ԼՈՒՐ24
ԼՈՒՐ24

ԼՈՒՐ24

ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցություններն այսօր՝ ժամը 20:00-ին, ԱԺ արտահերթ լիագումար նիստ հրավիրելու նախաձեռնությամբ էին հանդես եկել՝ սահմանային ստեղծված իրավիճակը քննարկելու օրակարգով, որպեսզի կառավարության ներկայացուցիչները՝ վարչապետի գլխավորությամբ, պարզաբանումներ ներկայացնեն խորհրդարանին:

ԱԺ արտահերթ նիստը, սակայն, չի կայանա, քանի որ ԱԺ խորհրդի կայացած նիստում այդ հարցը չի քննարկվել:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդի նիստից հետո հայտնեց՝ որպեսզի նման հարց քննարկվի ԱԺ խորհրդի նիստում, պետք է բերված լինի նախագիծ, եւ հարկավոր է, որ լինի զեկուցող՝ ըստ 123-րդ հոդվածի, իսկ ընդդիմության ներկայացրած դիմումը, նրա պնդմամբ, իրավական տեսանկյունից թերի է եղել:

«Բերում են արտահերթ լիագումար նիստ հրավիրելու թղթերը, բայց պարզվում է՝ դրանցում չեն նշել՝ ով է լինելու զեկուցողը, որովհետեւ իրենք են նիստ հրավիրել, պետք է զեկուցեն՝ ինչի համար են նիստ հրավիրել, երկրորդն էլ՝ տակը նախագիծը գրված չէ: Թող համապատասխան թուղթը բերեն, անցկացնենք: Այս թուղթը ես անվանում եմ զապիսկա, ԱԺ խորհրուրդը նման բաներ չի քննարկում»,- ասաց Սիմոնյանը:

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ու Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ սկսեցին բանավիճել արտահերթ նիստ հրավիրելու եւ այդ հարցը ԱԺ խորհրդի նիստում քննարկելու ընթացակարգի շուրջ:

«ԱԺ Կանոնակարգ օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝  ԱԺ խորհրդի արտահերթ նիստերը հրավիրում է ԱԺ նախագահը իր կամ խորհրդի անդամների ընդհանուր թվի առնվազն 1/4-ի նախաձեռնությամբ, արտահերթ նիստն անցկացվում է նախաձեռնող սահմանած օրակարգով եւ ժամկետում: Խորհրդի 5 անդամների ստորագրությամբ թուղթ ենք Ձեզ ներկայացրել, գնացեք, նայեք»,- հակադարձեց Մինասյանը, Սիմոնյանն էլ, ի պատասխան, նկատեց. «Պարոն Մինասյան, ձեր թերի գործը մի քաղաքականացրեք»:

«Ակնհայտ է, որ մի կողմից սա օրենքի չիմացություն է, մյուս կողմից՝ պատասխանատվությունից խուսափելու քաղաքական ակնհայտ որոշում: Անվտանգային որեւէ հարց նման միջավայրում անիմաստ է քննարկել, եթե հիմնարար հարցերին պատասխաններ չկան»,- հայտարարեց Արծվիկ Մինասյանը:

ԱԺ ընդդիմադիր փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանն էլ պնդեց, որ քաղաքական մեծամասնությունը չարաշահել է իր լիազորություններն ու տապալել նիստի անցկացումը:

«Իշխանությունը, հերթական անգամ չարաշահելով իր լիազորությունները, մերժեց մեր առաջարկը, մենք նման իրավիճակում չենք գալու ընթացիկ, օրինակ՝ բյուջետային հարցեր քննարկել, որովհետեւ երկրի առջեւ առկա խնդիրներն այլ են: Փաշինյանի հեռացումը պարզապես այլընտրանք չունի՝ նրա իշխանության մնալը նոր աղետ է բերում: Խորհրդարանում կամ դրանից դուրս մենք մեզնից կախված ամեն բան անելու ենք նրա հեռացմանը հասնելու համար: Այս իրավիճակում, երբ թշնամին ՀՀ տարածքում հենակետեր են տեղադրում: Նախ պետք է հասկանալ՝ պետությունը ունենալու ենք, թե ոչ, որ նոր գանք ու բյուջե քննարկենք: Մենք մանդատները դիտարկել ենք այս պայքարի համար կարեւոր գործիքներից մեկը, որ օրը հասկանանք, որ դա արդյունավետություն չունի այլեւս, դրանից էլ կհրաժարվենք, այս պահին, ամեն դեպքում, նման որոշում չունենք, որովհետեւ մանդատները մեզ չեն կաշկանդում փողոցում մեր օրակարգերը տարբեր ուղղություններով սպասարկել»,- նշեց Սաղաթելյանը:

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն արդարացրել է ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանին, հայտնում է Գասպարյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը:

Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 164 հոդվածի 1-ին մասով (լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը):

ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները այսօր ժամը 20.00-ին նախաձեռնել են ՀՀ ԱԺ արտահերթ լիագումար նիստ, ֆեյսբուքյա իր էջում տեղեկացնում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Օրակարգում՝ ստեղծված իրավիճակը։ Քիչ անց հրավիրվել է ԱԺ խորհրդի նիստ»,– գրել է նա։

Բրյուսելում նոյեմբերի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին ու ԵՄ խորհրդում նախագահող Սլովենիայի ԱԳ պետքարտուղար Ստանիսլավ Ռասչանը ստորագրել են ՀՀ-ԵՄ Ընդհանուր ավիացիոն համաձայնագիրը, այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։

Նախարար Արարատ Միրզոյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասել է.

«Այսօր Ընդհանուր ավիացիոն համաձայնագրի ստորագրումը ևս մեկ կարևոր նշաձող է Եվրամիության և նրա 27 անդամ երկրների հետ մեր հարաբերություններում։

Ցանկանում եմ իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել բոլոր նրանց, ովքեր այսօրվա իրադարձությունը իրականություն են դարձրել. Եվրոպական հանձնաժողովում, Խորհրդում և Սլովենիայի նախագահությունում մեր գործընկերներին, Հայաստանում բոլոր համապատասխան պատկան մարմիններին և Բրյուսելում մեր դիվանագիտական առաքելությանը։

Մոտ ապագայում սույն Համաձայնագրի վավերացումն ու ուժի մեջ մտնելը նոր հնարավորություններ կստեղծի Հայաստանում ավիացիոն ոլորտի զարգացման համար՝ դյուրացնելով Հայաստանի քաղաքացիների կապը եվրոպական այլ երկրների հետ։

ԵՄ ընդհանուր ավիացիոն գոտուն՝ ավիացիոն ծառայությունների միասնական շուկային միանալը կնպաստի ԵՄ ավիացիոն ստանդարտների ընդունմանը, ավիացիոն կանոնների կիրառմանը և կզարգացնի հետագա համագործակցությունը ավիացիոն անվտանգության ոլորտում:  Այս ամենից կշահեն ազգային ավիաընկերությունները և, իհարկե, անհատ ճանապարհորդները։

Համոզված եմ, որ Համաձայնագիրը կարևոր նշանակություն կունենա առևտրի, զբոսաշրջության, ներդրումների և, ընդհանուր առմամբ՝ տնտեսական ու սոցիալական զարգացման խթանման համար, ինչպես նաև կխթանի մարդկանց միջև շփումները և կապահովի ավելի մեծ շարժունակության հնարավորություններ»:

Հետաքրքիր ա, չէ՞, ադրբեջանցիք առաջանում են, զորքին զինաթափում են, ուղեկալներ են դնում ճանապարհներին և ընդդիմությունը չի շտապում արտահերթ նիստ գումարել, բայց հենց Նիկոլը գործից հանում է Շոյգուի սիրելի գեներալին, իսկ ԳՇ պետի նկատմամբ գործ է հարուցում, այ դա արդեն դիմանալու չէ:

Ամա՜ն, պարզվում է, որ Ապրիլյան պատերազմի արդյունքներով Սերժ Սարգսյանի ձեռամբ բանակից խայտառակ դուրս շպրտված Արշակը բանակաշինության ռահվիրան էր, Պապիկյան Սուրենն էլ՝ քանդողը:

Ի դեպ, բա Արշակ Սպարապետը հրամայել էր մեկ սանտիմետր առաջացող հակառակորդի վրա կրակ բավցել, բա ինչո՞ւ չբացեցին, թե՞ Արշակ Սապարապետի հրամանների կատարումը քմահաճույքի հարց է...

Արթուր Դանիելյան

Վաշինգտոնը կարծում է, որ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի և ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինփինի՝ նոյեմբերի 15-ին պլանավորված տեսակապով հանդիպումը գլխավորապես նպատակամղված կլինի այն բանին, որպեսզի երկրների միջև մրցակցությունն իրականացվի պատասխանատվությամբ և չհանգեցնի հակամարտության:

Այդ մասին հայտնել Է ԱՄՆ-ի վարչակազմի մի բարձրաստիճան ներկայացուցիչ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Մենք կարծում ենք, որ ղեկավարների մակարդակով այդ հանդիպումը կարևոր է, որպեսզի մրցակցությունն իրականացվի համապատասխան կերպով»,- ասել է նա:

«Այդ փոխգործակցությունը կարևոր է, քանի որ թույլ է տալիս սահմանել մրցակացության կանոններ երկու հանգուցային հանգամանքերի վերաբերյալ: Առաջինը՝ երաշխավորել, որ մրցակցությունը չի հանգեցնի հակամարտության»,- պարզաբանել է աշխատակցուհին:

«Երկրորդ, մենք նաև կարծում ենք, որ այդ հանդիպումը <…> նպատակամղված է խաղի կանոնների կատարման ապահովմանը,- նշել է վաչակազմի ներկայացուցիչը:- Դա հնարավորություն է նախագահ Բայդենի համար ուղղակիորեն ասելու նախագահ Սի (Ծինփինին), որ ինքը նրանից սպասում է խաղի կանոնների պահպանում, ինչպես դա անում են մյուս պատասխանատու պետությունները»:

Բացի այդ, հաղորդվում է, որ Սի Ծինփինն առաջիկա վիրտուալ հանդիպման ընթացքում կփորձի ԱՄՆ-ի նախագահին տեղեկացնել, որ Պեկինը ցանկացած գնով կհասնի մայր հողի և Թայվանի վերամիավորմանը, ինչպես նաև կշեշտի, թե որքան վտանգավոր են թայվանցի անջատողականներին աջակցելու փորձերը: Այդ մասին ասվում է գագաթնաժողովի նախաշեմին China Daily չինական պետական թերթում տպագրված խմբագրական հոդվածում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ Սպիտակ տունը հաղորդել Է, որ Սի Ծինփինի և Բայդենի վիրտուալ հանդիպումը կկայանա Վաշինգտոնի ժամանակով նոյեմբերի 15-ին ժամը 19:45-ին (Երևանի ժամանակով 04:45-ին): Հրատարակությունը նշում է, որ Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարներն այս տարի երկու անգամ հեռախոսազրույց են ունեցել, և երկու խոսակցություններն Էլ նպաստել են կողմերի ավելի կառուցողական փոխգործակցությանը:

«Պետք է հուսալ, որ այդպես կլինի նաև այս անգամ, քանի որ նրանց առաջին վիրտուալ հանդիպումը կայանում է այն պահին, երբ Թայվանի նկատմամբ ԱՄՆ-ի գործողությունները դարձել են տարաձայնությունների սաստկացման աղբյուր»,-ասվում է հոդվածում: Նշվում է, որ Պեկինը քանիցս հասկանալ է տվել Վաշինգտոնին, որ Թայվանը Պեկինի կարևորագույն շահերից մեկն է, և որ ցանկացած գործողություն, որը խրախուսում է կղզու անջատողական ուժերին, կարող է ոչ միայն ակնթարթորեն խարխլել չին-ամերիկյան հարաբերությունները, այլև անդունդ տանել ողջ աշխարհը:

Դա եղել է վարչապետի որոշումը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Արշակ Կարապետյանի՝ պաշտպանության նախարարի պաշտոնից ազատմանը։

Ինչ վերաբերում է այդ պաշտոնում Սուրեն Պապիկյանին նշանակմանը, Ալեն Սիմոնյանն ասաց․  «Պարոն Պապիկյանի նշանակումը ես համարում եմ շատ ճիշտ և ողջունելի։ Նման աշխատասեր և ամբողջ իրավիճակին տիրապետող մարդուն նման ոլորտ վստահելը, կարծում եմ, որ կարևոր և ճիշտ քայլ է։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ պարոն Պապիկյանը մեր լավագույն նախարարներից է լինելու մեր պատմության մեջ՝ պաշտպանության առումով»,-ասաց նա։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 15-ին, կեսօրից հետո 2 հրամանագիր ստորագրեց՝ մեկով Արշակ Կարապետյանն ազատվեց պաշտպանության նախարարի պաշտոնից,  մյուսով՝ նախկին փոխվարչապետ, ավելի վաղ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար  Սուրեն Պապիկյանը նշանակվեց ՊՆ նախարար։

Համացանցում՝ հատկապես Facebook սոցիալական ցանցում, այս նշանակումը բուռն քննարկումների տեղիք է տվել, օգտատերերը հիմնականում հիշեցնում են Պապիկյանի ծառայության տարիներին սպային դանակահարելու և այդ մեղադրանքով դատապարտված լինելու հանգամանքը։

«Ժամկետային զինվորական ծառայության ժամանակ իր վերադաս սպային դանակահարած անձը դարձավ Պաշտպանության նախարար․․․․»,- գրում են ֆեյսբուքյան օգտատերերը։

168.am-ը Սուրեն Պապիկյանի՝ պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելու փաստի առնչությամբ  զրուցել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հետ։

«Այս ստեղծված իրավիճակում, այս կառավարության կադրային քաղաքականության մեջ՝ դա լավագույն նշանակումն է, որովհետև այս կառավարության մեջ, այս 3 տարիների ընթացքում, ինչքան ես հետևել եմ, Սուրեն Պապիկյանն է միակ ադեկվատ մարդը։ Հույս ունեմ, որ իր մոտ ինչ-որ բան կհաջողվի»,- ասաց Մովսես Հակոբյանը։

Հարցին՝ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը չէ՞ր կարող, կամ չէ՞ր անում այն, ինչը պետք է կարողանա անել բանակի հետ բացարձակ կապ չունեցող Սուրեն Պապիկյանը, գեներալը պատասխանեց․

«Ես դեռևս 2011 թվականին, երբ Պաշտպանության բանակի հրամանատարն էի, Արշակ Կարապետյանի մասին իմ կարծիքը Օհանյան Սեյրանին հայտնել եմ, որ ես իրեն ինձ մոտ դասակի հրամանատար էլ չեմ  նշանակի։ Միանշանակ Արշակ Կարապետյանին հանելը շատ ճիշտ էր, որովհետև նա ցուցամոլ է, առանց գիտելիք, կա մարդ, որ գիտելիք ունի ու  մի քիչ էլ ցուցամոլ է, բայց ինքը ոչ գիտելիք ունի, ոչ էլ ունակություն, ոչ էլ փորձ բանակի մասով․․․»։

Հարցին՝ արդյոք համակարգում չկա՞ր այնպիսի մի գեներալ, որին այս պաշտոնը կարելի էր վստահել, այլ ոչ թե բանակից հեռու մարդու, որքան էլ որ ըստ ձեզ՝ ադեկվատ է, Մովսես Հակոբյանը պատասխանեց․

«Իհարկե շատ կան, բայց այսօրվա քաղաքական թիմի մեջ ես Պապիկյանից լավ ուրիշ մարդ չե՛մ տեսնում, գոնե այն մարդիկ, որոնք հանրային երևում են․․․»։

Մովսես Հակոբյանին նաև հարցրեցինք, թե արդյոք այսօր ստեղծված իրավիճակում, երբ Սյունիքի մարզում ադրբեջանցիները գրեթե ամեն օր նոր մաքսակետեր են տեղադրում, նորանշանակ Սուրեն Պապիկյանը կարո՞ղ է այս խնդիրները լուծել։

«Վստահ եմ, որ Սուրեն Պապիկյանն իր արած հայտարարությունների համար պատասխան կտա, կյանքի կկոչի, գոնե դրա մեջ վստահ եմ, որ ինքը կամ չի՛ հայտարարի, կամ իր հայտարարությունները կյանքի կկոչի, որովհետև ինքն այս 3 տարիներին դա է ապացուցել»,- ասաց գեներալ-գնդապետը։

Դիտարկմանը, որ բազմաթիվ կարծիքներ են հնչում, թե ով էլ լինի պաշտպանության նախարարը, միևնույն է, կատարելու է Նիկոլ Փաշինյանի ցանկությունները և ընդամենը «ֆիգուր» է լինելու, Մովսես Հակոբյանն ասաց․

«Ես չեմ կիսում այդ կարծիքը։ Ցանկացած ղեկավարի պարագայում, եթե ենթական հայրենիքի համար կարողանում է կատարել լավ գործ, որևէ մեկը չի կարող իրեն խանգարել․․․»։

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցված քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Կոտայք համայնքի բնակչի տան բակում տեղի ունեցած պայթյունի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

«Նախնական տվյալներով՝ 2021թ. նոյեմբերի 13-ին, ժամը 02.00-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը, ուրիշի գույքը հանրավտանգ եղանակով վնասելու դիտավորությամբ, դեռևս չպարզված տեսակի պայթուցիկ սարք է նետել Կոտայքի մարզի Կոտայք համայնքի բնակչի առանձնատան բակ, որի պատճառով տեղի է ունեցել պայթյուն, ինչի վերաբերյալ նույն օրը, ժամը 07:20-ին, հիշյալ բնակչի կողմից ստացվել է համապատասխան հաղորդում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ առանձնատան բակում կայանված «Տոյոտա Լենդ Քրուիզեր» մակնիշի ավտոմեքենայի, ինչպես նաև առանձնատան խոհանոցի պատուհանի ապակիներին հայտնաբերվել են պայթյունի հետևանքով առաջացած վնասվածքներ, իսկ գետնին՝ պայթուցիկ սարքի բեկորներ և պայթուցիչի լծակ:

Ըստ հաղորդագրության՝ նախաքննության ընթացքում հարցաքննվել են մի շարք անձինք, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատապայթյունատեխնիկական, դատաքիմիական և դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն:

Հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նոյեմբերի 4-9-ն ընկած ժամանակահատվածում աղիքային վարակիչ հիվանդության բռնկման արդյունքում՝ «Տաշիր պիցցա» ՍՊԸ-ն դադարեցրել էր իր բոլոր մասնաճյուղերի գործունեությունը:

Ընկերության մասնաճյուղերում ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվել են ախտահանման աշխատանքներ, իսկ առկա սննդամթերքի բոլոր խմբաքանակները ոչնչացվել են:

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողական միջոցառումներից հետո Հանրային սննդի «Տաշիր» ցանցը վերսկսել է աշխատանքը՝ բացառությամբ 5՝ Հյուսիսիային և Գայի պողոտաներում, Խանջյան և Արշակունյաց (Փեթակի մոտ) փողոցների վրա և Տաշիր առևտրի կետում գործող մասնաճյուղերի:

Նշված կետերում ստուգման գործընթացը շարունակվում է:

ՀՀ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժին

ԼՐԱՀՈՍ