ԼՈՒՐ24
ԼՈՒՐ24

ԼՈՒՐ24

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանը և Վիկտոր Ենգիբարյանը հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկում են ԱԺ պատգամավորների պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերը յուրաքանչյուր պատգամավորի համար սահմանել ամսական 250 000 դրամ՝ այժմ գործող 50 000-ի փոխարեն։

Պատգամավորները նախագիծը հիմնավորում են այն հանգամանքով, որ օրենքի ընդունումից՝ 2013-ից հետո չի վերանայվել այդ դրույթը, մինչդեռ անցած ժամանակահատվածում տեղի է ունեցել համապատասխան ծախսերի էական ավելացում: «Բացի այդ՝ 2015-ի Սահմանադրության փոփոխություններով ՀՀ-ն անցում է կատարել խորհրդարանական կառավարման համակարգի՝ Ազգային ժողովի, ինչպես նաև պատգամավորների լիազորությունների և գործառույթների շրջանակի ընդլայնմամբ»,-tert.am-ի փոխանցմամբ՝ ընդգծել են պատգամավորները։

Նշված փոփոխությունն առաջարկվում է ուժի մեջ մտցնել Ազգային ժողովի հաջորդ գումարման երկրորդ նստաշրջանի բացման օրվանից՝ հաշվի առնելով, որ 8-րդ գումարման ԱԺ պատգամավորների ընդհանուր թիվը 107 է, որը 25-ով պակաս է 7-րդ գումարման ԱԺ պատգամավորների ընդհանուր թվից (132) և տարեկան հաշվարկով պետության ծախսերը ոչ թե ավելանում են, այլ պակասում մոտ 17,7 մլն դրամով։

Նախագծով առաջարկվող կարգավորմամբ 8-րդ գումարման ԱԺ 107 պատգամավորի տարեկան վճարվող գումարը կկազմի 256,8 մլն դրամ։

Նախագծի հեղինակներն ակնկալում են, որ պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի համար հատկացվող գումարի ավելացումը կապահովի պատգամավորների գործունեության լիարժեք իրականացումը և ըստ այդմ՝ կնպաստի Ազգային ժողովի և նրա մարմինների գործառույթների ու լիազորությունների պատշաճ իրականացմանը:

Նախագիծն ԱԺ-ում կքննարկվի հուլիսի 15-ին՝ արտահերթ նիստի ընթացքում։

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Թուրքը կանգնած ա Երեւանից 50 կիլոմետրի վրա ու ամեն օր բաց տեքստով սպառնում ա Հայաստանի վերջը դնել, իսկ երկրի ներսում նախկինների ողջ ուշքն ու միտքը նախկինում խլած իրենց գույքը ամեն գնով պահելն ա, իսկ ներկաների ողջ կյանքի նպատակն էլ նախկիններից այդ գույքը խլելն ա։ Երբ մի օր մեկը հարցնի, թե հայերը հանուն ինչի բնաջնջվեցին, ամենաճշգրիտ բնորոշումը կլինի՝ հանուն ագահության...»:

Հուլիսի 14-ի լուսադեմին, մառախուղի պայմաններում, ամրակցված զինվորական ավտոմեքենայով ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում կորել է կապը Հայաստանի Հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի զինծառայող Արթուր Նալբանդյանի և վարորդ Արամայիս Տոռոզյանի հետ։ Անմիջապես մեկնարկել են որոնողա-փրկարարական աշխատանքներ, որոնք դեռևս արդյունք չեն տվել։

Ռուսական կողմի միջնորդությամբ, Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչների հետ քննարկվում է Ա. Նալբանդյանի և Ա. Տոռոզյանի՝ ադրբեջանական տարածքում հայտնվելու հավանականությունը։
Հավելենք` Արթուր Նալբանդյանն ու Արամայիս Տոռոզյանը եղել են առանց զենքի։

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հայաստան՞,թե՞ էրմենիստան,սա է խնդիրը։

Հայաստանում մեկնարկել է «գունավոր հեղափոխության» երկրորդ փուլը,որն ունի ,անշուշտ, արտաքին ակտորներ ու հովանավորներ։
Պատմությունը կրկնվում է։ Ինչպես 100 տարի առաջ,մենք չկարողացանք աշխարհաքաղաքական իրադրության հայանպաստ վերլուծություն անել ։

100 տարի առաջ էլ հույսներս դրեցինք Արեւմուտքի վրա՝ չգիտակցելով,որ տարածաշրջանում 2 բանակ կա ՝ ռուսական եւ թուրքական։

Եվ մերժելով Ռուսաստանի հետ սերտ դաշինքի իրագործումը՝  «կանաչ լույս» վառեցինք թուրքական հարձակման ու նվաճումների համար։

Միեւնույն ժամանակ թուրք-ադրբեջանական տանդեմը,օգտվելով հայ-ռուսական բարդ հարաբերությունների առկայությունից, սերտացրեց իր հարաբերությունը Ռուսաստանի հետ եւ ստացավ տարածքներ մեր ազգային շահերի հաշվին։

Նույնը կրկնվում է այսօր։ Կապիտուլյանտ իշխանությունը  վերջին տարիներին ամեն ինչ արեց հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները փչացնելու համար։ Դրանից օգտվեցին թուրքերն ու ադրբեջանցիները.առաջինը օկուպացրեց Արցախի 75 տոկոսն ու ուղիղ սպառնալիք է արդեն ՀՀ-ի համար,իսկ երկրորդը՝ մտավ մեր տարածաշրջան ու ստիպելու է կապիտուլյանտներից «խաղաղության հաշտություն» կնքել իր բոլոր աղետալի հետեւանքներով՝ ընդհուպ մինչեւ պահանջատիրությունից հրաժարում։

Ի՞նչ լուծման ուղիներ ունենք մենք։

Կամ այս իշխանությունները պետք է հեռանան և ազգային իշխանությունը Ռուսաստանի հետ երկարաժամկետ ռազմաքաղաքական դաշնակցություն է կնքում,կամ կապիտուլյանտները մնում են ու տարածաշրջանի «բանալիները» հանձնում Թուրքիային։
Պատրանք է ,թե Արեւմուտքը կգա մեզ «կփրկի»։

Կարծում եմ ,ինչպես եւ Վրաստանի դեպքում Արեւմուտքը Հայատանը «նայողի» մանդատը կհանձնի թուրքերին։
Ես ընտրել եմ առաջինն՝ առանց թուրքերի Հայաստան ուղին,իսկ դու՞ք»:

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է որ իր երկրում եղած կարողությունները բավական են ուրանը մինչեւ 90 տոկոս հարստացնելու համար: Այդ մասին հաղորդել է Mehr գործակալությունը: «(Իրանի հակառակորդները) ցանկանում էին, որ Ֆորդոյի միջուկային օբյեկտը կանգնեցվի, բայց դա տեղի չունեցավ: Մեր Ատոմային էներգիայի կազմակերպությունը կարող է ուրանը հարստացնել մինչեւ 20 տոկոս եւ 60 տոկոս: Եվ եթե մի օր մեր ռեակտորի աշխատանքի համար պահանջվի մինչեւ 90 տոկոս հարստացված ուրան, մենք կարող ենք այն արտադրել»,- ասել է նախագահը:

Նա հավելել է, որ Թեհրանը չի պատրաստվում հրաժարվելու նաեւ Արաքի ծանր ջրով ռեակտորից: Հունիսի 15-ին Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին հայտնել է, որ հանրապետությունը 108 կիլոգրամ ուրան է հարստացրել մինզեւ 20 տոկոս, այսինքն՝ մոտեցել է մեկ տարվա ընթացքում համապատասխան մակարդակի հարստացման 120 կիլոգրամ ուրանի արտադրության մասին Մեջլիսի (խորհրդարանի) հրահանգի կատարմանը: Այդ աշխատանքը կատարվել է 2020 թվականին ընդունված օրենքի շրջանակում, որը կառավարությանը պարտավորեցնում է ավելացնել ուրանի հարստաման տեմպերը:

Բացի դրանից, պլանավորվում է, որ տարվա ընթացքում լրացուցիչ հազարական IR-2m ցենտրիֆուգներ շահագործման կհանձնեն Նաթանզի եւ Ֆորդոյի միջուկային օբյեկտներում: Վիեննայում ապրիլից ընթանում են Իրանի եւ միջազգային «հնգյակի» (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան եւ Ֆրանսիա) անմիջակա բանակցություններն՝ իր սկզբնական տեսքով իրանական միջուկային համաձայնագրի վերականգնման նպատակով. Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացում, Իրանի կողմից միջուկային պարտավորությունների կատարում, ԱՄՆ-ի վերադարձ գործարք, հաղորդել է ՏԱՍՍ-ը

«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացրած թեզերը վերաբերում էին ազատ և հավասար ընտրական իրավունքի սկզբունքներին։ Ըստ էության ԿԸՀ-ն երրորդ կողմն ու հարակից պատասխանողները ներկայացված փաստակազմի վերաբերյալ չունեին հակափաստարկներ՝ դրանք չներկայացվեցին ՍԴ։

Այսինքն, ձեռք բերված որևէ այլ ապացույց չի հերքում ազատ և հավասար ընտրությունների սկզբունքների խախտման փաստը։

Պատասխանող կողմը չի ներկայացնում առարկություններ այն հանգամանքների վերաբերյալ, որոնք դրվում են դիմումի հիմքում, ըստ էության ընդունում է դիմող կողմի ներկայացրածը։ Սա նշանակում է, որ ներկայացված հանգամանքները, ընդունվում են, քանի որ չեն հերքվում կամ հակափաստարկներ չեն բերվում՝ համարվում են հաստատված։

3. Արել ենք այն ինչ պիտի անեինք։
Ճիշտ է առաջի 2 կետերում տեղ գտածն անհերքելի իրականություն է, բայց ԿԸՀ պետք է տեխնիկապես արձանագրեր կապիտուլյանտ տականքի հաղթանակը։ Դրան ԿԸՀ հասել է պահպանել ընտրական օրենսդրության ձևական կողմը, բայց ոչ բովանդակային ամբողջությունը։

4. ՍԴ-ն չի կարող իրացնել սահմանադրական օրենքով նախատեսված իր լիազորությունը(ընտրությունների արդյունքնեդի անվավեր ճանաչելը), քանի որ ՍԴ անօրինական կազմը ևս մեկ անօրինականությամբ հեշտությամբ կփոխվի իշխանությունն օկուպացրած դավաճանի կողմից։

ՍԴ հնչեցրած հարցերից և որոշ դատավորների անկանոն ջղաձգումնեից պարզ դարձավ։ Դատավարությունն ու դրա արտաքին տպավորությունը պետք է ապահովի այնպես, որ որևէ մեկի մտքով չանցնի տեսական հնարավորություն, որ ՍԴ-ն իրավական կամք ունի վերանալու քաղաքական իրողություն։ Ապացույցներ չպահանջել, միջնորդություններ մերժել, գործի էության բացահայտումը չկարևորելը։ ՍԴ-ն վախենում է դատարան շրջափակելու, դատավոր փոխելու, իրավապահներին ՍԴ-ի վրա ֆաս տալու անմեղսունակի վարքագծից։

Այնպես, որ ամեն ինչ ավելի քան պարզ է։ Գրածս կանխատեսում չէ, քանի որ տեսանելի բաների մասին խոսելը կանխատեսում համարել չեմ կարող։

ԿԸՀ-ն պիտի դակեր, ՍԴ-ն էլ պիտի կարի ՀՀ-ի պատմական խայտառակությունն ու կործանումը։

Այսպիսով, Սահամանդրական դատարանը կդառնա հայոց պետականության այս ցավալի էջի ձևական-իրավական աջակիցն ու փայատերը»։

Հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում այսօր՝ հուլիսի 14-ի առավոտյան, ադրբեջանական զինված ուժերի սադրանքի հետևանքով մահացու հրազենային վիրավորում ստացած պայմանագրային զինծառայող, շարքային Սամվել Ալավերդյանը երկու անչափահաս երեխաների հայր էր։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց նրա ընկերը՝ Ռազմիկ Արշակյանը։

«Սամվելի ծնողները հաշմանդամ են։ Ընտանիքում աշխատում է նաև Սամվելի կինը, սակայն ապրում են սոցիալապես վատ պայմաններում»,-ասաց Ռազմիկ Արշակյանը։

38-ամյա Սամվել Ալավերդյանը երկու տարի էր, ինչ ծառայության էր անցել Պաշտպանության բանակում որպես պայմանագրային զինծառայող։ Նա 44-օրյա պատերազմի մասնակից էր։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան միջադեպ էր գրանցվել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում։ Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, մարտական դիրքերի առաջխաղացման նպատակով, փորձել են ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել:

Հայկական կողմի հակազդող գործողություններից հետո ադրբեջանցի զինծառայողները նշանառու կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի արդյունքում պայմանագրային զինծառայող Սամվել Ալավերդյանը մահացու վիրավորում է ստացել: Կորուստներ ունի նաև ադրբեջանական կողմը:

Սամվել Ալավերդյանը կհուղարկավորվի հուլիսի 16-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։

24News-ի տեղեկություններով, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը նշանակվելու է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ՝ այդ պաշտոնում փոխարինելով Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին։ Թե ի՞նչ պաշտոն է ստանալու Հարությունյանը, դեռ հայտնի չէ, սակայն մեր աղբյուրները հայտնում են, որ նա անգործ չի մնա։ Բանն այն է, որ Փաշինյանը չի մոռացել այն մասին, որ Ջալալ Հարությունյանն այն քիչ սպաներից էր, ով չմիացավ Գլխավոր շտաբի կողմից բարձրաձայնված իր հրաժարականի մասին պահանջին։

Սամվել Բաբայանն, իհարկե, ցանկանում էր դառնալ Պաշտպանության նախարար, սակայն այդ պաշտոնին նրա նշանակումը հնարավոր չէ ոչ միայն այն պատճառով, որ իշխանությունները չեն վստահի զորքերի քաղաքական կառավարումը բավական ինքնուրույն ու անկանխատեսելի վարքագծի համբավ հանած գեներալին, այլ նաև այն պատճառով, որ նրա մուտքն արգելված է մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի տարածք, ինչը լրացուցիչ խոչընդոտներ ու դժվարություններ կարող է առաջացնել հայ-ռուսական հարաբերություններում։

Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ինչո՞ւ հենց Երասխ: Երասխը դիտարկվում է որպես Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի առանցքային կետերից մեկը, ինչի մասին խոսել է նաև Իրանի արտգործնախարար Զարիֆը երկու ամիս առաջ Երևանում: Մասնավորապես, նա ընդգծել է տարածաշրջանում նոր տրանսպորտային ճարտարապետության ձևավորման անհրաժեշտությունը՝ դրա հիմքում դնելով Իրան-Նախիջևան-Հայաստան-Վրաստան (Թեհրան-Ջուլֆա-Երասխ-Երևան-Թբիլիսի) երկաթուղու նախագիծը:

Նույն այս լոգիստիկայի նպատակահարմարության մասին են խոսել նաև Հդկաստանի դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները՝ Հնդկական օվկիանոս-Պարսից ծոց-Սև ծով մուլտիմոդալ միջանցքի ձևավորման համատեքստում:

Լարվածություն ստեղծելով հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում՝ թուրք-ադրբեջանական տանդեմը փորձում է հարցականի տակ դնել Հյուսիս-Հարավ լոգիստիկայի նպատակահարմարությունը՝ առաջ մղելով Արևելք-Արևմուտք միջանցքի կոնցեպտը՝ Սյունիքի ուղղակի ներգրավմամբ»:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել` տեղեկացնելով, որ հուլիսի 14-ին հայ-ադրբեջանական պետական սահմանին տեղի ունեցած միջադեպի հետևանքով վիրավորվել է ադրբեջանական բանակի զինծառայող Մարդանլի Իբադուլլան: Վիրավորին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, որից հետո նրան տեղափոխել են բժշկական հաստատություն:
Հիշեցնենք՝ հուլիսի 14-ի առավոտյան 10:30-ի սահմաններում միջադեպ է գրանցվել  հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում: Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, մարտական դիրքերի առաջխաղացման նպատակով, փորձել են ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Հայկական կողմի՝ նշված աշխատանքները դադարեցնելուն միտված հակազդող գործողություններից հետո ադրբեջանցի զինծառայողները նշանառու կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ զինծառայող: Կորուստներ ունի նաև ադրբեջանական կողմը:

ՀՀ պաշտպանության նախարարությունը խստիվ դատապարտում է ադրբեջանական կողմի հերթական սադրանքը և նախազգուշացնում, որ դրանք արժանանալու են կոշտ հակազդման: Իրադրության հետագա սրման ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:

ԼՐԱՀՈՍ