Եթե մեր էլիտար որձերը կարողանային իրենց բնազդները զսպել ու չհանել համազգեստը, եթե ծնվեին, ապրեին ու մահանային ժուժկալության մեջ, գուցե և հնարավոր լիներ պահպանել ճիշտ հասարակարգը

Եթե մեր էլիտար որձերը կարողանային իրենց բնազդները զսպել ու չհանել համազգեստը, եթե ծնվեին, ապրեին ու մահանային ժուժկալության մեջ, գուցե և հնարավոր լիներ պահպանել ճիշտ հասարակարգը

By Դեկտեմբերի 15, 2020 117

Պատերազմից մոտ մեկ տարի առաջ բախտ վիճակվեց հանդիպել Արցախի նախկին ղեկավարներից մեկին: Մի քանի ժամ շփվեցինք: Վերջում նա ինձ համեստաբար հարցրեց՝ «որտե՞ղ էր մեր սխալը, ըստ քեզ»: Ես էլ մեծամտաբար ասացի, որ ըստ ինձ «իրենց» սխալը նրանում էր, որ հիմա` պաշտոնը լքելուց տարիներ անց, «նրանք» էլ համազգեստով չեն, այլ կոստյումով ու որ դրա գինն էլ արդեն էական չէ, էականն այն է, որ համազգեստ չէ:

Հասարակությունները իսկզբանե ձևավորվել են ընդհանուր շահի հետապնդելու և ընդհանուր սպառնալիքների դեմ պայքարելու համար: Սկզբից մարդու և գիշատիչների մրցակցության պատճառով, իսկ հետո` մարդու և այլ մարդու:

Սկզբնական փուլում, երբ մարդկանց հիմնական մրցակիցները գիշատիչներն էին ու առհասարակ բնությունը, հիմնական մարտահրավերը մարդկանց խմբի ներքին արդյունավետությունն էր: Օրինակ` ֆիզիկական հետամնացությամբ երեխաներից ու ծերերից հրաժարվում էին, քանի որ նրանք չէին կարող օգտակար լինել, բայց սննդի կարիք ունեին: Մի փոքր ավելի զարգացած խմբերում սկսեցին արգելել «պրոմիսկուիտետը», ասել է թե՝ անկանոն սեռական կապերը, քանի որ դրանց արդյունքում լավագույն որձերը բոլոր լավագույն էգերին իրանցով էին անում, ինչը բերում էր ներքին անախորժությունների: Հաջորդ փուլում մարդիկ հասկացան, որ առողջ երեխաներ ունենալու համար նախընտրելի է այլ ցեղերից կին բերել, ինչն էլ հանդիսացավ ցեղի ստեղծման հենասյուն՝ մարդիկ սկսեցին տարբերակել ցեղերը:

Ցեղերի ներսում սակայն դեռ տիրում էին շատ խիստ կարգապահական կանոնները: Ով չէր աշխատում, չէր ուտում: Այլապես հնարավոր չէր գոյատևել: Մեկ չաշխատող բերան ունենալը չափազանց մեծ բեռ էր: Ցեղի ուժեղ որձերը սահմանում էին նաև ավարի բաշխման արդար համակարգ, քանի որ բոլոր առողջ տղամարդիկ խիստ անհրաժեշտ էին որսի ժամանակ, նույնիսկ այն տղամարդիկ, որոնք ինչոր բանով զիջում էին էլիտային: Հետևաբար ավար և ինչպես նաև դա վաստակելու միջոցները ընդհանուր էին, չկար մասնավոր սեփականություն: Այդ և բազմաթիվ այլ համակեցության կանոնները հիմք հանդիսացան բարոյականությանը: Այդ բարոյականության սահմաններում ընդունված էր օրինակ, որ կարևոր որոշումները կայացնում են ցեղի հզոր որձերը, քանի որ հենց իրենք են ավարի մեծ մասը բերում և բաշխում ըստ անհրաժեշտության:

Բարոյականության պահապանը որձն էր, հետևաբար, եթե ամենավաղ մարդկանց մոտ կռապաշտության թիրախը մայրն էր, ապա զարգացած քաղաքակրթություններում կուռքն արդեն հայրն էր: Այսինքն աստվածը, ոչ թե նա էր, ով քեզ ֆիզիկապես է աշխարհ բերել, այլ նա` ով քեզ հոգեպես է դաստիարակել, քանզի այդ հոգևորն է, որ քեզ գոյատևելու շանս է տալիս: Այս հասարակարգի հիմնական խորագիրն էր «բնազդների հաղթահարմամբ սոցիալական հավասարությունը»: Մարդը կամք էր դրսևորում և զսպում էր սեփական սեռական և այլ բնազդները, որպեսզի նա և մնացածն ավելի ապահով ապրեն: Եթե ցեղի անդամը ուրիշի կնոջը ցանկանար կամ հացն արդար չկիսեր, դա կբերեր ներքին պառակտման և կնվազեցներ ցեղի արդյունավետությունը որսի և մարտի դաշտում: Երկու միլիոն տարի գոյություն ունեցող այս նացիոնալ սոցիալիստական կենսակերպը հետագայում կկանոնակարգի քրիստոնեությունը ու, բնականաբար, կանի դա հանուն հոր և որդու և սուրբ ոգու, ոչ թէ հանուն մոր և դստեր և բնազդի:

Երբ մարդկությունը ստեղծեց տեխնոլոգիական այն պաշարը, որը թույլ տվեց ունենալ սննդի ավելցուկ, այս ողջ համակարգը տապալվեց: Սկսած անասնապահությունից, վերջացրած, օրինակ՝ գերանդիով, տեխնոլիաները թույլ տվեցին մարդկանց ավելի շատ մթերք ստանալ` շատ ավելի քիչ մարդկային ռեսուրս կիրառելով: Լավ որձն արդեն ոչ թե խիզախ ու հզոր որսորդն էր, այլ աշխատասեր, կարգապահ, հաշվենկատ գյուղագործը: Այդ գյուղագործը, մշակելով իր սեփական, արդեն մասնավոր հողը, կարողանում էր իրենց բավարարել, ստացած ավելցուկն էլ փոխանակեր այլ բարիքների հետ: Հետագայում նա այդ ավելցուկից կմուծի հարկ, որպեսզի զինվորը, ոստիկանն ու դատավորը պաշտպանեն իր մասնավոր սեփականությունը այլոց ոտնձգություններից: Լինելով պաշտպանված ու բարեկեցիկ` նա արդեն պարտավոր չէր մտածել հարևանի բարեկեցության մասին, ավելին շատ անգամ հարևանի հողը ձեռք բերելու համար, նրան շահավետ էր հարևանին սննկացնելը:

Ժամանակի ընթացքում տեխնոլոգիաները այնքան զարգացան, որ կանայք կարողացան ինքնուրույն հաց վաստակել և սկսեց հօդս ցնդել հայրիշխանական հասարակարգն առհասարակ: Որոշումների կայացման մեջ բոլորը պահանջեցին իրենց կարծիքը արտահայտելու իրավունք: Աստիճանաբար նորից ակտուալ դարձան անկանոն սեռական հարաբերություններն և վայրի կապիտալիզմը: Ով ինչ կարում, անում է` չմտածելով հանրային շահի մասին:

Այս «պրոգրեսը» բավականին դանդաղեցված էր այն հասարակություններում, որտեղ անվտանգության խնդիրներ կային: Հասարակություններում, որտեղ զուտ հարկահավաքով հնարավոր չէր անվտանգ հասարակություն ստեղծել: Հասարակություն, որտեղ անվտանգության հարցը դեռ ստիպում էր իր յուրաքանչյուր անդամին անձամբ մասնակցել անվտանգության կերտմանը, հետևաբար նույնիսկ ամենա տաղանդավոր առևտրականները ստիպված էին համակերպվել հայրիշխանական կարգերի հետ: Կարգեր, որտեղ գեներալն ավելի մեծ ձայն ունի, քան առևտրականը:

Հայաստանին սպառնացող վտանգը պահանջում էր իր բնակիչներից ապրել տիպիկ նացիոնալ սոցիալիստական կարգով: Առանձնահատուկ տեղ տալ ուժեղ որձերին, էգերին ու սնունդն արդար բաշխել, չեղարկել մասնավոր սեփականությունը և այլն: Բայց «քաղաքակիրթ» աշխարհի կանչը շատ հրապուրիչ էր: Այնքան հրապուրիչ էր, որ տարիների ընթացքում մենք մոռացանք վտանգի մասին, մեր առևտրականները չէին համակերպվում իրենց իրավունքների սահմափակման անհրաժեշտության հետ: Մեզ ստիպեցին մասնավորեցնել հանրային սեփականությունն ու որոշումներ կայացնելիս լսել բոլորին: Ու եթե մեր էլիտար որձերը կարողանային իրենց բնազդները զսպել ու չհանել համազգեստը, եթե ծնվեին, ապրեին ու մահանային ժուժկալության մեջ, գուցե և հնարավոր լիներ պահպանել ճիշտ հասարակարգը: Ավաղ դա չեղավ: Այսուհետ ցեղի ճակատագիրը կորոշեն առևտրականները, իսկ դա նշանակում է ազգի, ցեղի, ընտանիքի ու պետության կազմաքանդում և բնազդների բրգաձև իշխանության կառուցում: Իրականում քրդերը մեզնից շատ ավելի շահավետ դիրքում են, նրանք դեռ գոյատևելու շանս ունեն:

Rate this item
(0 votes)

ԼՐԱՀՈՍ