ԼՈՒՐ24
ԼՈՒՐ24

ԼՈՒՐ24

Վերջին շրջանում իրանական տիրույթում «Հյուսիս-Հարավ միջազգային տարանցման միջանցքի» (INSTC) վերաբերյալ խոսակցությունները և քննարկումները բավականին ակտիվացել են։ Ակնհայտ է, որ պաշտոնական Թեհրանն ամեն կերպ փորձելու է մեծացնել իր ազդեցությունը Հարավային Կովկասում և փորձել դուրս գալ Սև ծով ու ավելի հյուսիս՝ ամրապնդվելով այս տարածքներում և փորձել զսպել Անկարային ու պաշտպանել իր կենսական շահերը։

Այս ամենը Թեհրանն անելու է՝ լինի դա Ադրբեջանի, թե՞ Հայաստանի միջոցով։ Ուսումնասիրելով առկա իրողությունները՝ կարող ենք փաստել, որ ինչպես Թեհրանում, այնպես էլ այդ ծրագրում առկա մյուս շահագրգիռ կողմում՝ Դելիում, ավելի հակված են այդ ուղին անցկացնել Հայաստանով՝ հաշվի առնելով որոշ հանգամանքներ։

Եթե Իրանում որոշում լիներ կայացված հօգուտ Բաքվի, ապա, հավատացե՛ք, Թեհրանը վաղու՜ց լուծած կլիներ Ռաշթ-Ասթարա երկաթուղու հարցը, մինչդեռ վերջերս իրանական իշխանություններին մոտ կանգնած փորձագետներից մեկն արևմտյան ռեսուրսներից մեկում հայտարարում էր, որ այդ ծրագիրը Թեհրանի համար ձեռնտու չէ ո՛չ ֆինանսական, ո՛չ էլ տեխնիկական առումով, իսկ աշխարհաքաղաքականի ոչ ձեռնտու լինելն էլ հասկացնում էր իր խոսքում՝ նշելով, որ Իրանի համար ավելի նախընտրելի է նախիջևանյան երկաթուղով դուրս գալ Հայաստան, այնուհետև Վրաստան և այդպես շարունակ։

Այս Միջանցքում ներգրավված մյուս շահագրգիռ կողմը՝ Հնդկաստանը, նույնպես ձգտում է այն անցկացնել Հայաստանով՝ հաշվի առնելով իր ոխերիմ թշնամի Պակիստանի ներկայությունը Ադրբեջանում, ինչպես նաև Թուրքիայի ազդեցության աճն այս տարածաշրջանում, որի հետ նույնպես խնդրներ ունի, Չինաստանի կողմից անցկացվող Մետաքսի ուղու անցկացումն ու վերջինիս հետ մրցակցությունը և այլն և այլն։

Վերջին շրջանում այս Միջանցքի հանդեպ հետաքրքրություն է ցուցաբերում նաև Արևմուտքը՝ ի դեմս ԱՄՆ-ի։

Այս ամենի համատեքստում հասկանալի է, չէ՞, թե Սյունիքի մարզն ինչ աստիճանի աշխարհաքաղաքական կարևորություն է ձեռք բերում և ինչ արժեք է ներկայացնում իրենից։ Հենց այդ պատճառով է, որ իրանական կողմը՝ մասնավորապես, Ջավադ Զարիֆը մեկ անգամ չէ, որ նշել Սյունիքի մարզի կարևորության և այնտեղ իրանական կայուն ներկայություն ապահովելու հարցի մասին։

Ի վերջո, այս միջանցքի իրագործմամբ կարող է չեղարկվել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»։

Իրանագետ Ահարոն Վարդանյան

Թուրքական հյուրանոցները, որոնք անցում են կատարում «շվեդական սեղանների», կարող են տուգանվել կամ ընդհանրապես փակվել: Այս մասին հայտարարել է Թուրքիայի հյուրանոցատերերի ֆեդերացիայի ղեկավար Սուրուրի Չորաբատիրը, գրում է Kp.ru-ն:

Ինչպես պարզաբանել է հյուրանոցների ֆեդերացիայի ղեկավարը՝ եթե Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության կողմից ստուգումների ընթացքում հյուրանոցում խախտումներ հայտնաբերվեն, հյուրանոցը տուգանվում է:

«Եթե հյուրանոցային ընկերությունը շարունակում է համառել՝չցանկանալով պահպանել սահմանված նորմերը, ապա այն կարող է փակվել: Մինչ օրս մի քանի այդպիսի հյուրանոցներ արդեն տուգանվել և հետագայում փակվել են», - ասել է նա:

Հիշեցնենք, որ մայիսի վերջին Թուրքիայի հյուրանոցատերերի ֆեդերացիան հաղորդել էր, որ թուրքական հյուրանոցները չեն պատրաստվում հրաժարվել «ամեն ինչ ներառված է»(all inclusive) համակարգից այն բանից հետո, երբ հանրապետությունում դադարեցվի ամբողջական լոքդաունը: Սակայն հետագայում «շվեդական սեղանների» համակարգն այնուամենայնիվ չեղյալ հայտարարվեց:

ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը (FAA) ամերիկյան ավիաընկերություններին հրամայել է ստուգել շուրջ 2,5 հազար Boeing 737 ինքնաթիռ՝ խցիկների դիֆերենցիալ ճնշման անջատիչների հնարավոր անսարքության համար, գրում է Известия-ն:

Այս մասին ուրբաթ հաղորդել է ABC հեռուստաընկերությունը՝ հղում կատարելով պատվերին:
Նշվում է, որ նման անսարքությունը կարող է հանգեցնել անձնակազմի աշխատունակության կորստին`թթվածնի պակասի պատճառով:

Նշվում է, որ Boeing 737- ը հագեցած է երկու դիֆերենցիալ ճնշման անջատիչներով, ուստի դրանցից մեկի խափանման դեպքում պահուստայինը շարունակում է գործել: Եթե երկու անջատիչներն էլ թերի են, ապա ավելի քան 3 հազար մետր բարձրության վրա նախազգուշացման համակարգը կարող է չաշխատել, իսկ տնակում թթվածնի մակարդակը կարող է ընկնել «վտանգավոր ցածր» արժեքների:

«Հրապարակ» թերթը գրում է. «Այս տարվա մարտիմեկյան հանրահավաքին Նիկոլ Փաշինյանը խոսեց կառավարման համակարգի փոփոխության, մասնավորապես կիսանախագահական կառավարման անցնելու մասին` նշելով, որ աշնանը սահմանադրական փոփոխություններ են իրականացնելու․ «Ի վերջո՝ կիսանախագահական կառավարման համակարգի անցնելը հնարավոր տարբերակներից մեկը պետք է լինի։ Այս գործընթացը մենք պիտի իրականացնենք ԱԺ-ի, կառավարության, նախագահի, քաղաքական ուժերի եւ քաղաքացիական հանրության հետ սերտ համագործակցության պայմաններում»։

Այս հայտարարությունից 4 ամիս է անցել, սակայն սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը նիստ չի արել։ Հանձնաժողովի անդամ Դանիել Իոաննիսյանն ասաց, որ նման հարց չի քննարկվել, եւ, առհասարակ, մոտ 1 տարի է՝ նիստ չեն արել․ «Հանձնաժողովը պետք է վերակազմավորվեր, դուք հիշում եք, որ շատերը դիմում գրեցին՝ դուրս եկան, կարծում եմ՝ պետք է նաեւ նախագահը փոխվի, որովհետեւ Եղիշե Կիրակոսյանը ՄԻԵԴ-ում ռազմագերիների խնդրով է զբաղված եւ գործնականում ծանրաբեռնված է ու ժամանակ չունի հանձնաժողովի աշխատանքների համար։ Բայց թե ինչու չեն անում, պետք է իրենցից հարցնել»։

Իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ այս թեման ժամանակավորապես կսառեցվի, որովհետեւ մարտին բոլորովին այլ ներքաղաքական իրավիճակ էր, արտահերթ ընտրությունների հարցը մշուշոտ էր, եւ Փաշինյանի հայտարարության իրական նպատակը կրքերը հանդարտեցնելն ու ընդդիմության գլխի տակ փափուկ բարձ դնելն էր, թե՝ համբերեք, աշնանը մոդել կփոխենք, ընտրություն կանցկացնենք։ Վերարտադրվելուց հետո այդ հարցն այլեւս օրակարգում չէ՝ պառլամենտական երկրի վարչապետի կարգավիճակից ավելի հաճելի բան չկա, իսկ նախագահական մոդելի մասին կխոսեն, երբ կբարդանա պաշտոնավարելը, կամ իրենց աթոռներին ինչ-որ վտանգ կսպառնա>:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ինչպես հայտնի է, անձնագրավարուհիներն աչքի են ընկնում քաղաքացիների կյանքում բազմազանություն մտցնելու հմտությամբ՝ այս կամ այն կերպ աղավաղելով մարդու տվյալները։ Մեր կյանք թվային տեխնոլոգիաների մուտքով նրանց գործունեության դաշտն ընդլայնվեց, իսկ գործիքակազմը դարձավ ավելի բազմազան։

Ավելի բարձր գագաթների հաջողվեց հասնել անունների, էլ ավելի շատ՝ հայրանունների աղավաղման հարցում։ Եթե անցյալում անձնագրավարուհու սխալը՝ թղթի վրա թանաքով կամ գրչով արված, ակնհայտ էր, ապա այժմ ամեն բան այդքան ակնհայտ չէ։

Մի քանի տարի առաջ Հայաստանում ներդրվեցին այսպես կոչված ID-անձնագրերը կամ անձը հաստատող ներքին օգտագործման վկայականները։ Արտասահման մեկնել այդ փաստաթղթով հնարավոր չէ, բայց երկրի ներսում այն անձնագրին հավասար նշանակություն ունի։ Էլեկտրոնային կրիչի վրա հավաքված են տիրոջ մասին անհրաժեշտ բոլոր տվյալները։

Այդ թվում ծննդյան թիվը։ Թվում է՝ ի՞նչ խնդիրներ կարող են ծագել այս հարցում։

Պարզվում է՝ կարող են, այն էլ՝ ինչպիսին։ NEWS.am-ի թղթակցին հայտնի են դարձել մի քանի դեպքեր, երբ ոստիկանությունը հաջողեցրել է քաղաքացիներին ID տալ, որոնց վրա նշված են անհավանական ծննդյան թվեր։

Նոյեմբերին փաստաթուղթն ստանալով՝ Երեւանի բնակիչն այն օգտագործելու առիթ չէր ունեցել։ ID-ի անհրաժեշտությունն առաջացել էր միայն հունիսին։ «Ես պետք է գործարք ձեւակերպեի բանկում։ Որքա՞ն մեծ էր աշխատակցի զարմանքը, որը տեսավ, թե ինչ ծննդյան թիվ է նշված վկայականում»,- պատմում է զարմանալի ID-ի տերը։ Եվ նման դեպքերը, կրկնում ենք, մի քանիսն են։

Խնդրի մասին միայն մենք չէ, որ գիտենք։ Խնդրի մասին գիտեն նաեւ ոստիկանությունում, պարզապես որովհետեւ մարդիկ անմիջապես դիմել են այնտեղ։ Ոչ ճիշտ տեղեկատվությամբ ID ունեցողներին առաջարկում են ստանալ նոր վկայական։ Դա նշանակում է, որ մարդիկ պետք է երկրոդ անգամ թույլտվություն խնդրեն աշխատանքից բացակայելու համար, գնան անձնագրային սեղան, վճարեն նոր փաստաթղթի արժեքը։ Չնայած սխալ տվյալները մուտքագրել են անձնագրային սեղանի աշխատակիցները։ Եվ այո՝ նոր սխալներից ոչ ոք ապահովագրված չէ։ Ինչպես ասում են՝ կրկին փորձեք։

Հ.Գ. Մենք հատուկ տվյալներ չենք ներկայացնում այն մասին, թե որ անձնագրային սեղանի աշխատակիցն է իրեն թույլ տվել այսքան անփույթ աշխատել անձնագրային տվյալների հետ։ Հույս ունենք, որ ոստիկանությունում կկողմնորոշվեն, թե ինչպես շտկեն դրությունն ու բացառեն նման ծիծաղաշարժ պատմությունների կրկնությունը։

Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղն ավարտել է արագլիների հաշվառման գործընթացն Արարատի մարզում։

Կազմակերպությունը նախորդ տարվանից իրականացնում էր արագիլների ուսումնասիրության և հաշվառման աշխատանքներ, որի նպատակն է պարզել արագիլների տարածվածությունը, նրանց աղտոտման աղբյուրները, առաջացման պատճառները և աղտոտված արագիլնեի քանակը։

«Այժմ հաշվառման աշխատանքները ավարտվել են Արարատի մարզում, որտեղ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ արագիլների գրեթե 60 % -ը աղտոտված են։ Սա հսկայական թիվ է և խոսում է տարածաշրջանում մեծ էկոլոգիական աղետի մասին»։

Այժմ աշխատանքները շարունակվում են Արմավիրի մարզում։ Այնտեղ հաշվառումն ու հետազոտություններն ավարտելուց հետո կազմակերպությունը  կհրապարակի հաշվառման և աղտոտվածության ծավալների մասին տվյալները:

Ուսումնասիրություններն  լայնամասշտաբ են և տարբեր ուղղություններով են իրականացվում: Կատարված աշխատանքի վերաբերյալ հաշվետվություն ևս պատրաստելու է և ներկայացնելու են բոլոր հետաքրքրված անձանց ավելի ուշ՝ բաց լսումների տեսքով։

Հիշեցնենք, որ կազմակերպությունը հունիս ամսին Սպիտակ արագիլների վրա տեղադրել է արբանյակային տվիչներ՝ խորքային ուսումնասիրությունների, թռչունների միգրացիային հետևելու և ուսումնասիրելու նպատակով։

Հայաստանի դեմոկրատական կուսակցության վարչապետի թեկնածու Տիգրան Արզաքանցյանի կողմից նախընտրական շտաբերի աշխատակիցների աշխատավարձերը չվճարելու մասին լրագրողների հետ զրույցում պատմել էին Գյումրու Դեմոկրատական կուսակցության նախընտրական շտաբի աշխատակիցները։

ArmDaily.am-ի հետ զրույցում Դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն ասաց, որ իրենք ոչ մի ֆինանսկան հարցի չեն առնչվել՝ բոլոր ֆինանսական հարցերով զբաղվել է բացառապես Արզաքանցյանը և որ կուսակցության բոլոր անդամները կամավոր սկզբունքով են կատարել իրենց աշխատանքը։ Անդրադառնալով Գյումրու շտաբի աշխատողներին չվարձատրելու մասին տեղեկությանը, Սարգսյանն ասաց, որ դեռևս մեկ շաբաթ առաջ Արզաքանցյանը պիտի հանդիպած լիներ շտաբերի ղեկավարներին և որ ինչպես ինքը գիտի՝ բոլորին արդեն պետք է, որ վարձատրած լինեն, իսկ ովքեր հայտարարում են, որ իրենց չեն տվել գումարը՝ շանտաժի տարրեր են նկատվում։

Գյումրու նախընտրական շտաբի ղեկավար Գարիկ Մուրադյանը ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ Տիգրան Արզաքանցյանն անձամբ է իրենց հետ պայմանավորվածություն ձեռք բերել շտաբի աշխատողների վարձրատրության հետ կապված բոլոր հարցերով։ Բացի այդ, հավելեց, որ ընտրություններից առաջ դիմում է ներկայացրել և անդամագրվել դեմոկրատական կուսակցությանը։ «Հենց Արզաքանցյանի հետ է եղել մեր պայմանավորվածությունը։ Գումարները խոստացել է, որ վճարվելու է երկու կեսով՝ մի մասը ընտրարշավի ընթացքում, երկրորդ մասը՝ մինչև ընտրարշավի վերջը։ Ոչինչ չենք ստացել, ոչինչ»,-ասաց Մուրադյանը։ Նա տեղեկացրեց նաև, որ ինքն է հանդիսանում դեմոկրատական կուսակցության Գյումրու շտաբի ղեկավարը և իր հետ հանդիպում ունեցել է Արզաքանցյանը։

«Ինձ հետ հանդիպում ունեցել է՝ ինձ ոչինչ չի վճարվել։ Հանդիպման ժամանակ քննարկվել է, թե ինչու կուսակցությունը բավական ձայներ չի հավաքել ընտրությունների ժամանակ։ Չվճարված աշխատավարձերի մասին իմ հարցի պատասխանն այն է, որ մարդիկ չեն պատրաստվում գումար վճարել, մի բան էլ մարզի վրա ինչքան որ գումար են ծախսել՝ այդ գումարն են հետ ուզում։ Ասում են՝ ռեկլամնի պաստառներ ունենք վարձակալած, մարզի վրա գումար ենք ծախսել, աշխատանք ենք տարել, շտաբների վրա ինչ գումար ծախսել են՝ հետ են ուզում և ես պիտի վերադարձնեմ այդ գումարները։ Իրենց հաշվարկով դա կազմում է 25 հազար դոլար ու դրա կրկնակին մենք պիտի իրենց վերադարձնենք, թե ինչպես են հաշվարկել չգիտեմ։ Խնդիրն այն է, որ մինչև վերջին օրը իրենք աշխատավարձերը չվճարեցին մարդկանց ու քանի որ աշխատավարձերը չէին վճարել՝ դրանից ելնելով վստահված անձանց մենք չուղարկեցինք ընտրատարածքներ, որովհետև հետո այդ վստահված անձինք էլ էին գալու իրենց աշխատավարձերը պահանջելու մեզանից։

Իրենք էլ ասում են, քանի որ չեք ուղարկել վստահված անձանց՝ մեր գործը պռավալ է գնացել, դրա համար այդ գումարներն ամբողջությամբ հետ եք վերադարձնելու»,-ասաց վերջինս։ Նա հաստատեց, որ Արզաքանցյանն անձամբ է իրենից այս գումարը պահանջել։ Մեր զրուցակիցը նշեց, որ իրեն ասել են, որ ծախսված 25 հազար դոլարի դիմաց պահանջում են կրկնակին՝ 50 հազար դոլար։ Մուրադյանը հավելեց նաև, որ Արզաքանցյանն իր հետ հանդիպման ժամանակ ներկա է եղել անվտանգության աշխատակիցների ներկայությամբ։ «Սպառնալից տոնով խոսացել է ինձ հետ, ես արդեն դատախազություն եմ դիմել»,-ասաց Գարիկ Մուրադյանը։ Բացի այդ, նա ասաց, որ դեմոկրատական կուսակցությունից իրեն ասում են, որ իրենք կապ չունեն այդ միջադեպի հետ, որ ֆինանսական հոգսերն ամբողջովին Արզաքանցյանի վրա են եղել։ Փորձեցինք կապ հաստատել Տիգրան Արզաքանցյանի հետ, սակայն նրա հեռախոսահամարը անհասանելի էր։ Տիգրան Արզաքանցյանի մամուլի խոսնակ Տիգրան Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հնչեցվող մեղադրանքները հերթական փորձն են Տիգրան Արզաքանցյանի բարի անվան հետ խաղալու։

«Այն մարդիկ, որոնք պայմանագիր են կնքել դեմոկրատական կուսակցության հետ՝ նրանք լիովին ստացել են գումարները, իրենց աշխատավարձները և վերջնահաշվարկն էլ հիմա ընթացքի մեջ է։ Աշխատավարձերը ստացել են դեմոկրատական կուսակցությունից»,-ասաց Հովհաննիսյանը։ Դիտարկմանը, որ Արամ Սարգսյանն ասել է, որ բոլոր ֆինանսական հարցերով զբաղվել է Տիգրան Արզաքանցյանը, վերջինս հակադարձեց, որ չի ուզում մեկնաբանել Արամ Սարգսյանի ասածը։ «Բոլոր այն մարդիկ, ովքեր ունեն պայմանագիր դեմոկրատական կուսակցության հետ՝ նրանք ստացել են իրենց գումարները։ Այն մարդիկ, ովքեր չունեն պայմանագիր, ինչ-որ ձև ուզում են ինչ-որ լրացուցիչ գումարներ կորզեն, վերցնեն պրն Արզաքանցյանից»,-հայտարարեց Արզաքանցյանի խոսնակը։ Ինչ վերաբերում է անցած շաբաթ դեմոկրատական կուսակցության ընտրական շտաբերի ղեկավարների հետ հանդիպելուն, ասաց, որ ինքը նման հանդիպման մասին որևէ տեղեկություն չունի և որ լիներ՝ ինքը կիմանար։

Անդրադառնալով Գյումրու շտաբի ղեկավար Գարիկ Մուրադյանի կողմից հնչեցված մեղադրանքներին՝ ասաց․ «Կարող եմ ասել, որ դա խաբեբայություն է՝ այդպիսի բան չկա։ Նա ժամանակին ստացել է գումարներ, չեմ կարող նշել որքան ու չի բացառվում, որ նաև սեփական կարիքների համար է ծախսել և հիմա նման հիմնազուրկ, բարձրագոչ պնդումներով փորձում է նորից գումար կորզել։ Սա փաստացի կարող է որակվել որպես խարդախություն, ինչը միանշանակ քրեորեն պատժելի արարք է»,-ասաց Հովհաննիսյանը։ Նա վստահեցրեց, որ Արզաքանցյանը չի պահանջել նաև Գյումրիում նախընտրական շրջանում ծախսված 25 հազար ԱՄՆ դոլարի կրկնակին՝ դա ևս սուտ որակվեց։

Մամուլում նախօրեին տեղեկություններ էին տարածվել, որ իրականում Հայաստանում քաղաքական գործունեության նպատակը Արզաքանցյանի ու իր տիկնոջ՝ Նատալիա Ռոտենբերգի կողմից ֆինանսական դրդապատճառ ունի։ Մասնավորապես նշվում էր, որ Ռոտենբերգի նախկին ամուսնու՝ Արկադի Ռոտենբերգի արտասահմանյան հաշիվները կալանքի տակ են, ինչի հետևանքով կալանքի տակ են հայտնվել նաև տիկին Ռոտենբերգի հաշվիները ու Արզաքանցյան-Ռոտենբերգ զույգն իրենց ակտիվ քաղաքական գործունեությամբ ուզում էին ցույց տալ, որ իրենք բացառապես գործունեություն են ծավալում Հայաստանում և կարողանան հաշիվները կալանքի տակից հանել։

Այս տեղեկության վերաբերյալ Արզաքանցյանի խոսնակն ասաց, որ նման բան գոյություն չունի։ «Սա իրականությանը չի համապատասխանում։ Պրն Արզաքանցյանը բացառորեն իր գումարներով է իրականացրել նախընտրական քարոզարշավը իր հիմնադրամով»,-ասաց Հովհաննիսյանը։ Իսկ Ռոտենբերգի արտասահմանյան հաշիվների կալանքի տակ լինելու հարցին չի կարող պատասխանել, քանի որ ոչ մի տեղեկատվություն չունի այդ մասով։ Նա բացառեց նաև, որ զույգի քաղաքականությամբ զբաղվելը որևէ առնչություն ունի այդ տեղեկատվության մեջ նշված փաստերի հետ։ Փորձեցինք կրկին կապ հաստատել Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ՝ նրանից մեկնաբանություն ստանալու համար, թե իսկապե՞ս պայմանագիր կնքած շտաբի աշխատակիցներն իրենց կուսակցության կողմից են վարձատրվել, սակայն առավոտից մինչ նյութը հրապարակվելու պահը արված զանգերը անպատասխան մնացին։

Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նախկինում Հայաստանը չէր ճանաչում Արցախի անկախությունը, քանի որ դա միանգամից կխաթարեր բանակցային գործընթացը:

Հիմա Հայաստանը չի ճանաչում Արցախի անկախությունը, քանի որ իշխանությունը վստահ է, որ Արցախը Ադրբեջանին է պատկանում:

Լրիվ անկեղծ»։

Բաղադրիչներ

  1. Լոլիկ
    2. Սխտոր
    3. Պինդ պանիր
    4. Կանաչիներ
    5. Աղ, պղպեղ՝ ըստ ցանկության
    6. Մայոնեզ

Պատրաստման եղանակը

  1. Լոլիկները լվանալ, խոշոր կտրատել:
  2. Մանրացնել կանաչիները և ավելացնել լոլիկներին:
  3. Պանիրն անցկացնել քերիչով և ավելացնել աղցանին:
  4. Լցնել ճզմած սխտորը, աղը և պղպեղը, մայոնեզը, խառնել և մատուցել:

Նիդեռլանդներում հորդառատ անձրևների արդյունքում ավերվել են տներն ու ենթակառուցվածքները, մարդիկ տարհանվում են: Այս մասին հայտնում է «Европейская правда»-ն՝ հղում անելով NOS- ին:

Ջրհեղեղներից ամենաշատը տուժել է հարավ-արևելյան Լիմբուրգ նահանգը, որը սահմանակից է Գերմանիային:

Տեսանյութերն՝ այստեղ

ԼՐԱՀՈՍ