ԼՈՒՐ24
ԼՈՒՐ24

ԼՈՒՐ24

Հարավկորեական LG ընկերությունը ներկայացրել է Signature OLED R հեռուստացույցը, որի գինը սահմանվել է 100 000 դոլար: Ֆուտուրիստական հեռուստացույցն արդեն վաճառվում է ԱՄՆ-ում:

Ինչպես ներկայացնում է luxurylaunches.com-ը, նորույթը տպավորում է իր 65 դյույմ անկյունագծով էկրանով, որն ինքնուրույն ցած է իջնում՝ տեղավորվելով պատվանդանի մեջ անհրաժեշտության դեպքում, երբ նայող չկա:

OLED R մոդելը նաև միջին ռեժիմ ունի՝ ամբողջովին ծալված և բացված լինելու միջև: Հեռուստացույցի էկրանը կարելի է օգտագործել ժամը, լուսանկարներ ցուցադրելու կամ երաժշտությունը կարգավորելու համար:

Հեռուստացույցը կարող է աշխատել գործընկերների (Netflix, Hulu, Disney+) ներկառուցվող հավելվածներով, ինչպես նաև Alexa և Google Assistant օգնական համակարգերով:

Ես հայերին ասել եմ, որ այդ դո՛ւք չեք մեր դաշնակիցները, մենք ենք ձեր դաշնակիցները: Այս մասին հայտարարել է Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը, ով հարցազրույց է տվել «Свободная пресса»-ին:

«Մենք ձեզ փրկել ենք և՛ թուրքական ոճիրի ժամանակ, փրկում ենք և հիմա: Որտե՞ղ կլինեիք… պետք է ազնիվ լինել: Այդ դուք չեք մեր դաշնակիցները, դուք չեք գնա կռվեք Ղրիմի համար, որը չեք ճանաչել, դուք նույնիսկ Ղարաբաղը չեք ճանաչել»,-ասել է նա:

«Այնպես որ ծուղրուղու մի կանչեք, կարծում եք որ մենք այլ բան չունենք անելու, պետք է ամեն ինչ թողնենք ու գանք ձեզ համար կռվե՞նք»,-ասել է նա:

Պատգամավորն ասել է, որ Հայաստանում ռուսական բազան երկկողմ շահերից է բխում, սակայն ավելի շատ այն Հայաստանի շահերից է բխում:

Այդ հատվածը կարող եք լսել տեսանյութի 19:20 րոպեից:

Զանգեզուրյան միջանցքը եռակողմ հայտարարությամբ նախատեսված է: Այս մասին հայտարարել է Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման հարցերով  հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը, ով հարցազրույց է տվել «Свободная пресса»-ին:

Ռուս պատգամավորի խոսքերով, հիմա հայերը պետք է դիմեն թուրքերին՝ պահանջելով բացել սահմանները, որպեսզի առևտուր լինի:

Նա հայտարարել է, որ իր սահմանները պետք է բացի նաև Ադրբեջանը, այդպես հայերը կարող են երկաթուղիով հասնել Ռուսաստան:

Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի n 564-լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշում է ստորագրել.

«Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ և 37-րդ հոդվածներով՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի «Վարչապետի աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 564-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշմամբ հաստատված վարչապետի աշխատակազմի կառուցվածքում գործերի կառավարչությունը և տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի հատուկ համակարգերի բաժինը միացման ձևով վերակազմակերպել գործերի կառավարչության.

2) այդ կապակցությամբ որոշման N 1 հավելվածի 43-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«43. Գործերի կառավարչությունը՝

1) իրականացնում է աշխատակազմի աշխատողների նյութատեխնիկական սպասարկումը, այդ թվում՝ ապահովում է տրանսպորտային միջոցների ծառայությունները.

2) կազմակերպում է վարչապետի աշխատակազմի և կառավարությանը ենթակա մարմինների գնումների գործընթացը.

3) վերահսկողություն է իրականացնում աշխատակազմում շինարարական և վերանորոգման աշխատանքների իրականացման նկատմամբ.

4) ապահովում է աշխատակազմի վարչական շենքերի և դրանց հարող տարածքների շահագործումը, բարեկարգումը, ընթացիկ և կապիտալ շինարարությունը.

5) աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում է աշխատակազմին ենթակա կազմակերպությունների գործունեության վերահսկումը և համակարգումը.

6) «Սպասարկում» և «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների աշխատանքների համակարգման միջոցով իրականացնում է աշխատակազմի ծառայողական և օժանդակ շենքերի, ընդհանուր օգտագործման տարածքների, աշխատասենյակների պահպանման, կապի, էներգամատակարարման, ջրամատակարարման, վերելակային ծառայությունների մատուցման, հակահրդեհային և պահակային ծառայությունների նկատմամբ ինժեներատեխնիկական վերահսկողություն.

7) վերահսկողություն է իրականացնում աշխատակազմին ամրացված կամ օգտագործման հանձնված գույքի պահպանման նկատմամբ.

8) ապահովում է ընթացիկ տարվա ֆինանսական հատկացումների խնայողական օգտագործումը և ապրանքանյութական արժեքների պահպանվածությունը.

9) իրականացնում է pnimeminister.am, www.gov.am, e-gov.am, eiti.am, gallery.am, ftp.gov.am, intranet.am, nist.am, mail.gov.am, anticorruption.am,
e-payments.am, e-permits.am կայքերի անխափան աշխատանքի ապահովումը, նշված կայքերում առաջադրված նոր պահանջների ապահովումը.

10) ապահովում և կատարելագործում է աշխատակազմի տեղեկատվական ներքին ցանցերի և սերվերների աշխատունակությունը.

11) ապահովում է աշխատակազմում, նախարարություններում, կառավարությանը և վարչապետին ենթակա մարմիններում, մարզպետարաններում գործող էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի անխափան աշխատանքը.

12) մշակում է աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներին անհրաժեշտ համակարգչային ծրագրերը.

13) իրականացնում, ապահովում և սպասարկում է էլեկտրոնային թվային ստորագրության հետ կապված աշխատանքները.

14) ապահովում է աշխատակազմի, նախարարությունների, կառավարությանը և վարչապետին ենթակա մարմինների, մարզպետարանների միջև կոդավորված տեսահաղորդակցումը.

15) ապահովում է աշխատակազմի համակարգչային տեխնիկայի և համապատասխան ծրագրերի սպասարկման աշխատանքները.

16) սպասարկում է աշխատակազմի և նախարարությունների, կառավարությանը և վարչապետին ենթակա մարմինների, մարզպետարանների, Հայաստանի Հանրապետության պետական ռեգիստրի (Երևանի և մարզերի կետեր), Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական ծառայության (Երևանի և մարզերի կետեր), Հայաստանի Հանրապետության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության (Երևանի և մարզերի կետեր) միջև առանձնացված կապուղին.

17) մշակում է իր գործունեության ոլորտների վերաբերյալ իրավական ակտերի նախագծեր:».

3) ուժը կորցրած ճանաչել որոշման N 1 հավելվածի 48-րդ կետը.

4) ուժը կորցրած ճանաչել որոշման N 2 հավելվածի 23-րդ կետը»,-ասված է որոշման մեջ:

«Փաստ» թերթը գրում է. «Մոտավոր հաշվարկներով, մինչև օգոստոսի 10-ը ազգովի զբաղված ենք լինելու պաշտոնանշանակման «հիվանդությամբ»: Ազգային ժողովի առաջին նիստում «ընտրվելու» են ԱԺ նախագահ, փոխնախագահներ, հանձնաժողովների նախագահներ, փոխնախագահներ, դրանից հետո 15 օրում ձևավորվելու է կառավարություն, նշանակվելու են փոխվարչապետներ, նախարարներ, հնարավոր է՝ մարզպետների փոփոխություն: Ու բոլորով քննարկելու ենք այս կամ այն թեկնածուին, գովելու ենք, պախարակելու ենք, ցավալու ենք և այլն, և այլն: Իհարկե, շատ կարևոր են կադրերը, հատկապես երբ խոսքը բարձրաստիճան պաշտոնյաների մասին է:

Բայց դա բացառապես նորմալ իշխանությունների, նորմալ քաղաքական ուժի պարագայում: ՔՊԿ-ի դեպքում, ինչպես ցույց է տալիս անցած երեք տարին, և՛ ոստիկանապետն է Նիկոլ Փաշինյանը, և՛ էկոնոմիկայի նախարարը, և՛ ԱԱԾ պետը, և՛ ԿԳՄՍ նախարարը: Իսկ պաշտոններին նշանակվածները պարզապես կատարողներ են: Ուստի նշանակումներ անելիս այս իշխանության դեպքում գործում է միայն մեկ տրամաբանություն՝ տվյալ անձը որքանով է ունակ անվերապահ, առանց շեղումների, առանց քննարկումների պարզապես կատարել Նիկոլ Փաշինյանի որոշումներն ու հրահանգները, որքան էլ դրանք վնաս լինեն ոչ միայն տվյալ ոլորտին, այլև երկրին ու պետությանն ընդհանրապես: Նույնը վերաբերում է նաև խորհրդարանին. ի՞նչ կապ ունի՝ ովքեր կլինեն ԱԺ նախագահն ու իշխանական փոխնախագահները, առավել ևս՝ խմբակցության ղեկավարն ու քարտուղարը:

71-ից (առայժմ) ով էլ լինի, նույնն է, ոչ մի տարբերություն, նրանց գործառույթը մեկն է՝ կյանքի կոչել Նիկոլ Փաշինյանի մանկության, պատանեկության և հասուն տարիքի բոլոր «բյուրեղյա երազանքներն» ու ցանկությունները: Այնպես որ, պաշտոնների հետ կապված շատ լարվել պետք չէ: Այս իշխանության մեջ կա մեկ պաշտոն, մեկ անձ: Ուրեմն՝ բոլոր հարցերը՝ պարզապես նրա հետ, մյուսները կատարողներ են, փոփոխություններն էլ կապված են բացառապես միայն այն բանի հետ, թե ինչպիսի կատարողներ են ու ինչպիսի «հունանավետիսյաններ»՝ հանուն շեֆի:

Ինչ վերաբերում է նշյալ «բոլոր հարցերին», ապա խոսքն առաջին հերթին Նիկոլ Փաշինյանի ասած «ապագայի» մասին է: Իսկ այդ «ապագան» շատ մոտ է. վկան՝ Երասխի միջադեպը, որի պատճառով զոհ ունենք, Փաշինյանի հայտարարած պատերազմը Սյունիքին, այս ամենի ֆոնին՝ Ադրբեջանից հնչող հայտարարությունները և այլն: Այս ամենը սոսկ պատահականություն լինել պարզապես չի կարող»:

 

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր խորհրդարանն արտահերթ նիստ է հրավիրել, որի օրակարգում ընդգրկված է նաեւ մի աղմկահարույց նախագիծ՝ իմքայլական Վիկտոր Ենգիբարյանի նախաձեռնությամբ։  Ենգիբարյանն առաջարկում է պատգամավորի գործունեության համար սահմանված ամսական 50 հազար դրամ փոխհատուցումը հնգապատկել՝ դարձնելով 250 հազար դրամ։

Փաստորեն, մեր երկրում ամենակարիքավոր խավը պատգամավորներն են, նրանց չեն բավարարում ստացած 600 հազարից մինչեւ 1 միլիոնի հասնող աշխատավարձերը, գումարած դրանց 30 տոկոսի չափով ամսական պարգեւավճարները, հիմա էլ իրենց «ձեռքի ծախսի փողն» են հնգապատկում․ պատգամավորների շրջանում ամսական 50 հազար դրամն ընդունված է «ձեռի փող» ասել։

Ի դեպ, խորհրդարանում վերջին օրերին բուռն «արտագաղթ» է․ նախկին աշխատակազմը՝ պատգամավորների օգնականներ, խորհրդարան չանցած պատգամավորներ, ծանուցվել են, որ մինչեւ ամսվա կեսերը լքեն աշխատասենյակները, որպեսզի նորերը հասցնեն կոսմետիկ վերանորոգումներ անել, կահավորել ու տեղավորվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած վերջին օրերին լրատվամիջոցները տեղեկություններ են տարածում, թե Գագիկ Ծառուկյան-Նիկոլ Փաշինյան հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մի քանի ԲՀԿ-ականներ փոխնախարարների պաշտոններ կստանան, անգամ անուններ են նշվում՝ Իվետա Տոնոյանի, Շաքե Իսայանի եւ Արման Աբովյանի, սակայն, մեր տեղեկություններով, Գագիկ Ծառուկյանը չի գնալու այդ քայլին, եւ նման պայմանավորվածություն նրանց միջեւ չկա։

Վերջին հանդիպումն էլ՝ Փաշինյանի ու Ծառուկյանի միջեւ, կայացել է մի քանի փորձից հետո․ ԲՀԿ առաջնորդին համոզել են, որ հետընտրական փուլն այլ է, եւ ժողովուրդն էլ իր քվեն տվել է Փաշինյանին, ուստի ընդդիմությունը եթե շարունակի պահանջել նրա հրաժարականը, դեմ է գնում ժողովրդի կամքին։

ԲՀԿ առաջնորդը որոշել է, որ իր հավատարիմ կուսակիցներին անգործ չի թողնի, եւ նրանց ասել է, որ բոլորն աշխատանք կունենան, մի մասը կաշխատի հենց «Կենտրոն» TV-ում, հեղինակային հաղորդումներ կվարեն կամ այլ ֆորմատի հետաքրքիր ծրագրեր կհամակարգեն։

Հեռուստաընկերության մեր աղբյուրների փոխանցմամբ, արդեն մի քանի օր է՝ պատգամավորներն առավոտից մինչեւ ուշ գիշեր TV-ում են, հնարավոր է մինչ օրս եթեր հեռարձակվող որոշ ծրագրեր փակվեն, բացվեն նորերը։ Առհասարակ, «Կենտրոն» TV-ն աշխուժացնելու, ակտիվացնելու խնդիր ունեն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին խորհրդարանական ընտրություններից հետո ավելի շատ կարելի է տեսնել Հայաստանում, քան Արցախում։ Նա իր վրա է վերցրել ընդդիմադիր գործիչների հետ բանակցելու, նրանց Նիկոլ Փաշինյանի հետ հաշտեցնելու ծանր գործը, մինիմում՝ իր առաջ խնդիր է դրել՝ համոզել նրանց, որ քիչ քննադատեն Փաշինյանին։

Որոշ տեղեկություններով, նրան հաջողվել է Փաշինյանի ակտիվ քննադատներից մի քանիսի բերանը փակել, իսկ թե ինչպես է դա անում, կարծում ենք՝ բոլորին է պարզ»: 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  երեկ՝ հուլիսի 13-ին, խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ոստիկանության Էրեբունու բաժին է դիմել Երևանի բնակիչ Շավարշ Փ.-ն և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 04:30-ի սահմաններում, անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանը բացելու միջոցով մտել են Արշակունյաց պողոտայի 11/1 հասցեում գտնվող «ՍԱՍ Գրուպ» ՍՊԸ-ի առաքման աշխատասենյակներից մեկը և գողացել դրամարկղը:

Ահազանգով նշված վայր է ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչի գլխավորությամբ:

Տեղում  ոստիկանություն ահազանգած Շավարշ Փ.-ն հայտնել է, որ ինքը աշխատում է  «ՍԱՍ Գրուպ»-ում՝ որպես իրավաբան:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին և դրամարկղն ու այնտեղ եղած գումարաը հայտնաբերելու ուղղությամբ:

 Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դրամարկղում եղել է մոտ  կես միլիոն դրամ:

Ադրբեջանական տեղեկատվական տիրույթում հաղորդումներ կան առավոտյան Նախիջևանի հետ սահմանին տեղի ունեցած միջադեպի արդյունքում իրենց կողմից վիրավորի մասին: Միաժամանակ տեղեկություններ են հայտնվել 2 հայ զինծառայողների մասին, ում անունների հիշատակությունից կարելի է ենթադրել, որ գերեվարված են: Ըստ որում, նշում են, թե զինվորականները ադրբեջանական վերահսկողության գոտում են հայտնվել Սև լճի հատվածում:

Սահմանային լարվածության ֆոնին Նախիջևանում վայրէջք է կատարել թուրքական զինված ուժերին պատկանող Airbus A400M-180 ռազմական տրանսպորտային ինքնաթիռը:

Հատկանշական է, որ թռիչքը մեկնաբանվում է Շուշիի հռչակագրի համատեքստում: Մանրամասներին կանդրադառնամ հաջորդիվ:

Քաղաքագետ Վարդան Բալյան

ԼՐԱՀՈՍ