Սահմանային լարվածության ֆոնին Նախիջևանում վայրէջք է կատարել թուրքական զինված ուժերին պատկանող ռազմական ինքնաթիռը

Սահմանային լարվածության ֆոնին Նախիջևանում վայրէջք է կատարել թուրքական զինված ուժերին պատկանող ռազմական ինքնաթիռը

Ադրբեջանական տեղեկատվական տիրույթում հաղորդումներ կան առավոտյան Նախիջևանի հետ սահմանին տեղի ունեցած միջադեպի արդյունքում իրենց կողմից վիրավորի մասին: Միաժամանակ տեղեկություններ են հայտնվել 2 հայ զինծառայողների մասին, ում անունների հիշատակությունից կարելի է ենթադրել, որ գերեվարված են: Ըստ որում, նշում են, թե զինվորականները ադրբեջանական վերահսկողության գոտում են հայտնվել Սև լճի հատվածում:

Սահմանային լարվածության ֆոնին Նախիջևանում վայրէջք է կատարել թուրքական զինված ուժերին պատկանող Airbus A400M-180 ռազմական տրանսպորտային ինքնաթիռը:

Հատկանշական է, որ թռիչքը մեկնաբանվում է Շուշիի հռչակագրի համատեքստում: Մանրամասներին կանդրադառնամ հաջորդիվ:

Քաղաքագետ Վարդան Բալյան

Rate this item
(0 votes)

ԼՐԱՀՈՍ