Մեղրին նույնպես վտանգված է․ Միքայել Մինասյան

Մեղրին նույնպես վտանգված է․ Միքայել Մինասյան

Մեղրին նույնպես վտանգված է խոստացված տրանսպորտային միջանցքի պատճառով: Այդ անուղեղի նպատակը պարզ է՝ ամեն գնով պահպանել իշխանությունը: Արյան, կյանքերի, խայտառակության և որ ամենասարասափելին է՝ մեր երեխաների ապագայի գնով: Այս մասին  Telegram-ի իր ալիքում գրել է  Միքայել Մինասյանը:

«GPS-ով սահմանագծման հանցավոր շտապողականությունը, ԱԱԾ տնօրենին Բաքու ուղարկելը և Ալիևին ամբողջ ընթացքում զիջելը պետք է Նիկոլին միայն նրա համար, որ ստանա գոնե ինչ-որ զիջում և խցկի այն իր երկրպագուների ակումբի փափուկ ուղեղի մեջ՝ իր իշխանությունը երկարաձգելու համար: Այդ փոքր զիջմամբ Ադրբեջանի համար կբացվի ճանապարհը Մեղրիում՝ Նախիջևանի տարածքով:

Նիկոլի համար կարևոր է գրանցել որևէ  հաջողություն, որպեսզի իր  դավաճանությունը կատարյալ չլինի, այլ ունենա համագործակցության գոնե փոքր նախանշաններ:

-Ոչինչ, որ զոհվել են հայրենասերները, ոչինչ, որ մենք կորցրել ենք Արցախի ¾-ը, ոչինչ, որ դժբախտացել են հազարավոր ընտանիքներ, ոչինչ, որ երկրին ֆինանսական կոլապս է սպառնում, ոչինչ, որ ազգը խայտառակված է, փոխարենը մենք կարող ենք արագ մեկնել Մեղրի,-կասի նա իրեն սպասարկողներին՝ լռելով այն մասին, որ Մեղրին նույնպես վտանգված է խոստացված տրանսպորտային միջանցքի պատճառով: Այդ անուղեղի նպատակը պարզ է՝ ամեն գնով պահպանել իշխանությունը: Արյան, կյանքերի, խայտառակության և որ ամենասարասափելին է՝ մեր երեխաների ապագայի գնով»,-գրել է Մինասյանը:

Rate this item
(0 votes)
Last modified on Երեքշաբթի, 05 Հունվարի 2021 01:18

ԼՐԱՀՈՍ