Հիսուսին խաչելու մեխը գտնվել է չեխական 12-րդ դարի եկեղեցու գաղտնի խորշից

Հիսուսին խաչելու մեխը գտնվել է չեխական 12-րդ դարի եկեղեցու գաղտնի խորշից

Չեխ հնագետները հայտնաբերել են մեխի մի հատված, որը կարող էր մեխված լինել Հիսուս Քրիստոսի խաչին: Գոնե նրանք, ովքեր դարեր առաջ թաքցրել են այդ մասունքը, կարծես հավատում էին, որ դա հենց այն մեխն է: Գտածոն իսկապես շատ հին է, և իր տարիքով այն ​​կարող է իսկական լինել:

Բացահայտումը կատարվել է Չեխիայի Միլևսկո քաղաքի 12-րդ դարի եկեղեցու ուսումնասիրության ընթացքում: Հնէաբանները հայտնաբերել են զմռված սենյակ՝ մարդկային աճյուններով և կենդանիների ոսկորներով: Այս սենյակի պատի մեջ հայտնաբերվել է 26 x 16 սանտիմետրանոց գաղտնի խորշ, որը զմռսվել է XIII-XIV դարում:

Դրանում գիտնականները հայտնաբերել են փայտե տուփ։

Տուփի մեջ հայտնաբերվել է վեց սանտիմետր երկարություն ունեցող առարկա, որի մեջ եղել է կռած երկաթե մեխ: Այդ մեխը զարդարում էր նաև ոսկե մի փոքրիկ խաչ, որը ծածկել է երկաթը բարակ շերտով: Գիտնականները նշում են, որ այն պարունակում է մոտ չորս գրամ թանկարժեք մետաղ:

Կարող ենք վստահորեն ասել, որ Չեխիայում հայտնաբերված մեխն, ըստ ռադիոածխածնային թվագրման, արվել է մեր թվարկության 260-416 թվականներին, այսինքն՝ քրիստոնեության առաջին դարերում:

Rate this item
(0 votes)

Leave a comment

Make sure you enter all the required information, indicated by an asterisk (*). HTML code is not allowed.

ԼՐԱՀՈՍ