Սխալները թույլ են տալիս տեսնել խնդրի լուծման ամենակարճ ուղին. Մի վախեցեք սխալվելուց

Սխալները թույլ են տալիս տեսնել խնդրի լուծման ամենակարճ ուղին. Մի վախեցեք սխալվելուց

Վախերն ապարդյուն են

Միայն պատկերացրեք, թե որքան ուժեր եւ նյարդեր եք վատնում անիմաստ ապրումների վրա այն բանի պատճառով, որը գուցե երբեք էլ չիրականանա: Այս մասին գրում են news-ը և Elle.ru-ն: Ազնիվ լինենք. դուք ի վիճակի չեք ամեն պատահար կանխել ու կռահել: Տագնապը չի վերացնի խնդիրները, ընդհակառակը, կթուլացնի ձեր զգոնությունը՝ սթափ գնահատելու իրավիճակը եւ ընդունելու ճիշտ որոշումներ:

Եթե դուք վախենում եք մրսել, մի՛ կերեք պաղպաղակ, մոռացել եք վարորդական իրավունքը, մի՛ վարեք մեքենա, որեւէ բան անել չեք կարող, մի՛ պարտավորվեք, կոփե՛ք կամքի ուժը եւ սովորե՛ք ինքներդ ձեզ ասելու՝ ոչ: Եթե անախորժ իրավիճակներից խուսափել չի հաջողվում, պարզապես սպասեք եւ արեք ամեն ինչ, որքան որ ձեր ուժերը թույլ կտան: Տագնապները միայն կփչացնեն ամեն ինչ:

Ծուլությունը երբեմն օգտակար է

Առհասարակ, ծուլությունը հենց այնպես չի հայտնվում: Այն, ինչ մենք անվանում ենք ալարկոտ վիճակ, անմիջական հետեւանքն է երկու պատճառներից մեկի. կամ չունենք մոտիվացիա ինչ-որ բան ձեռնարկելու, կամ մեր կենսական էներգիան եւ ուժերը չեն բավականացնում: Առաջին դեպքում ամեն բան պարզ է. ձեզնից պահանջվում է անել այն, ինչ ձեզ համար անպետք է եւ անհետաքրիր, ուրեմն ինչու՞ մատը մատին տալ: Եթե դուք հոգնել եք, ապա ձեր ծուլությունը ուղիղ ազդանշնան է այն մասին, որ ձեր ուղեղը գերբեռնված, չի կարող արդյունավետորեն աշխատել, եւ նրան հարկավոր է հանգիստ: Այնպես որ, միշտ չէ, որ ծուլանալը վնասկար է:

Սխալներ եւ անհաջողություն. լավ է

Ցավոք, մանուկ հասակում մեզ սովորեցնում են, թե սխալվելը վատ է: Ձեր ամեն սխալին հետեւում էր պատիժ՝ օրագրում անբավարար գնահատականից մինչեւ անկյուն կանգնել կամ տնային գործի հանձնարարություն: Բայց ինչու ՞ «ցավոք», որովհետեւ սխալները ոչ այնքան խնդիրներ են, որքան ձեզ համար անհրաժեշտ կյանքի փորձ: Ինչպե՞ս հասկանալ, թե ինչն է ճիշտ, իսկ ինչը՝ ոչ, եթե չսխալվեք: Ձեր վրիպումները աղետ չեն, այլ ընդամենը սխալ երթուղի նպատակի ճանապարհին: Սխալները տալիս են փորձ եւ հաճախ թույլ են տալիս տեսնելու խնդրի լուծման ամենակարճ ուղին, իսկ ահա սխալվելու վախը պարալիզացնում է (տե՛ս առաջին կետը). մի՛ վախեցեք սխալվելուց:

Մի՛ մոռացեք ձեր երազանքների մասին

Առօրյա գործերով զբաղված՝ դուք կարող եք մոռանալ ձեր երազանքների մասին: Օրինակ, եթե ձեր կարիերայի սկզբում երազում էիք թռչել պարաշյուտով կամ լողալ լաստով սիբիրյան որեւէ գետում, ապա մի քանի տարի անց կթվա, թե առանց դրա էլ ամեն ինչ լավ է: Ձեր երազանքն իրականացնելու առաջին իսկ հնարավորությանը կծագեն պատրվակներ. դա թանկ է, վախենալու է, իրավունք չունեմ նման ռիսկի դիմելու եւ այդպես շարունակ: Այդպես, փորձում ենք ինքներս մեզ համոզել, թե այդ երազանքները անհամատեղելի են մեր «ճիշտ կյանքին»: Այս դեպքում հավանական է երկու տարբերակ: Գուցե փոխվել են ձեր նպատակները եւ իսկապես ձեզ համար ավելի կարեւոր է կարիերայի աճը, քանի իրավիճակը փոխելու եւ ադրենալինի չափաբաժին ստանալու հնարավորությունը: Բայց մտածեք, գուցե դուք պարզապես մոռացե՞լ եք ձեր երազանքը: Իր երազանքները լքած մարդը նման է անիվի մեջ վազ տվող սկյուռիկի, որն անդադար պտտվում է, իսկ արդյունք չկա:

Հստակեցրե՛ք ձեր ցանկությունները

Որպեսզի հասնեք ձեր կյանքի նպատակներին, բավարար չէ դրանք պահել գլխում եւ պարզապես ցանկանալ, պետք է լավ կշռադատել, թե ինչ եղանակով դուք կկարողանաք դրանք իրականացնել: Փորձեք ձեր երազանքները փոխանցել թղթին: Ի՞նչ եք դուք ցանկանում, դրա համար որքա՞ն դրամ եւ ժամանակ է ձեզ հարկավոր, որտեղի՞ց կարող եք հայթայթել այդ գումարը, ձեր ծանոթներից (կամ անծանոթներից) ո՞վ կարող է օգնել հասնելու նպատակին: Որքան շատ մանրամասներ նշեք, այնքան ամբողջական եւ հստակ կպատկերացնեք բուն ընթացքը: Եթե նպատակին հասնելը գանձ է, ուրեմն նկարեք քարտեզ, որը ցույց կտա նրա տեղը:

Rate this item
(0 votes)

Leave a comment

Make sure you enter all the required information, indicated by an asterisk (*). HTML code is not allowed.

ԼՐԱՀՈՍ