ԼՈՒՐ24
ԼՈՒՐ24

ԼՈՒՐ24

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել իր երկրի քաղաքացիներին հրաժարվել ֆրանսիական ապրանքներ գնելուց, գրում է ria.ru-ն։

«Ինչպես Ֆրանսիայում կոչ են անում չգնել թուրքական ապրանքները, այնպես էլ ես հիմա դիմում եմ իմ ժողովրդին. ոչ մի դեպքում ֆրանսիական արտադրողների ապրանքներ մի գնեք»,- ասել Է Էրդողանը՝ ելույթ ունենալով Անկարայում։

Նա համաշխարհային հանրությանը կոչ է արել «պաշտպանել Ֆրանսիայի մահմեդականներին, որոնք հալածանքների են ենթարկվում իրենց հավատքի համար»:

«Դուք (Ֆրանսիա – խմբ.) նացիզմի մի մասն եք։ Նա, ով գտնվում է Ֆրանսիայի ղեկին և հոգեկանի բուժման կարիք ունի, սկսել է խրախուսել մուսուլմանների վրա հարձակումները»,- հավելել է նա։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նոր հրամանագիր է ստորագրել։

Դրա համաձայն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ՝ Վաղինակ Սարգսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից:

Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Արման ՄԱՐԱԼՉՅԱՆը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Սահմանապահ զորքերի մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի.

Արման ՄԱՐԱԼՉՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար»:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ լարվածությունը սպառնում է Եվրոպայի անվտանգությանը: Նրա հայտարարությունը հրապարակել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Ռուսաստան-ՆԱՏՕ չթուլացող լարվածության ֆոնին ակնհայտ են դառնում նոր սպառնալիքները համաեվրոպական անվտանգության համար»,-ասել է նա:

Պուտինը հաստատել է Եվրոպայում միջին եւ փոքր հեռահարության հրթիռների տեղակայման ռուսական մորատորիումը:

Ավելի վաղ Պուտինն առաջարկել է մեկ տարով առանց պայմանների երկարաձգել ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման եւ սահմանափակման վերաբերյալ միջոցառումների պայմանագիրը:

Ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման եւ սահմանափակման վերաբերյալ միջոցառումների պայմանագիրը (ՀՍԿՊ, ՌՀՍ-3) Ռուսաստանը եւ ԱՄՆ-ն ստորագրել են 2010 թվականին։ Այն նախատեսում է երկու կողմերից իրենց ռազմավարական հարձակողական սպառազինության ծավալի կրճատում։ ՌՀՍ-3-ը կնքվել էր 10 տարի ժամկետով։ Ներկայումս որոշվում է  սպառազինության վերահսկման հետագա համակարգի մասին հարցը։

Հակառակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների գործադրած ջանքերին՝ ուղղված տարածաշրջանում հումանիտար հրադադար հաստատելուն, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է անտեսել և խախտել այդ նպատակով ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Ինչպես և նախորդ անգամները, Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդությամբ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը, որը վերահաստատում էր Մոսկվայում հոկտեմբերի 10-ին և Փարիզում հոկտեմբերի 17-ին Ռուսաստանի Դաշնության և Ֆրանսիայի Հանրապետության նախագահների նախաձեռնությամբ համաձայնեցված մարդասիրական հրադադարը կյանքի կոչելու և պահպանելու կողմերի հանձնառությունը, այսօր կրկին կոպտորեն խախտվել է պաշտոնական Բաքվի կողմից: Հատկապես օրվա երկրորդ կեսին Ադրբեջանն առաջնագծի ողջ երկայնքով վերսկսել է նախահարձակ գործողությունները՝ հրթիռահրետանային միջոցների կիրառմամբ:
 
Այս ամենը հաստատում է, որ Ադրբեջանի իշխանությունները, ունենալով Թուրքիայի իշխանությունների անվերապահ հովանավորությունը և վարձկան-ահաբեկիչների աջակցությունը, որևէ նպատակ չունեն խաղաղ երկխոսությունը վերսկսելու և բացահայտ կերպով հասկացնել են տալիս, որ շարունակելու են ռազմական ջանքերը Արցախի վերջնական հայաթափման ուղղությամբ: Ուստի, մեր համազգային խնդիրն է պայքարել հանուն սեփական հայրենիքում արցախահայության անվտանգ ու արժանապատիվ գոյության: Մեր ժողովրդի անվտանգությունն ու իրավունքները որևէ զիջման ենթակա չեն, և այդ հարցում մեր վճռականությունը վեր է բոլոր տեսակի հանգամանքներից ու ցանկություններից»,- գրել է նա։

Չնայած ԱՄՆ-ում ձեռք բերված հրադադարի մասին նոր պայմանավորվածությանը՝ ադրբեջանական ուժերը գրոհ են ձեռնարկել հարավ-արևելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի առաջնագծի ուղղությամբ՝ շարունակելով հրետակոծել նաև խաղաղ բնակավայրերը:

Արցախի ՊԲ-ի տարածած հաղորդագրության մեջ նաեւ ասվում է. «Մասնավորապես ժամը 13:50-ի սահմաններում հակառակորդը «Սմերչ» տիպի համազարկային կրակի ռեակտիվ համակարգից 1 հրթիռ է արձակել Մարտունու շրջանի Զարդարաշեն գյուղի ուղղությամբ:

ՊԲ ստորաբաժանումները պաշտպանական մարտեր են մղում թշնամական ուժերի գրոհները կասեցնելու և վերջինիս ելման դիրքեր հետ շպրտելու համար:

«Սմերչ»-ից հրթիռակոծել է Մարտունու Զարդարաշեն գյուղը

Ինչպես և կանխատեսելի էր, հրադադարի ռեժիմը Ադրբեջանն այս անգամ նույնպես չէր պահելու, ստացվեց այնպես, որ երեք համանախագահներն էլ նախաձեռնությամբ հանդես եկան և երեք համանախագահների միջնորդությունն էլ Արդբեջանը, ըստ էության, տապալեց: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, ամերիկագետ Սուրեն Սարգսյանը՝ անդրադառնալով երեկ Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությանը, որ ժամը 08:00-ից մարդասիրական հրադադարի ռեժիմ է սահմանվելու Արցախում, սակայն այս անգամ էլ այն խախտվեց հակառակորդի կողմից:

«Սա կանխատեսելի էր, որովհետև ակնհայտ է՝ Ադրբեջանը որքան էլ հայտարարի, իրականում չի ցանկանում բանակցությունների սեղանի շուրջ նստել և փորձելու է մաքսիմալիստական կեցվածքով ռազմական գործողություններ իրականացնել, հետո այդ ամենը տեղափոխել քննարկումների և բանակցությունների դաշտ: Սա ակնհայտ է ոչ միայն մեզ, այլ նաև միջազգային հանրության համար: Ըստ այդմ` միջազգային հանրությունը և գերտերությունները, որոնք ավելի շատ հատուկ ծառայությունների աշխատակիցներ ունեն, քան մեր երկրի բնակությունն է, շատ հստակ գիտեն, թե ինչ է իրականում տեղի ունենում և ով է հրադադարի ռեժիմը խախտում»,- նշեց նա:
 
Հարցին՝ եթե այդ ամենն այդպես ակնհայտ է, ապա ինչո՞ւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, թե խնդիրը հեշտ լուծելի է, քաղաքագետն արձագանքեց՝ չմոռանանք, որ ԱՄՆ-ում ընտրություններ են. ոչ միայն նախագահի ընտրություններ են, այլ նաև Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի և նաև Սենատի մեկ երրորդի, դրա համար այս ամենը պետք է դիտարկել նաև նախընտրական տրամաբանության մեջ։

Դիտարկմանը՝ ԱՄՆ նախագահն ակնարկ արեց Կոսովոյի վերաբերյալ, ինչ է սա նշանակում, նա նշեց. «Չեմ կարծում՝ Թրամփը լուրջ ձևով խորացել է Կոսովոյի նախադեպային իրավունքի պրակտիկայի մեջ և մանրամասն ուսումնասիրել է, թե որքանով է Կոսովոն իրավական առումով կիրառելի նախադեպ Արցախի համար: Նա նկատի ուներ Կոսովոյի և Սերբիայի միջև վերջերս ձեռք բերված համաձայնությունը առևտրային հարաբերություններ հաստատելու վերաբերյալ և Կոսովոյի հիշատակումն առավելապես այդ կոնտեքստում էր արված: Չնայած՝ մենք կարող ենք, բնականաբար, մեր թե՛ դիվանագիտական, թե՛ քաղաքական աշխատանքում հղում տալ այդ խոսքերին և ուղղակիորեն կապել մեկը մյուսի հետ»:

Նրա խոսքով՝ օրինակ, մեր լոբբիստներին դա կտա հնարավորություն Վաշինգտոնում Կոնգրեսի հետ ակտիվորեն աշխատել Ադրբեջանի և Թուրքիայի դեմ պատժամիջոցներ հաստատելու համար։ «Կոնգրեսի երկու պալատներում էլ կան նախաձեռնություններ Թուրքիային և Ադրբեջանին պատժելու վերաբերյալ, դրանք կլինեն, հավանաբար, հայտարարությունների և բանաձևերի տեսքով և, ըստ էության, կֆիքսեն ագրեսոր կողմին և կֆիքսեն, որ Թուրքիան ամբողջությամբ աջակցել է այս ընթացքում Ադրբեջանին՝ մատակարարելով նաև կենդանի ուժ Ադրբեջանին թե՛ թուրքական բանակից, և թե՛ սիրիական ահաբեկիչներից զորքեր»,- ասաց նա:

Քաղաքագետն ընդգծեց, որ ամեն դեպքում մենք կարող ենք սա որպես նախադեպ օգտագործել, որովհետև մշտապես ասում ենք՝ Կոսովոյի դեպքը բավականին նման է Արցախի դեպքին և այստեղ կիրառելի է նաև «անջատում հանուն փրկության» սկզբունքը, որի մասին վերջերս ավելի ակտիվ են խոսում:

Հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է Արցախի ճանաչումն ԱՄՆ կողմից, նա պատասխանեց. «Անկեղծ ասած՝ հնարավոր չեմ համարում այս պահի դրությամբ Արցախի ճանաչումը ԱՄՆ վարչակազմի կողմից: Միգուցե Ներկայացուցիչների պալատում ենթադրենք ինչ-որ բանաձևեր լինեն, կամ առանձին նահանգների մակարդակով ինչ-որ բանաձևեր լինեն, բայց ԱՄՆ արտաքին քաղաքականության իրականացումը սահմանադրութամբ վերապահված է բացառապես նախագահին և նրա վարչակազմին, այնպես որ, այստեղ չեմ կարծում, որ այդպիսի հեռանկար կա»:

Իսկ թե համանախագահող երեք երկրների կողմից էլ ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը Ադրբեջանի խախտելուց հետո, ինչ քայլեր կարելի է ակնկալել համանախագահող երկրներից, նա նշեց, որ այստեղ արդեն համանախագահողների հեղինակության խնդիրն է դրված, որովհետև երեքն էլ միաժամանակ ճնշում են գործադրում Ադրբեջանի վրա, բայց բոլորն էլ գիտեն՝ չհամաձայնող կողմն Ադրբեջանն է և այս ճնշումներին Ալիևը կարողանում է դիմակայել ունենալով Էրդողանի աջակցությունը, կամ Էդրողանի ամբողջական ներգրավվածությունը։

«Դրա համար ես կարծում եմ, որ այս ճնշումն ադրբեջանական կողմի վրա միջազգային հանրությունը կշարունակի, որովհետև արդեն հարված է ոչ միայն Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին, այլ ուղիղ հարված է համանախագահ պետությունների ղեկավարների հեղինակությանը, ինչը բնականաբար չի ներվելու և ինչ-որ մի փուլում, անպայման, իր հետևանքներն ունենալու է Ադրբեջանի համար»,- նշեց նա:

Հարցին էլ՝ հնարավո՞ր է սա ազդի Թուրքիա-ԱՄՆ հարաբերութունների վրա, Սուրեն Սարգսյանը պատասխանեց՝ մեծ առումով, ոչ, որովհետև թուրք-ամերիկյան հարաբերությունները բավականին բազմաշերտ են, հիմա որոշակի լարվածություն կա հարաբերութուններում, բայց ԱՄՆ-ում գիտակցում են, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ պետություն և ռազմավարական դաշնակից է, «որը մի որոշ ժամանակ շեղվել է ճիշտ ուղուց, բայց մի օր վերադառնալու է էլի ՆԱՏՕ–ի գիրկը»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Պատմությունը կարող է կրկնվել:

Այս մասին իր էջում գրել է պատմաբան, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին ղեկավար Հայկ Դեմոյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «1919 թ․ Ադրբեջանի տարածքում գտնվող ռուս սպաներից մեկը գեներալ Դենիկինին ուղղված իր զեկույցում նշում է, որ թուրք սպաների կողմից իրականացվող տեղացի մահմեդականների բռնի զինվորագրումը մեծ ընդվզումների տեղիք է տվել։

Սպան գրում է․ «բնակչությունը հավաքագրումից փախչում է լեռներ ու անտառներ, նույնիսկ ապաստան է փնտրում հայերի մոտ...»

Մեջբերման սկզբնաղբյուրը՝ ГАРФ. Ф. 439. оп. 1. Д. 35. Л. 2., մեջբերված է Безугольный А. Ю. Генерал Бичерахов и его кавказская армия 1917-1919. М., Центрполиграф, 2011. С. 62»:

Խորհրդային Միության հատուկ ծառայությունների աշխատակից Սմբատ Խոջոյանը պատմության մեջ է մտել, կատարելով առաջադրանք, որն առաջին հայացքից կարող է անիրական և ֆանտաստիկ թվալ:

Քսաներորդ դարի կեսերին ՀԽՍՀ Իջևանի շրջանի Աջաջուր գյուղի բնակչին վիճակված էր փոխարինել Թուրքիայի խորհրդարանի պատգամավորներից մեկին:

Խոջոյանը մինչ այդ Թուրքիայում հաջողությամբ մի քանի առաջադրանքներ էր ավարտին հասցրել, գերազանց տիրապետում էր թուրքերենին և զարմանալի նմանություններ ուներ պատգամավոր Մահմուդ Շովքեթի հետ (անունը փոխված է):

Խորհրդային բանակի գլխավոր հետախուզության վարչության (ГРУ) ղեկավարությունը որոշում է Սմբատ Խոջոյանին ուղարկել Անկարա:

«Այն, ինչ մենք ուզում ենք ձեզ հանջնարարել, սովորական գաղափարների սահմաններից դուրս է: Փաստն այն է, որ Թուրքիայում իշխող կուսակցության ականավոր անդամ Շովքեթը՝ ինչպես ջրի երկու կաթիլը, արտաքին տեսքով և ձայնային տեմբրով նման է Ձեզ: Դուք կհետևեք նրան ստվերում՝ քրտնաջանորեն ուսումնասիրելով նրա սովորությունները, գործարար միջավայրը, ընկերների, հարազատների շրջապատը: Շովքեթը լուրջ առողջական խնդիրներ ունի և երկար կյանք չունի: Շուտով նա կմահանա, բայց ... ոչ ոք չի իմանա այդ մասին: Դուք նրան կփոխարինեք խորհրդարանում, կդառնաք Շովքեթ նրա ընկերների և ընտանիքի համար», - մեջբերում է գրող, պաշտոնաթող գնդապետ Սերգեյ Պապովյանը` մեջբերելով այն հանձնարարականի տեքստը, որը ստացել էր Խոջոյանը:

Հայ հետախուզության աշխատակիցը մեկնում է Թուրքիա և սկսում է հետևել Շովքեթին: Ուսումնասիրում է նրա վարքագծի ձևերը, պատգամավորի նախասիրությունները, մի քանի անգամ աշխատողի քողի տակ մտնում խորհրդարան:

Երեք տարի անց, երբ Խոջոյանը գիտակցում է, որ ամբողջովին ինտեգրվել է Շովքեթի կերպարին, Մոսկվային հայտնում է, որ «պատրաստ է»:

Խոջոյանը փոխարինում է Շովքեթին խորհրդարանում, որտեղ նա խոսում է ամբիոնից, հանդիպումներ է անցկացնում, և ոչ ոք ոչինչ գլխի չի ընկնում: Նրան հասանելի են դառնում գաղտնի օբյեկտները և հաճախակի Մոսկվա է ուղարկում արժեքավոր տեղեկություններ: Ըստ որոշ տեղեկությունների՝ Խոջոյանը նույնիսկ մասնակցում է ընտրություններին և հաղթում է:

Ըստ հեղինակի՝ Խոջոյան-Շովքեթին բացահայտում է Շովքեթի կինը, սակայն, այդ հանգամանքը նախատեսված է եղել հատուկ օպերացիայի սցենարով:

«ГРУ- ն հիանալի գիտեր, որ Մահմուդ Շովքեթի կինը ծպտված հայ է, ում հայրը հրաշքով փրկվել էր 1915 թվականին։ Դա էր հաշվարկը: Շովքեթի կինը չի դավաճանում իր «նոր-ծեր» ամուսնուն և որոշ ժամանակ անց ինքն էլ է համագործակցում Խորհրդային հատուկ ծառայությունների հետ», - ՌուսԱրմԻնֆո-ի փոխանցմամբ գրում է հեղինակը՝ «Հայերը անտեսանելի ճակատում» գրքում:

Երկար տարիներ անց, երբ Թուրքիայի հակահետախուզությունը դուրս է գալիս Սմբատ Խոջոյանի հետքի վրա, նա որոշում է Արաքս գետով անցնել ​​սահմանը:

Խոջոյանին նկատում են թուրք սահմանապահները, և նա 15 ժամ անցկացնում է ջրի տակ՝ շնչելով եղեգի ցողունով։ Խոջոյանին գիշերը հաջողվում է անցնել հայկական ​​ափ:

Սմբատ Խոջոյանը կյանքից հեռացավ 1984 թվականին՝ Երևանում: Նրա հուղարկավորությանը ի զարմանս հարազատների, որոնց Խոջոյանն ասել էր, որ ինքը սովորական սահմանապահ է եղել՝ Մոսկվայից ժամանել էին բարձրաստիճան զինվորականներ:

Ըստ հեղինակի՝ Թուրքիան «ամոթից» չի հիշատակում համաշխարհային հետախուզության պրակտիկայում նախադեպը չունեցող այս պատմության մասին:

Իրանի զինված ուժերի Գլխավոր շտաբը հանձնարարական է տվել, որով սահմանին խախտումների դեպքում պետք է անհապաղ արձագանք լինի:

Azariha էջը հայտնում է, որ Իրանի Գլխավոր Շտաբի պետը հանձնարարական է տվել, որի համաձայն Իրանի տարածք ներխուժման պարագայում ավիացիան պետք է անհապաղ աշխատի:

Նաև ընդգծվել է, որ իրանական ուժերը տեղակայված են սահմանին:

Հոլիվուդյան դերասան եւ ռեժիսոր Մել Գիբսոնը Արցախում պատերազմի մասին ուղերձ է հղել ու հայտարարել, որ աղոթում է ինչպես ամբողջ հայության, այնպես էլ հակամարտության խաղաղ լուծման համար։ RTVI-ը հրապարակել է նրա կարծիքն Արցախում պատերազմի մասին։

«Խորը ցավով տեղեկացա հայկական Արցախում հակամարտության վերջին սրման մասին։ Ես այստեղ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, բազմաթիվ հայ ընկերներ ունեմ, եւ նրանք պատմում են իրենց տառապանքի, մտերիմների կորստի մասին։

Ես շատ եմ հարգում հայ ազգին՝ շատ ամուր ու մեծահոգի։ Նա ստիպված է եղել հսկայական դժվարությունների բախվել։ Ինչպես գիտենք դուք եւ ես, այդ մարդկանց կարողություններն անսահման են։

 

headerWithMenu full 

ԼՐԱՀՈՍ