է ria.ru-ն։

«2021-ի մայիսյան տոներին ձևակերպված ուղեգրերի քանակով առաջատար է դարձել Արաբական Միացյալ Էմիրությունները։ Ռուսաստանցիների համար այս տարվա գարնանը երկրորդ ամենատարածված ուղղությունը Մալդիվներն է, երրորդ տեղը, ինչպես և ամանորյա տոներին, պահպանում է Սեյշելյան կղզիները՝ ռոմանտիկների շրջանում ամենահայտնի վայրերից մեկը»,- պարզել են հետազոտության հեղինակները՝ ուսումնասիրելով 2021 թվականի մայիսյան տոներին ընդառաջ հաճախորդների շրջանում զբոսաշրջային ուղեգրերի վաճառքի դինամիկան:

Նշվում է, որ համաճարակաբանական իրավիճակը չի ազդել ռուսաստանցիների զբոսաշրջային նախասիրությունների վրա և նրանք հիմնականում նախընտրում են ծովափնյա հանգիստը։

Ըստ հաղորդման՝ այս տարի մայիսյան տոներին ռուսաստանցիները չեն կարողանա ուղևորվել Թուրքիա, քանի որ այդ երկրի հետ Ռուսաստանի ավիահաղորդակցությունը ապրիլի 15-ից հունիսի 1-ը սահմանափակված է։

Rate this item
(0 votes)

Leave a comment

Make sure you enter all the required information, indicated by an asterisk (*). HTML code is not allowed.

ԼՐԱՀՈՍ