Վերջում մի բան էլ ասեմ, ժողովուրդ ջան՝ ընդունեք, որ բոլորիդ լավ ֆռռացրի․․․Ծիկ․․․․Վիկ․․նիկոլիկ․․

Վերջում մի բան էլ ասեմ, ժողովուրդ ջան՝ ընդունեք, որ բոլորիդ լավ ֆռռացրի․․․Ծիկ․․․․Վիկ․․նիկոլիկ․․

Մրցույթը սկսված է, արդեն կան բազմաթիվ հրաժարականի տեքստեր, էս էլ իմ կողմից՝ հատուկ դավաճանի համար, ողջամիտ կասկած ունեմ, որ հենց սա կամ սրա նման մի բան է կարդալու, շուտով, բոլոր էկրաններից․․․․

Նիկոլի հրաժարականի տեքստը

<Ժողովուրդ ջան, ես ամեն օր գրում եմ իմ հրաժարականի տեքստը․․

Գրում եմ, ջնջում եմ, ջնջում եմ, գրում եմ․․

Ուժասպառ եմ․․․Էս ավելի բարդ ա, քան էն 9 կետանոցը ստորագրելը․․

Բոլոր թղթերի վրա բոլոր կարմիր գծերը անցել եմ, լուսանցք չմնաց, ելք ու մուտք չմնաց, ամեն տեղ գրեցի ու խզբզեցի․․․Էլ ավելի գժվեցի, կատաղեցի, խմեցի․․․Չի գրվում, այ ժողովուրդ, չի գրվում․․Նույնիսկ Իլհամին զանգեցի, ասեցի ինքը գրի, կատաղեց, թե Ռեջեփն ասում ա ոչ մի դեպքում մի գրի․․

Բայց Աննան ասում է, արդեն լավ գործ ենք, արել, կետ առ կետ օքեյ ա, պետք է թռնենք, տոմսերը մոտն են․․․

Մի քանի օր չարչարվեցի, չի ստացվում․․․․Վախենում եմ, վախենում եմ, որ գլուխս կջարդեք։

Բայց չի գրվում, ժողովուրդ ջան․․․․

Մեկ էլ Աննա մտավ, թե՝ իզուր մի գրի, էն հին թուղթդ գտել եմ, կհանես, կդնես դեմները կասես՝ ինչ արել եմ, լավ եմ արել, էս թուղթը ունեցողին չկա դատ ու դատաստան․․կասես, էն քո ձեւով կխնդաս ու վերջ․․․Լեւոնը արդեն դաբրոն կպցրել ա՝ ինքնաթիռը պատրաստ ա, կթռնենք, քեզ կտանեմ Կանադայի հոգեբուժարան,էն, որ նկարները բերել էի, դրախտ ա, ես էլ, դե, գիտես, ինչպես միշտ։

Դե, ուրեմն, ժողովուրդ ջան, սիրում եմ բոլորիդ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ,վախենում եմ յուրաքանչյուրիցդ․․ գիտեմ՝ զզվացրել եմ բոլորիդ․․Էդ վախս չլիներ, իմ համար կայֆ էր․․․․

Հեծանիվ-փիփերթ․․․Չէ-մի չէ․․․Ծիկ․․Ես թռա․․․

Բայց վերջում մի բան էլ ասեմ, ժողովուրդ ջան՝ ընդունեք, որ բոլորիդ լավ ֆռռացրի․․․Ծիկ․․․․Վիկ․․նիկոլիկ․․

էս ինչ միամիտ ժողովուրդ եք, այ տնավերներ․․․

Չէ -մի չէ՝ 3 միլիոն վարչապետ․․Ծիկ․․․․

Ի՞նչ դատ, ի՞նչ դատաստան․․․Հայ-հայ, ի՞նչ հայ, ի՞նչ Հայաստան․․․

Ի՞նչ զոհ, ի՞նչ զոհասեղան, ի՞նչ Արցախ, Ի՞նչ Շուշի․․․

Աննա ջան՝ մի հատ տուշի․․․․

Հըլը էն մեր սիրած մուղամը միացրու․․․․Էֆֆերիմ, բաջի․․․

Հեռախոսն էլ տուր, քարդաշիս հրավիրեմ էն քո ասած դրախտը․․․

Հ․Գ․ Հիմա էն դրախտում եմ, ստեղ բոլորին ասում եմ, որ ես Հայաստանի վարչապետն եմ, չեն հավատում․․․Երեւի պետք է խաբեի, ասեի՝ Չիլովեկ Պաուկն եմ․․․․Սրան կհավատային, որովհետեւ ինչ այստեղ եմ, պատից-պատ եմ թռչկոտում,տանիքից-տանիք․․․>

Մարգարիտ Եսայան

Rate this item
(0 votes)

ԼՐԱՀՈՍ