ԼՈՒՐ24
ԼՈՒՐ24

ԼՈՒՐ24

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հուլիսի 13–ին,  հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Այս մասին հայտնում է  վարչապետի պաշտոնական կայքը։

Ամերիկյան կողմը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առթիվ` ընդգծելով ՀՀ կառավարության կողմից վերջին տարիներին ձեռնարկած հետեւողական քայլերը՝ Հայաստանի ժողովրդավարական ձեռքբերումների ապահովման գործում: Այս համատեքստում, ԱՄՆ պետքարտուղարը բարձր է գնահատել Նիկոլ Փաշինյանի գործադրած ջանքերը՝ երկրում նախընտրական շրջանում ստեղծված լարվածությունը խաղաղ ճանապարհով հանգուցալուծելու եւ ընդդիմության հետ քաղաքակիրթ հարաբերություններ կառուցելու ուղղությամբ:

Էնթոնի Բլինքենը շեշտել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների օրակարգի կարեւորությունը, մասնավորապես, կոռուպցիայի դեմ պայքարում ու արդարադատության ոլորտում եւ հավելել, որ ԱՄՆ պատրաստակամ է շարունակել օժանդակությունն այս ուղղությամբ:

Միաժամանակ նա նշել է, որ երկու երկրների միջեւ գործընկերությունը խարսխված է ժողովրդավարական արժեքների վրա:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ Հայաստանի ձեռբերումները գնահատելու համար: Նա բարձր է գնահատել ԱՄՆ շարունակական աջակցությունը՝ Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների, օրենքի գերակայության ամրապնդման, ինչպես նաեւ Երեւանում ոստիկանության պարեկային ծառայության գործունեության մեկնարկի ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Պարեկային ծառայությունը հետագայում ընդլայնվելու է ողջ երկրում եւ հույս հայտնել, որ ամերիկյան օժանդակությունը հնարավորություն կտա ամբողջացնել այդ գործընթացը: Վարչապետի պաշտոնակատարը բարձր է գնահատել Պետքարտուղարի տեղակալ Ֆիլ Ռիքերի՝ մեկ ամիս առաջ Ադրբեջանից հայ գերիների վերադարձի գործում ներդրած ջանքերը: Որպես տարածաշրջանում կայունության հաստատման առանցքային նշանակության խնդիրներ՝ կարեւորվել են գերիների վերադարձի եւ Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրս բերման հարցերը:

Պետքարտուղարը հավաստիացրել է, որ ԱՄՆ շարունակելու է ջանքեր գործադրել բոլոր գերիների վերադարձն ապահովելու համար: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմային, պետքարտուղարը հույժ կարեւորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության վերականգնումը՝ ընդգծելով խաղաղ գործընթացի հստակ օրակարգի մշակման անհրաժեշտությունը, որը հնարավորություն կտա գտնել հակամարտության կայուն եւ երկարաժամկետ լուծում:

Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը եւս շեշտել է, որ հակամարտությունը կարգավորված չէ եւ պահանջում է համապարփակ լուծում, որին հնարավոր է հասնել բացառապես Մինսկի խմբի համանախագահության շրջանակում:

Ամերիկյան կողմը նշել է, որ համաձայն է վարչապետի պաշտոնակատարի այն դիտարկմանը, որ ստատուս քվոն չի կարող կայուն լինել եւ ՄԽ համանախագահության համար անհրաժեշտ է հստակ օրակարգ, որը կնպաստի բանակցությունների հաջողությանը:

Ֆրանսիայում կորոնավիրուսի դեմ չպատվաստված բուժաշխատողները սեպտեմբերի 15-ից այլեւս չեն կարողանա աշխատել եւ աշխատավարձ ստանալ, ասել է երկրի առողջապահության նախարար Օլիվիե Վերանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստի-ն:

«Սեպտեմբերի 15-ից, եթե դուք բուժաշխատող եք եւ չեք պատվաստվել, ապա այլեւս չեք կարողանա աշխատել, եւ ձեզ չեն վճարելու», - LCI հեռուստաալիքի եթերում ասել է նախարարը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ տեսակի պատժամիջոցների մասին է խոսքը:

Երկուշաբթի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժողովրդին ուղղված հեռուստաուղերձում հայտարարել է Ֆրանսիայում բուժաշխատողների եւ հիվանդանոցներում բոլոր աշխատողների պարտադիր պատվաստումների ներդրման մասին: Նա նշել է, որ սեպտեմբերի 15-ից ստուգումներ կիրականացվեն եւ պատժամիջոցներ կկիրառվեն:

 

Օրերս Տավուշին և ամբողջ ՀՀ-ին սպառնացող վտանգի մասին իմ հանգամանալից գրառումը, որով զգուշացնում էի, որ «gps»-ային սահմանաբաժանման դեպքում Հայաստանը վերջնական շրջափակման մեջ է ընկնելու, արձագանք է գտել նաև ադրբեջանական դաշտում։

Այսպես՝ Միլլի մեջլիսի բազմամյա պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովն շտապել է քննադատել ինձ և պաշտպանել ՀՀ դե-ֆակտո ղեկավարին՝ ասելով․ «Հայաստանում ջախջախված քաղաքական ուժերը շարունակում են քարոզչական պայքարը (sic!)։ Խոսքի առարկա «քաղաքագետի» բարբաջանքներն ընդամենը հերթական մեղադրանքն են Փաշինյանի հասցեին, իբր նա կապիտուլյացվում է, մինչդեռ խոսքն ընդամենը տակավին սովետական շրջանում հաստատված քարտեզների հիման վրա սահմանագծի անցկացման մասին է»։ Նկատե՛ք ՀՀ դե-ֆակտո իշխանությունների և ադրբեջանցի պատգամավորի խոսույթի կատարյալ նույնությունը, որ դրսևորվում է ինչպես ազգային ներհայեցողությամբ մարդկանց քաղաքական պիտակ կպցնելու, այնպես էլ ասվածը սուտ որակելու մեջ։ Այնուհետև՝ Ռ․ Մուսաբեկովը «լոլո է կարդում», որ կատարվելիքը կնպաստի լարվածության լիցքաթափմանը և այլն։

Կարծում ենք՝ այսօրինակ փաստերը մի ավելորդ, բայց և խոսուն վկայություն են ՀՀ դե-ֆակտո իշխանությունների՝ պարտվողական ու կոլաբորացիոնիստական էության և թուրք-ադրբեջանական աշխարհի առաջ ծնկած լինելու մասին։ Փաստացի նրանց՝ որպես հավաքական սուբյեկտների, շահերի ու տեքստերի նույնությունը նշանակում է նրանց էության և նպատակների նույնություն։

* Լուսանկարում Ոսկեպարի տարածաշրջանի Բերդավանք միջնադարյան վանական համալիրում եմ, որը սովետական շրջանում քանդուքարափ է արվել Վերին Ոսկեպար անկլավում հաստատված ադրբեջանցիների ձեռքերով։

Էդգար Էլբակյան

ՀՀ գլխավոր դատախազությունը ԿԸՀ միջնորդություն է ներկայացրել Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու համար. 1lurer.am-ը տեղեկացավ ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

Սիսիանի համայնքապետը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և ՔՕ 314-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը):

Նշենք, որ Սարգսյանը «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու է. ցուցակում զբաղեցնում է 28-րդ հորիզոնականը:

Ադրբեջանում հավատարմագրված որոշ երկրների դեսպաններ, միջազգային կառույցների ղեկավարներ հուլիսի 9-ին երկօրյա այցով եղել են Արցախում՝  Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական տարածքներում։ Այդ դիվանագետներն այցելել են նաև Շուշի՝ Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու տարածք, որն Ադրբեջանի կողմից այս պահին ոչնչացվում է, նրանք տեսել են ոչ թե եկեղեցին, այլ կանաչ ցելոֆան, որով պատված է ամբողջ եկեղեցին։

Արցախ այցելել են Թուրքիայի, Իտալիայի, Ավստրիայի, Շվեդիայի, Իսրայելի, Չինաստանի, Ճապոնիայի, Բելառուսի, Ուկրաինայի դեսպանները, ՄԱԿ-ի Փախստականների գործերի գերագույն հանձնակատարի վարչության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչները:

Այս այցին չեն միացել Ռուսաստանի, Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների դեսպանները։

168.amի հետ զրույցում միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն ասաց, որ ՌԴ-ի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների դեսպաններն Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախ չեն այցելել, քանի որ հանդիսանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ։

«Այդ երկրների դեսպանները չեն այցելել Շուշի և դրանով ընդգծել են, որ այստեղ խնդիր են տեսնում, խնդիր կա, որը պետք է որոշակի լուծում ստանա։ Այսինքն՝ սա մեսիջ է առ այն, որ հետպատերազմական այն վիճակը, որը ձևավորվել է՝ իրենց համար անընդունելի է, սա նաև մեսիջ է մեր իշխանություններին, թե որ ուղղությամբ կարելի է աշխատել, որպեսզի այս հարցում ունենանք որոշակի առաջխաղացում»,- նշեց Սուրեն Սարգսյանը։

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ այս այցի վերաբերյալ ՀՀ արտգործնախարարությունը որևէ հայտարարություն ու դատապարտող արձագանք չի հնչեցրել, Սուրեն Սարգսյանը նկատեց.

«Սա նշանակում է, որ ՀՀ արտգործնախարարությունն ըստ էության լեգիտիմացնում է այն, ինչ տեղի է ունենում, կամ համերաշխ է այն այցելության հետ, որը տեղի է ունեցել դեսպանների կողմից, այսինքն՝ որևէ վերապահում չունի»։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում

Հայիթիում մինչև տարեվերջ համընդհանուր ընտրություններ կանցկացվեն, ինչպես և նախատեսվում էր օրեր առաջ իր նստավայրում սպանված նախագահ Ժովենել Մոյիզի օրոք:

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը` հղում անելով տեղի աղբյուրին, այս մասին հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Կլոդ Ժոզեֆը Ժամանակավոր ընտրական խորհրդի ղեկավարության հետ հանդիպմանը: Վերջինս վճռականություն է հայտնել ավարտին հասցնելու բոլոր նախագծերը, որոնց իրագործումն սկսվել է Մոյիզի օրոք: Դա վերաբերում է նաև սեպտեմբերի 26-ին նշանակված ընտրություններին:

Հիշեցնենք, որ Հայիթիի նախագահի դեմ հարձակումը տեղի է ունեցել հուլիսի 7-ին, երբ անհայտ անձինք ներխուժել են վերջինիս նստավայր և սպանել նրան ու վիրավորել կնոջը: Երկրում 15 օրով ռազմական դրություն է հայտարարվել: Հետաքննության շրջանակում ձերբակալվել են արտասահմանցի վարձկաններ:

Պաշտոնական Երեւանը չարձագանքեց երկու իրադարձության, որոնք տեղի ունեցան Փաշինյանի Մոսկվա այցին զուգահեռ: Ալիեւը ստորագրեց այսպես կոչված «Ադրբեջանի» նոր տնտեսական գոտեվորման մասին հրամանագիրը, որն անկասկած միտված է առաջիկա տարածքային-վարչական բաժանմանը: Հրամանագրով Արցախին կցվում են շրջակա տարածքները, որոնց ՀՀ հարող մասն անվանվում է Արեւելյան Զանգեզուր: Մյուս իրադարձությունը Բաքվում հավատարմագրված դեսպանների ու կրոնական համայնքների ներկայացուցիչների այցն է Շուշի եւ Արցախի այլ շրջաններ:

ՀՀ ԱԳՆ գոյություն չունի, մեկնաբանում են զլմ-ներն ու փարձագետները, իսկ իշխող մեծամասնության ներկայացուցիչներն ասում են, թե դրա գործառույթները կատարում է վարչապետի աշխատակազմը: ԱԳՆ ղեկավարությունը հեռացավ կառավարության քաղաքականությանն անհամաձայնության պատճառով: Մամուլը գրում էր, որ ԱԳՆ ղեկավարությունը հաճախ գործում էր «սեպարատ» ռեժիմով, փորձելով օրակարգում պահել հայկական շահերն ու իրավունքները, ինչը տարաձայնություններ էր առաջացնում վարչապետի աշխատակազմի հետ:

Փաշինյանի մոսկովյան այցին Պուտինը ճանաչեց Փաշինյանի «պողպատե մանդատը», իսկ եթե ավելի առարկայական բնութագրենք՝ շնորհեց այդ մանդատը մոսկովյան սցենարով ու քվոտաներով իրականացված ընտրությունների արդյունքում: Դա Մոսկվայի պողպատե մանդատն է, որի պայմանները Պուտինը ներկայացրեց հանդիպմանը՝ «սուր եւ դժվար որոշումների կայացում ժողովրդական վստահությամբ» եւ խորհրդարան անցած ուժերի «պարեկությամբ»: Խորհրդարան անցած ուժերի խորհրդանիշները՝ մուրճ, մանգաղ եւ հնգաթեւ աստղ, բնորոշում են մոսկովյան սցենարի էությունը:

Ինչ է ենթադրում «պողպատե մանդատը». բանակի ենթարկում եւ արտաքին քաղաքականության պատվիրակում Մոսկվային: Հատկանշական է, որ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնի հավանական թեկնածուն փոխվարչապետ, «ապաքաղաքական» Մհեր Գրիգորյանն է, որը հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ հունվարի 11-ի եռակողմ փաստաթղթի բանակցողն է: Այսինքն, բանակի ու ԱԳՆ գործառույթները պետք է մնան եռակողմ փաթեթի իրականացման շրջանակում, բացառելով հայկական ռազմական ու արտաքին քաղաքական նախաձեռնությունները:

Փաշինյանի մոսկովյան այցի նախօրեին ու հաջորդող օրերին ռուսական եւ «ադրբեջանական» օֆիցիոզը, որոնք աշխատում են համակարգված, Արցախի ոչնչացման եւ ՀՀ ինքնիշխանության սահմանափակման իրականացվող եւ նախատեսված ծրագրերը ներկայացնում են ամենայն հստակությամբ: Հայկական քաղաքական դաշտում «պողպատե մանդատի» վերաբերյալ մեկնություններն ու ընկալումները կարելի է վերագրել թե ներքին դերակատարների, հատկապես իշխող ուժի, որը փորձում է լուծել իր ներքին խնդիրները, քաղաքական խորացող անհամարժեքությանը, թե այն խնամքով լռության մատնելու փորձերին, ինչը չի փոխում իրավիճակը:

Թե եռակողմ փաթեթը, թե «պողպատե մանդատը» կարելի է շրջել հակառակ ուղղությամբ՝ այստեղ է կառավարության ու ներքաղաքական դերակատարների ուղիղ պատասխանատվությունը:

«Արեւելյան Զանգեզուրի» հռչակման, թյուրքական բնակչության հաշվին Արցախի խոշորացման եւ Շուշիի դեմ «դիվանագիտական» գրոհների դեմ ծպտուն չհանած պետությունը լիարժեք փոխարինում է ստանում:

Թուրքերը ազգովի պատասխանի են կանչել ՌԴ դեսպանին Շուշի չայցելելու համար:

Անգիտակցաբար Բաքուն ստանձնում է ՀՀ ԱԳՆ գործառույթը: Հայկական «ԱԳՆ» ինքը պիտի հարցներ ռուս դեսպանին՝ «ինչու՞ չես գնացել՝ դե՞մ ես նոյեմբեր 9-ի հայտարարությանը:

Ասա, մենք էլ դեմ լինենք»:

Պավել Դալլաքյան, Ezerk.am

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը բանակցային սեղանի շուրջ են, գրում է Haqqin.az-ը։

Հուլիսի 13-ին Ադրբեջանի նախագահն ընդունել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին։

«Թալիբան» արմատական շարժումը նախազգուշացրել է, որ կգրոհի թուրքական ուժերը, եթե դրանք մնան Աֆղանստանի տարածքում: Այդ մասին ասված է շարժման հայտարարության մեջ, որը հուլիսի 13-ին մեջբերել է Աֆղանստանի TV1 հեռուստաալիքը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Թուրքական ղեկավարության որոշումը չմտածված է, խախտում է աֆղանների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և հակասում նրանց ազգային շահերին»,- նշված է թալիբների հայտարարության մեջ: Շարժումը նշում է, որ «ցանկացած օտարերկյա զորքերի ցանկացած պատրվակով Աֆղանստանի տարածքում մնալը դիտում Է որպես օկուպացում և կպայքարի զավթիչների դեմ»:

Թալիբները Թուրքիայի ղեկավարությանը կոչ են արել հրաժարվել այն որոշումից, որը «խնդիրներ կստեղծի երկու երկրների մուսուլման ժողովուրդների միջև»:

«Եթե թուրք պաշտոնատար անձինք չվերանայեն իրենց որոշումը,- ասված Է հայտարարության մեջ,- ապա «Թալիբան»-ի կողմնակիցները դուրս կգան (Աֆղանստանում) թուրքական ուժերի դեմ»: Այդ դեպքում թալիբները պատասխանատվությունը դրել են նրանց վրա, «ովքեր միջամտում են ուրիշների գործերին և ընդունում նման չմտածված որոշումներ»:

Հունիսի 14-ին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել էր , որ իր երկիրը պատրաստ է Աֆղանստանում պահպանելու իր զորակազմն այնտեղից ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերումից՝ հետո ԱՄՆ-ի ֆինանսական աջակցության դեպքում:

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն ապրիլի 14-ին հայտարարել է Աֆղանստանում գործողությունը վերջացնելու մասին: Սպիտակ տանը հույս ունեն, որ ամերիկյան զորքերի դուրսբերումը, որն սկսվել է մայիսին, կավարտվի օգոստոսի վերջին: Ինչպես անցյալ շաբաթ հայտնել է ԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը, Միացյալ Նահանգներն ավելի քան 90 տոկոսով ավարտել է Աֆղանստանից զորակազմի դուրսբերման գործընթացը:

ԼՐԱՀՈՍ