ԼՈՒՐ24
ԼՈՒՐ24

ԼՈՒՐ24

Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը հանդես է եկել կոչով:

«Հայրենակիցներ,

2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետությունը, Թուրքիայի բացահայտ դրդմամբ, լայնամասշտաբ պատերազմ է սկսել Արցախի Հանրապետության սահմանի ամբողջ երկայնքով։

 Մեկ ամիս է` հայ մարդը կյանքի ու մահվան կռիվ է մղում ոխերիմ թշնամու դեմ։

Այս օրհասական պահին իմ կոչն եմ ուղղում Արցախում, Հայաստանում և արտերկրում բնակվող բոլոր արցախցիներին, իմ մարտական ընկերներին ու ողջ հայությանը. վտանգված է մեր պետությունն ու պետականությունը, մեր հայրենիքը, Արցախն ու հայությունը, այժմ թանկ է ամեն րոպեն` բոլորս ի զեն»,-ասված է կոչում:

Մահացել է «Համայն հայություն» ՀԿ նախագահ, քաղաքական գործիչ, ԱԱԾ նախկին փոխտնօրեն, հրապարակախոս Գուրգեն Եղիազարյանը, հաղորդում է «Հրապարակը»

Վերջին օրերին նա բուժվում էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում՝ կորոնավիրուսից։ Ընդամենը 10 օր առաջ նա հարցազրույց է տվել կայքերից մեկին, հերթական անգամ հանդես էր եկել իշխանությունների հասցեին խիստ քննադատությամբ։ Հիվանդությունն ընթացել է արագընթաց և անկանխատեսելի ծանր ելքով։

Ռուսաստանի ռազմա-օդային ուժերի նախկին գլխավոր հրամանատար Վլադիմիր Միխայլովը դեռ 2007 թվականին հայտարարել էր, որ Հայաստանի և Ռուսաստանի համատեղ հակաօդային պաշտպանության համակարգը կարող է Հայաստանի օդային սահմանները պահպանել ցանկացած ոտնձգությունից եւ ոչ միայն Թուրքիայի կամ Ադրբեջանի կողմից:

Սակայն այսօր տեսնում ենք, որ Հայաստանի օդային սահմաններն այնքան էլ պաշտպանված չեն, եւ մեր զինված ուժերը հենց Հայաստանի տարածքում են խոցում հակառակորդի անօդաչու թռչող սարքերը: ArmLur.am-ը փորձել է զրուցել Վլադիմիր Միխայլովի հետ եւ պարզել, թե այս իրավիճակում ինչ պարտականություններ ունի Ռուսաստանի Դաշնության հակաօդային պաշտպանության ուժերը:

«Այն ժամանակ այլ իրավիճակ էր, հիմա՝ այլ եւ պետք է որոշումներ կայացնեն այն հրամանատարները, որոնք հիմա ղեկավարում են, ես չեմ կարող խորհուրդներ տալ, սակայն Դուք իմ տեսակետը գիտեք: Ես շատ եմ ցանկանում, որ Ղարաբաղում որքան հնարավոր է շուտ հրադադար լինի և երկար ժամանակով, սա իմ երազանքն է: Իսկ ինչ վերաբերում է ՌԴ-ի պարտականություններին, ես հիմա շատ չէի ցանկանա բարձրաձայնել, քանի որ թոշակի եմ, սակայն իմ վերաբերմունքը բոլորն էլ գիտեն՝ սկսած նախկին բոլոր ղեկավարներից: Իսկ Հայաստանի երկինքը ՌԴ-ի կողմից կարելի է պաշտպանել ավիացիայով եւ հակաօդային պաշտպանությամբ»,– նշեց նա:

Արցախի պաշտպանության նախարարությունը հրապարակել է ևս 59 զոհի անուն։ Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված զինծառայողները`

 Վիրաբյան Գևորգ Մուշեղի, ծնվ. 1994թ.

Չատինյան Արեն Արթուրի, ծնվ. 2000թ.

 Հովհաննիսյան Հարութ Արտակի, ծնվ. 2001թ.

Ալեքսանյան Աշոտ Նորիկի, ծնվ. 2002թ.

Մնացականյան Նորայր Բենիկի, ծնվ. 2000թ.

Հովակիմյան Արա Մաքսիմի, ծնվ. 1988թ.

Սերոբյան Սևակ Լևոնի, ծնվ. 1987թ.

Մանուչարյան Մհեր Գարիկի, ծնվ. 1990թ.

Մելիքյան Վահե Վահագնի, ծնվ. 1996թ.

Դալլաքյան Արկադիա Ֆելիքսի, ծնվ. 1978թ.

Գասպարյան Հայկ Դավիթի, ծնվ. 1984թ.

Մելքոնյան Կարեն Վաչիկի, ծնվ. 1991թ.

Մադոյան Արա Մաքսիմի, ծնվ. 1977թ.

Պահեստազորային Արոսյան Մելիքսեթ Սարգսի, ծնվ. 1992թ.

Պահեստազորային Ղուկասյան Արթուր Արայի, ծնվ. 1991թ.

Պահեստազորային Մուսիկյան Կարեն Լևոնի, ծնվ. 1987թ.

Աբգարյան Գևորգ Վազգենի, ծնվ. 1980թ.

Բալայան Գրիշա Մանասի, ծնվ. 1990թ.

Պետրոսյան Արեն Սամվելի, ծնվ. 2001թ.

Մարգարյան Վլադիմիր Սպարտակի, ծնվ. 2002թ.

Ղազարյան Մելքոն Ավետիսի, ծնվ. 1982թ.

Պետրոսյան Մուշեղ Գևորգի, ծնվ. 1988թ.

Սարգսյան Համլետ Աշոտի, ծնվ. 1994թ.

Եգանյան Էրիկ Գառնիկի, ծնվ. 1981թ.

Ավետիսյան Տիգրան Սմբատի, ծնվ. 1996թ.

Մամիկոնյան Արսեն Ալեքսանդրի, ծնվ. 1996թ.

Նուրբեկյան Մուշեղ Հարությունի, ծնվ. 1981թ.

Դավթյան Գարիկ Ադամի, ծնվ. 2001թ.

Գրիգորյան Սահակ Վարազդատի, ծնվ. 1984թ.

Հովակիմյան Արա Ժիրայրի, ծնվ. 1989թ.

Պահեստազորային Ոսկանյան Տիգրան Ռաֆիկի, ծնվ. 1993թ.

Ղազարյան Արմեն Վաղինակի, ծնվ. 2001թ.

Թումանյան Գոռ Սեյրանի, ծնվ. 2000թ.

Գաբրիելյան Յուրա Աշոտի, ծնվ. 2002թ.

Խոմով Աշոտ Միհրանի, ծնվ. 2001թ.

Չաթալյան Ռուբեն Կիրակոսի, ծնվ. 2002թ.

Ալեյան Դավիթ Վաչագանի, ծնվ. 2001թ.

Քոչարյան Արման Արտուշի, ծնվ. 2000թ.

Աթաբեկյան Արման Սանասարի, ծնվ. 2001թ.

Գևորգյան Արեգ Վահագնի, ծնվ. 2001թ.

Խուրշուդյան Լևոն Գևորգի, ծնվ. 2001թ.

Ավետիսյան Տիգրան Գևորգի, ծնվ. 2000թ.

Գևորգյան Ռոման Կարապետի, ծնվ. 2000թ.

Ավետիսյան Երվանդ Մխիթարի, ծնվ. 2000թ.

Համբարձումյան Ռուբեն Կարենի, ծնվ. 2001թ.

Մանուկյան Լևոն Արայի, ծնվ. 2000թ.

Հակոբյան Դավիթ Արամի, ծնվ. 2001թ.

Խաչատրյան Սերյոժա Արամի, ծնվ. 2001թ.

Ղասաբյան Արման Կամոյի, ծնվ. 2001թ.

Իվանով Պյոտր Արմենի, ծնվ. 2000թ.

Աղաբաբյան Վահե Ներսեսի, ծնվ. 2001թ.

Մահտեսյան Գուրգեն Գևորգի, ծնվ. 2001թ.

Բալբաբյան Արտակ Ազատի, ծնվ. 2001թ.

Սայադյան Թորգոմ Արզումանի, ծնվ. 2001թ.

Եղիկյան Վահե Արթուրի, ծնվ. 2001թ.

Հարությունյան Եփրեմ Դավիթի, ծնվ. 2001թ.

Քալոյան Մուրադ Յուրիկի, ծնվ. 2000թ.

Կիրակոսյան Դավիթ Արտակի, ծնվ. 2000թ.

Մոսոյան Դավիթ Արամի, ծնվ. 2001թ.

«Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով հրետակոծվում է Շուշին։ Ինչպես տեղեկացնում է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը խաղաղ բնակչության շրջանում կա մեկ զոհ և երկու վիրավոր։

«Սմերչ» կայանքից մեկ հարված հասցվել է մայրաքաղաք Ստեփանակերտին։ Տուժածներ չկան։

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը նախապես ծրագրված մի շարք այցեր է իրականացրել Միջին Ասիայի երկրներ: Ուղևորության հիմնական նպատակը ռազմական ոլորտում համագործակցության ամրապնդումն ու ընդլայնումն է, գրում է Военное Обозрение-ն:

Աղբյուրը մանրամասնում է, որ թուրքական ռազմական գերատեսչության ղեկավարը Պակիստան կատարած այցից հետո մեկնել է Ղազախստան, այնուհետև՝ Ուզբեկստան։ 

Ղազախստանում Աքարը հանդիպում է ունեցել իր գործընկեր Նուռլան Երմեկբաևի հետ․ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են ռազմատեխնիկական համագործակցության հետագա ընդլայնմանը վերաբերող հարցեր։ Ղազախ նախարարը հայտարարել է, որ Թուրքիան Ղազախստանի ռազմավարական գործընկերն է, և որ երկու երկրի միջև ռազմական ոլորտի մի շարք՝ այդ թվում գաղտնի տեղեկատվության փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրեր կան։ 

Թուրքիայի պաշտպանության նախարարն ավելի ուշ Ուզբեկստանում հանդիպում է ունեցել երկրի նախագահ Շավկաթ Միրզիյոևի և Պաշտպանության նախարար Բախոդիր Կուրբանովի հետ: Բանակցությունների հիմնական թեման երկու երկրի միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարներն են եղել։ 

Նախարարների հանդիպումն ավարտվել է Ուզբեկստանի և Թուրքիայի միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին համաձայնագրի ստորագրմամբ։

Ինչպես են Արցախի հակաօդային ուժերը խոցում հակառակորդի ԱԹՍ–ները

Առավոտյան ռազմագործողություններին զուգահեռ, խաղաղ բնակավայրերի ուղղությամբ Ադրբեջանը նորից կրակ է վարել։

Ավետարանոցի ձորակում իրավիճակը մնում է լարված։

Իսկ քիչ առաջ բերդաքաղաք Շուշին է թիրախավորվել։

Բարեբախտաբար, տուժածներ չկան։

Այս մասին հայտնում են ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից

Առավոտ բարի լույսով ևս մեկ խոցված ԱԹՍ։

Այս մասին ֆեյսբույան իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախկին նախարար, նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը երեկ հանդես եկավ աղմկահարույց հայտարարությամբ՝ ՀՀ կառավարությանը կոչ անելով հրաժարական տալ։ Նա կարծում է, որ ստեղծված իրավիճակում դա է մեր փրկության միակ բանալին․ «Այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը, ընդ որում՝ դա պետք է անի կամավոր, առանց ցնցումների, որոնք կարող են կործանարար լինել»։

Դրանից հետո, նրա առաջարկով, բանակը, իր ձեռքը վերցնելով ողջ իշխանությունը, պետք է կազմի միասնական Պաշտպանության կոմիտե՝ Արցախի հետ միասին՝ կազմակերպելով պատերազմական ներկա իրավիճակին անհրաժեշտ միջոցառումները, ապահովելով վստահություն եւ գնալով բանակցությունների՝ շահագրգիռ պետությունների, միջազգային կառույցների հետ։
 
«Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանն այս պահին վարչապետի հրաժարականի համար հիմքեր եւ նախադրյալներ չի տեսնում, ավելին՝ ինքը որեւէ տարաձայնություն չի տեսնում քաղաքական եւ ռազմական իշխանությունների միջեւ․ «Երբ ռազմական իշխանություններն ազդակ կտան, որ վարչապետի հայտարարությունները՝ նույն փոխզիջման մասով, անընդունելի են, քաղաքական իշխանությունը կկողմնորոշվի ինչ անել»։ Իսկ ի՞նչ նկատի ուներ Փաշինյանը՝ «ցավոտ փոխզիջում» ասելով՝ հետաքրքրվեցինք Աղազարյանից։ Նա չգիտի, ինքը «ցավոտ փոխզիջում» ասելով՝ պատկերացնում է որոշ տարածքի զիջում՝ կարգավիճակի դիմաց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

ԼՐԱՀՈՍ