Նիկոլը մեռել է. թաղողը պետք է մի հոգի լինի. դա խմբակային գործ չէ

Նիկոլը մեռել է. թաղողը պետք է մի հոգի լինի. դա խմբակային գործ չէ

Նիկոլը մեռել է։ Նիկոլը մեռել է նոյեմբերի 10-ին։ Վաճառեց իր հոգին կոնկրետ փողի դիմաց և մեռավ։

Նիկոլը դիակ է, որին դրել են սենյակի կենտրոնում ու քանի որ չեն կարողանում կողմնորոշվել՝ ով է հուղարկավորելու, երբ է լինելու հոգեհանգիստը, ումով են փոխարինելու («զադերժկայի» կարևոր ու անկարևոր հարցերի շարքը երկար է) մեռելը պառկած փտում է ու գարշահոտով թունավորում է ամբողջ տունը:

Բայց նա միակ մեռելը չի. կան նաև ուրիշ դիակներ: 

Նիկոլը մեռել է՝ վերջնական ու անվերադարձ։ Ու բոլորը, որ Նիկոլի հետ ծրագրեր են կազմում, իրենք էլ են դիակ: Դիակ էին ու դիակ են Վաղարշակ Հարությունյանն ու նրա տեղակալները՝ Սուրեն Սահակյանն ու «լամպչկա» Արմանը, քայլող դիակներ են Խաչատրյան եղբայրեները՝ սորոսականներ Դավիթն ու Սասունը, հիմար դիակ է Menu.am-ի ձախողակ գործարար Վահան Քերոբյանը։ Սա հին ու նոր մեռելների շքերթ է ու նրանց վերջին հնարավորությունը՝ հավերժ մոռացությունից առաջ երկու կոպեկ փող գողանալու: Գերեզմաններից դուրս եկած, ֆարմալինի հոտով մեռելներն իրար հերթ չտալով, փորձում են իրենց գլխավոր դիակին կյանքի նշույլներ տալ։ Բայց դրանից իրականությունը չի փոխվում։ Նիկոլը մեռել է։

Իսկ ինչ անեն բոլոր նրանք, որոնք չեն մեռել ու չեն ցանկանում մեռնել։ Պատասխանը շատ հստակ է. անել այն, ինչ հայերը կարողանում են անել ամենալավը՝ դիմանալ։ Դիմանալ, որովհետև ավելիին դեռ պատրաստ չեն։ Դիմանալ, որովհետև քիչ է մնացել։ Դիմանալ, որովհետև դա նվազագույնն է, ինչ կարող են մարդիկ, որոնք որոշեցին դեռ չունենալ առաջնորդ:

Նիկոլի իշխանության գալը, որքան էլ սարսափելի է հնչում, բնական էր։ Այն աղետալի էր, սխալ, հիմարություն էր ու խայտառակություն, բայց՝ բնական։ Նիկոլի ստեղծած աղետը նույնպես կանխատեսելի էր։ Դրա մասին խոսում էին բոլորը։ Ոչինչ չի կատարվել, որը անակնկալ էր։ Հիմա անբնական է Նիկոլի մնալը, որովհետև մեռածը չի կարող մնալ ողջերի մեջ։

Հարց կտաք. ինչո՞ւ ես չեմ թաղում։ Պատճառները շատ են, ահա ամենակարևոր երեքը։

Առաջինը՝ պատմականորեն կան մարդիկ, որոնք պետք է ասեն՝ Նիկոլին իրենք են թաղելու կամ ընդունեն, որ չեն կարողանում թաղել և հուղարկավորողների հերթից դուրս գան: Այդ իմաստով ես սպասում եմ։ Ես դաստիարակված մարդ եմ և իմ տեղը գիտեմ։

Երկրորդ. դիակին այցելողների շքերթը շատ օգտակար է։ Էլ ե՞րբ կունենանք այսպիսի հնարավորություն առանց մեծ ջանքի հայտնաբերելու բոլոր մեռելներին՝ դավաճան մեռելներին, անուղղելի մեռելներին, պատմական մեռելներին։ Նայեք Նիկոլին գովացողների, հանդիպողների, պաշտոն մուրացողների, համագործակցողների ցանկը, ամեն ինչ պարզ երևում է։

Երրորդ. Ես չափազանց շատ եմ մի հոգու թաղելու համար։ Էդ գործը կարող եք անել առանց ինձ։ Հերթը որ հասնի ինձ, ես դրանց բոլորին եմ թաղելու՝ Նիկոլից մինչև վերջին հոգատար սասուն. նույն քաղաքական փոսում և վերջնական:

Հ.Գ. Թաղողը պետք է մի հոգի լինի. դա խմբակային գործ չէ: Մի հոգի պետք է որոշի, ստանձնի պատասխանատվությունն ու թաղի:

Միքայել Մինասյան

Աննա Հակոբյանը վայելում է Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի համերգը

Հենց նոր լքեցի համերգասրահը. վայրկյան անգամ չեմ կարող մնալ այնտեղ, որտեղ դավաճան ստահակներն են

Սերժ Սարգսյանը դա մի քանի անգամ, շատ հստակ բանաձևել էր, բայց եկավ մի արհավիրք և խուրդեց Արցախը

Սրիկա Նիկոլը համաձայն է բոլոր հողերը տալ Ադրբեջանին․Հիմա էս սրիկայի նշանակած սրիկան ոնց կարա բանակցի

ԿԱՐԵՎՈՐ․ Զինվորների մարմինները Կապանի մորգում՝ բաց պատուհանների տակ. ի՞նչ է կատարվում

Մառնեուլում թուրքերը հարձակվել են հայկական բեռնատարների վրա և 30 ից ավելի մեքենա ջարդուխուրդ արել

Թուրքիային արցախյան պատերազմի համար ուղեգիրը վաճառել է հենց Նիկոլ Փաշինյանը

Շուշին հանձնել են՝ Նիկոլ Փաշինյանի ուղիղ հրահանգով

Ալիևը պարում է «Noldu Pashinyan» երգի տակ

Տոկը Նիկոլի «հայ-հայը» քիչ էր մնում բերեր

Ըստ Նիկոլի՝ Պուտինը ստում է

Որտե՞ղ է Ռուսաստանը տեղափոխում այս հսկայական զորքը

Էն ժամանակ Սերժ Սարգսյանը պատերազմի առաջին օրը պատերազմը ղեկավարում էր ինքնաթիռից, իսկ հիմա ղեկավարը այլ անձ էր

Ես քաղաքական ընդիմություն Հայաստանում հիմա չեմ տեսնում․ Առաջին քայլը՝ քաղաքական ընդիմություն ստեղծել

Արցախը հանձնելուց հետո Նիկոլ Փաշինյանը կերցնելու է իր՝ արդեն իրական խաղաղության օրակարգը

Հայաստանն ինքնիշխանությունից զրկելով՝ պոկում են Ռուսաստանից և անցնում կազմաքանդման վերջնական փուլին

Ալիևն ու Փաշինյանը նաև գինի՞ են խմել

Չցուցադրված տեսանյութ․ Ինչպես էն մերոնք Սմերչով պարալիզացնում Շուշիում գտնվող թշնամուն

Հայկական հրետանին Սմերչով պարալիզացնում է Շուշիում տեղակայված թշնամական հենակետերը․ Չցուցադրված կադրեր

Դավիթ Տոնոյանի քրոջ աղջիկն ա, հայտնի էլեոնորան․ Աղջիկը Ադրբեջանի դրոշն ա սրտիկում

Թշնամին հիմա «Մարտունի 3»-ում է, որն Արցախի ամենահզոր ու անխոցելի շտաբային դիտակետ-բունկերն էր

Ավտոմատով Բայրաքթար ենք խփում, բայց․․․․

Այ լրբի տղա, պիտի չոքեիք, ասեիք՝ կանգնացրու պատերազմը

Իրանը խոստանում է այ այսպես, հողին հավասարեցնել՝ առանց աչքը թարթելու․ Իրանի ՊՆ

Բացառիկ՝ չցուցադրված տեսանյութ․ Ջալալ Հարությունյանին ԱԹՍ-ով հարվածելու պահը

Չցուցադրված կադրեր․ Պուտինն ու Ալիևը Փաշինյանին սպասելիս

Արցախում С 300 համակարգերի դիրքերի ոչնչացման կադրերը

Ադրբեջանցիները Փաշինյանի «պատվին» օղի են անվանակոչել՝ «Ղարաբաղն Ադրբեջան է» գրությամբ

Rate this item
(0 votes)
Last modified on Երեքշաբթի, 26 Հունվարի 2021 13:21

ԼՐԱՀՈՍ