ԼՈՒՐ24
ԼՈՒՐ24

ԼՈՒՐ24

Պրոդյուսեր, ռեժիսոր Ռուբեն Մխիթարյանը գրել է.

«Ինքը ամեն շաբաթ-կիրակի մի բան հանձնելու է: Փաստացի իր օպերատիվ կապով թուրքերի հետ սահմանազատում ու սահմանագծում է անում: Հանձնելու է շաբաթ-կիրակի ու հենց աշուն/ձմեռ ժամանակ, որովհետև գիտի, որ շաբաթ-կիրակի հայրենիք սիրողների ազատ օրերն են, հանգստանում են դիլիջաններում: Դե իսկ ցրտին մարդիկ նույնիսկ Կասկադներում դրսները սուրճ չեն խմում, ուր մնաց դուրս գան բողոքի: Կամ ու՞մ հետևից դուրս գան բողոքի: Նրանց, ովքեր իրենց մեղադրում են, որ դուրս չեն գալիս 1 տարի է նույն ճառերը լսելու՞…

Որոշ տեղերում եթիմը ոչինչ չի անելու ՏԻՄ ընտրություններում հաղթելու համար, որպեսզի ընդդիմադիր էլեկտորատը վայելի չիշխանական թեկնածուի հաղթանակը ու հենց էդ օրը երեկոյան ուշ ժամի ԱԱԾ-ն հպանցիկ կհայտնի ևս մի ճանապարհի, կամ գյուղերի, կամ քաղաքի, կամ մարզի հանձման մասին:

Ընդդիմադիր դաշինքները հանդես կգան հայտարարությամբ ու վերջ:

Ծափ տվեք, արա, թե չէ ձեզ օր ու արև չեն տա…»։

Ստեփանավանում ՏԻՄ ընտրություններում հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Այս մասին տեղեկանում են ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսայնաի ֆեյսբուքյան գրառումից.

«Արդեն կարելի է փաստել որ Իջևանում և Ստեփանավանում ՔՊ-ն հաղթանակ տարավ ՏԻՄ ընտրություններում։ Շնորհակալ ենք վստահության համար սիրելի իջևանցիներ և ստեփանավանցիներ։

Շնորհակալություն նաև բոլոր կապանցիներին՝ ընտրություններին մասնակցելու և համայնքային իշխանություն ձևավորելու համար»,-գրել է պատգամավորը:

Հիշեցնենք, որ Իջևանում ևս ՔՊ-ն հաղթել է, իսկ Կապանում, որտեղ հաղթել է գործող համայնքապետ Գևորգ Փարսյանը, ՔՊ-ն ջախջախիչ պարտություն է կրել:

Վախերն ապարդյուն են

Միայն պատկերացրեք, թե որքան ուժեր եւ նյարդեր եք վատնում անիմաստ ապրումների վրա այն բանի պատճառով, որը գուցե երբեք էլ չիրականանա: Այս մասին գրում են news-ը և Elle.ru-ն: Ազնիվ լինենք. դուք ի վիճակի չեք ամեն պատահար կանխել ու կռահել: Տագնապը չի վերացնի խնդիրները, ընդհակառակը, կթուլացնի ձեր զգոնությունը՝ սթափ գնահատելու իրավիճակը եւ ընդունելու ճիշտ որոշումներ:

Եթե դուք վախենում եք մրսել, մի՛ կերեք պաղպաղակ, մոռացել եք վարորդական իրավունքը, մի՛ վարեք մեքենա, որեւէ բան անել չեք կարող, մի՛ պարտավորվեք, կոփե՛ք կամքի ուժը եւ սովորե՛ք ինքներդ ձեզ ասելու՝ ոչ: Եթե անախորժ իրավիճակներից խուսափել չի հաջողվում, պարզապես սպասեք եւ արեք ամեն ինչ, որքան որ ձեր ուժերը թույլ կտան: Տագնապները միայն կփչացնեն ամեն ինչ:

Ծուլությունը երբեմն օգտակար է

Առհասարակ, ծուլությունը հենց այնպես չի հայտնվում: Այն, ինչ մենք անվանում ենք ալարկոտ վիճակ, անմիջական հետեւանքն է երկու պատճառներից մեկի. կամ չունենք մոտիվացիա ինչ-որ բան ձեռնարկելու, կամ մեր կենսական էներգիան եւ ուժերը չեն բավականացնում: Առաջին դեպքում ամեն բան պարզ է. ձեզնից պահանջվում է անել այն, ինչ ձեզ համար անպետք է եւ անհետաքրիր, ուրեմն ինչու՞ մատը մատին տալ: Եթե դուք հոգնել եք, ապա ձեր ծուլությունը ուղիղ ազդանշնան է այն մասին, որ ձեր ուղեղը գերբեռնված, չի կարող արդյունավետորեն աշխատել, եւ նրան հարկավոր է հանգիստ: Այնպես որ, միշտ չէ, որ ծուլանալը վնասկար է:

Սխալներ եւ անհաջողություն. լավ է

Ցավոք, մանուկ հասակում մեզ սովորեցնում են, թե սխալվելը վատ է: Ձեր ամեն սխալին հետեւում էր պատիժ՝ օրագրում անբավարար գնահատականից մինչեւ անկյուն կանգնել կամ տնային գործի հանձնարարություն: Բայց ինչու ՞ «ցավոք», որովհետեւ սխալները ոչ այնքան խնդիրներ են, որքան ձեզ համար անհրաժեշտ կյանքի փորձ: Ինչպե՞ս հասկանալ, թե ինչն է ճիշտ, իսկ ինչը՝ ոչ, եթե չսխալվեք: Ձեր վրիպումները աղետ չեն, այլ ընդամենը սխալ երթուղի նպատակի ճանապարհին: Սխալները տալիս են փորձ եւ հաճախ թույլ են տալիս տեսնելու խնդրի լուծման ամենակարճ ուղին, իսկ ահա սխալվելու վախը պարալիզացնում է (տե՛ս առաջին կետը). մի՛ վախեցեք սխալվելուց:

Մի՛ մոռացեք ձեր երազանքների մասին

Առօրյա գործերով զբաղված՝ դուք կարող եք մոռանալ ձեր երազանքների մասին: Օրինակ, եթե ձեր կարիերայի սկզբում երազում էիք թռչել պարաշյուտով կամ լողալ լաստով սիբիրյան որեւէ գետում, ապա մի քանի տարի անց կթվա, թե առանց դրա էլ ամեն ինչ լավ է: Ձեր երազանքն իրականացնելու առաջին իսկ հնարավորությանը կծագեն պատրվակներ. դա թանկ է, վախենալու է, իրավունք չունեմ նման ռիսկի դիմելու եւ այդպես շարունակ: Այդպես, փորձում ենք ինքներս մեզ համոզել, թե այդ երազանքները անհամատեղելի են մեր «ճիշտ կյանքին»: Այս դեպքում հավանական է երկու տարբերակ: Գուցե փոխվել են ձեր նպատակները եւ իսկապես ձեզ համար ավելի կարեւոր է կարիերայի աճը, քանի իրավիճակը փոխելու եւ ադրենալինի չափաբաժին ստանալու հնարավորությունը: Բայց մտածեք, գուցե դուք պարզապես մոռացե՞լ եք ձեր երազանքը: Իր երազանքները լքած մարդը նման է անիվի մեջ վազ տվող սկյուռիկի, որն անդադար պտտվում է, իսկ արդյունք չկա:

Հստակեցրե՛ք ձեր ցանկությունները

Որպեսզի հասնեք ձեր կյանքի նպատակներին, բավարար չէ դրանք պահել գլխում եւ պարզապես ցանկանալ, պետք է լավ կշռադատել, թե ինչ եղանակով դուք կկարողանաք դրանք իրականացնել: Փորձեք ձեր երազանքները փոխանցել թղթին: Ի՞նչ եք դուք ցանկանում, դրա համար որքա՞ն դրամ եւ ժամանակ է ձեզ հարկավոր, որտեղի՞ց կարող եք հայթայթել այդ գումարը, ձեր ծանոթներից (կամ անծանոթներից) ո՞վ կարող է օգնել հասնելու նպատակին: Որքան շատ մանրամասներ նշեք, այնքան ամբողջական եւ հստակ կպատկերացնեք բուն ընթացքը: Եթե նպատակին հասնելը գանձ է, ուրեմն նկարեք քարտեզ, որը ցույց կտա նրա տեղը:

Ճակատենում ադրբեջանցիներն ինժեներական աշխատանքներ են սկսել, վագոն-տնակ են տեղադրել, դա Կապանին գյուղերը կապող միակ ճանապարհն է:

Այսօր կեսօրին ճանապարհով անցնելուց տեսա, որ 6-7 ադրբեջանցիներ կան Ճակատենի ճանապարհին, բահերով, քլունգներով ինչ-որ աշխատանքներ էին կատարում։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ճակատեն համայնքի ղեկավար Արա Հարությունյանը։

«Մեկ ժամ անց գյուղում լույսի հետ կապված խնդիր կար, գնացի այդ հարցերը լուծելու, տեսա, որ այդ 6-7 հոգին դարձել են 20, կռունկով, 2 բեռնատար մեքենայով ինչ-որ աշխատանքներ էին կատարում։ Նրանց կողքին նաև ռուս խաղաղապահներ կային։

Ես տեսա, որ ինչ-բանի հիմքեր են փորում, թե ինչ, չեմ կարող ասել, բայց գյուղացիներից մեկը հեռվից տեսել է, որ այնտեղ վագոն-տնակ են տեղադրել, ժամը 5.30-ի դրությամբ այնտեղ ինժեներական աշխատանքներ էին կատարվում, հիմա չգիտեմ՝ ինչ վիճակ է»։

Համայնքի ղեկավարը նշեց, որ այստեղ մաքսակետ տեղադրելու դեպքում ոչ միայն Ճակատենը, այլև մի շարք գյուղեր հայտնվում են շրջափակման մեջ և կանգնում լուրջ խնդիրների առաջ։

«Դա միակ ճանապարհն է, որ կապում է Կապանի հետ, ինչպես պետք է սնունդ և այլ անհրաժեշտ մատակարարումներ ամեն, չգիտեմ։ Ասում են՝ այլընտրանքային ճանապարհ են կառուցում, բայց դա 2 ժամվա բան չէ, դա բավականին դժվար ճանապարհ է, այն կառուցելու համար առնվազն 2 ամիս է պետք։ Կամ էլ մնում է Մեղրին, Քաջարանը շրջանցելու տարբերակը, որի համար մոտ 2 ժամ կպահանջվի։ Գյուղացիները ինձ հարցեր են տալիս, որոնց պատասխանները ես չունեմ»։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ից Գորիս-Կապան միջպետական ճանապարհին Ադրբեջանը մասքակետեր է տեղադրել։

Երբ խոսում ենք Հայաստանի ճանապարհների և լոգիստիկ հանգույցների մասին, պետք է հաշվի առնել մի կարևորագույն հանգամանք։

Դա ալտերնատիվ ճանապարհների խիստ պակասություն է ինչ իր հերթին բերում է պետական անվտանգության լրջագույն խնդիրների։

Օրինակ,Սիսիանի մոտ անցնող միջպետական ճանապարհին մի մեծ բեռնատար է փչացել...և վերջ,Հայաստանի հարավը պառալիզացվեց։

Ավելի մանրամասն տեսանյութում

Արման Աբովյան

 

Հանրապետության տարածքում` նոյեմբերի 13-ի ցերեկը, 14-15-ը, 16-ի գիշերը, 17-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 16-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:

Քամին՝ հյուսիս-արևելյան 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևան քաղաքում՝

Նոյեմբերի 13-ի ցերեկը, 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Ուղիղ 305 տարի առաջ, ռուս ցար Պետրոս Առաջինը հրաման է արձակում, ըստ որի, Պետերբուրգ ժամանող ցանկացած նավ կամ սայլ պետք է պարտադիր հետը քար բերի ու թողնի մաքսատանը, պարզապես քար: Այդպես Պետրոսը լուծեց անընդհատ հեղեղվով Պետերբուրգի փողոցների պատման հարցը:

Նույն կերպ ցանկացած հայ, որ մեկնում է Արցախ պետք է մեկ նռնակ թողնի Շուշվա անցակետում: Այդպես կլուծվի Արցախյան հակամարտությունը:

Իմիջիայլոց՝ Պետրոսի էս հրամանից մոտ տաս տարի անց հայերը՝ կտեր ուտելով, ապստամբեցին Իրանի դեմ, որի շնորհիվ Ռուսաստանը հասավ Դերբենտ ու դարձավ կայսրություն: Մեզ դե կոտորեցին... դա մեր առաջին, բայց ցավոք՝ ոչ վերջին կոտորածն էր: Ու միշտ նույն սցենարով:

 

Նոյեմբերի 13-ին, ժամը 12։10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի, մասնավորապես՝ Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան։

Դերասան Սոս Ջանիբեկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ժողովուրդ ջան, էլ Նիկոլ կամ Փաշինյան անուն-ազգանունը չեմ ուզում լսեմ, կարո՞ղ եք էլ ինձ մոտ ոչ տալ, ոչ էլ իրա արած կամ չարածի մասին ինձ հայտնել, իսկ նախկիններինը վաբշե չեմ ուզում լսեմ, ի՞նչ կլինի էլի, իմ հետ ուրիշ բաներից խոսացեք, գժվցրիք»։

Այսօր առավոտյան Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհին, Շուշիի քաղաքի անցակետի մոտ, նռնակ նետած անձին ռուս խաղաղապահները ժամը 15:00-ին հանձնել են հայկական կողմին։

Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին Արցախում տեղակայված ռուս խաղաղապահներին մոտ կանգնած մեր աղբյուրները։

Աղբյուրը նաև պարզաբանեց, որ ռուս խաղաղապահներն արցախցուն պահում էին իրենց մոտ՝ զուտ անվտանգության նկատառումներից ելնելով։

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհին, Շուշիի քաղաքի անցակետի մոտ, ադրբեջանցի զինծառայողների սադրիչ գործողություններին ի պատասխան անհայտ անձը պայթուցիկ սարք է նետել անցակետի հատվածում, որից հետո Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի փակվել էր։

Արցախի Հանրապետության իրավապահ մարմինները ռուսական խաղաղապահ զորակազմի հետ մեկտեղ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով իրականացնում են համապատասխան օպերատիվ-հետախուզական և քրեադատավարական միջոցառումներ: Այս մասին փոխանցում է ԱՀ ԱԱԾ-ն։

ԼՐԱՀՈՍ