Որ հայտնի ռուսական դերասանն է խաղում Սերժ Սարգսյանի դերը «Իշխանություն» ֆիլմում

Որ հայտնի ռուսական դերասանն է խաղում Սերժ Սարգսյանի դերը «Իշխանություն» ֆիլմում

Մհեր Մկրտչյանի «Իշխանություն» ֆիլմում, որն էկրան կբարձրանա ապրիլի 16-ին, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դերը մարմնավորել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Սերգեյ Շակուրովը։

Ֆիլմի թրեյլերն արդեն հասանելի է համացանցում։

Պետք է խոստովանել, որ ռեժիսորը բավականին հավակնոտ հայտ է ներկայացրել` հաշվի առնելով այն փաստը, որ ֆիլմը պատմում է վերջին տարիներին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների՝ «թավշյա հեղափոխության» և 2020թ. արցախյան պատերազմի մասին։ Հետևաբար կինոնկարն անդրադառնում է և՛ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, և՛ այդ նույն «թավշյա հեղափոխության» հետևանքով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանին։

Կարճ տեսանյութը հիմնականում բացասական արձագանքի է արժանացել։

Համացանցի հայկական տիրույթի օգտատերերից մեկը նկատել է, որ բոլոր երկրներում տարիներ են պետք, որպեսզի այս կամ այն ռազմական ու քաղաքական իրադարձությունների մասին ճշմարտությունը պատմեն, մինչդեռ Հայաստանում նույնը փորձել են անել «տաք հետքերով», ինչն ակնհայտորեն վստահություն չի առաջացնում։

Բայց շատերն էլ նշել են, որ հաճույքով կնայեն ֆիլմը, հենց որ հայտնվի էկրաններին։

Rate this item
(0 votes)
Last modified on Կիրակի, 28 Մարտի 2021 00:18

Leave a comment

Make sure you enter all the required information, indicated by an asterisk (*). HTML code is not allowed.

ԼՐԱՀՈՍ