Ամառային համեղ տորթ՝ պարզ բաղադրատոմսով

Ամառային համեղ տորթ՝ պարզ բաղադրատոմսով

Բաղադրիչներ

Խմորի համար՝

1. Ձու – 4 հատ
2. Շաքարավազ – 130 գ
3. Ալյուր – 200 գ
4. Սոդա (հանգցրած) – 1/3 թ/գ
5. Կակաո – 1 թ/գ
6. Հատապտուղներ

Կրեմի համար՝

1. Թթվասեր – 150 գ
2. Շաքարավազ – 2-3 ճ/գ

Պատրաստման եղանակը

1. Ձվերը հարել շաքարավազի հետ, ավելացնել սոդան և ալյուրը: Խմորի 2/3-ը լցնել կաղապարի մեջ, մնացածին կակաո ավելացնել:

2. Սպիտակ խմորի վրա ալյուրի մեջ թավալված հատապտուղներ շարել և լցնել մուգ խմորը: Թխել 20-30 րոպե, 170-180 աստիճան ջեռոցում:

3. Կրեմի համար հարել թթվասերը և շաքարավազը, լցնել տորթի վրա, զարդարել՝ ըստ ցանկության:

Rate this item
(0 votes)

Leave a comment

Make sure you enter all the required information, indicated by an asterisk (*). HTML code is not allowed.

ԼՐԱՀՈՍ