Դեկտեմբերի 5-ին հրապարակում փաստեր կհրապարակվեն ՆՓ-ի եւ ԱՍ-ի դավաճանության, հողերի հանձման մասին. Բագրատյան

Դեկտեմբերի 5-ին հրապարակում փաստեր կհրապարակվեն ՆՓ-ի եւ ԱՍ-ի դավաճանության, հողերի հանձման մասին. Բագրատյան

By Դեկտեմբերի 03, 2020 587

Դեկտեմբերի 5-ին ժամը՝ 15։00-ին, Ազատության հրապարակում փաստեր կհրապարակվեն ՆՓ-ի եւ ԱՍ-ի դավաճանության, հողերի հանձման մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«Սիրելի հայրենակիցներ, Ազատության կուսակցության հարգելի անդամներ, ազգականներ, ծանոթներ, ընկերներ, կոլեգաներ, համակիրներ։ Դեկտեմբերի 5-ին ժամը 15։00 Ազատության հրապարակում միասնական ընդդիմությունը եւ մտավորականների խորհուրդը համազգային հանրահավաք է հրավիրում։ Այստեղ Ձեզ կներկայացվի վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։

Փաստեր կհրապարակվեն ՆՓ-ի եւ ԱՍ-ի դավաճանության, հայությանը պատկանող հողերի հանձման, դրանց դատելու եւ դատապարտելու կապակցությամբ։ Եկեք, դա շատ կարեւոր է։ Կխոսենք նաեւ հանրապետությունն այս խորագույն ճգնաժամից հանելու, տնտեսական փլուզումը կանգնեցնելու եւ մեր ազգի բարոյա-հոգեբանական վիճակը բարձրացնելու մասին»,- գրել է նա։

Rate this item
(0 votes)

ԼՐԱՀՈՍ