Ամեն ինչ ավելի քան պարզ է

Ամեն ինչ ավելի քան պարզ է

«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացրած թեզերը վերաբերում էին ազատ և հավասար ընտրական իրավունքի սկզբունքներին։ Ըստ էության ԿԸՀ-ն երրորդ կողմն ու հարակից պատասխանողները ներկայացված փաստակազմի վերաբերյալ չունեին հակափաստարկներ՝ դրանք չներկայացվեցին ՍԴ։

Այսինքն, ձեռք բերված որևէ այլ ապացույց չի հերքում ազատ և հավասար ընտրությունների սկզբունքների խախտման փաստը։

Պատասխանող կողմը չի ներկայացնում առարկություններ այն հանգամանքների վերաբերյալ, որոնք դրվում են դիմումի հիմքում, ըստ էության ընդունում է դիմող կողմի ներկայացրածը։ Սա նշանակում է, որ ներկայացված հանգամանքները, ընդունվում են, քանի որ չեն հերքվում կամ հակափաստարկներ չեն բերվում՝ համարվում են հաստատված։

3. Արել ենք այն ինչ պիտի անեինք։
Ճիշտ է առաջի 2 կետերում տեղ գտածն անհերքելի իրականություն է, բայց ԿԸՀ պետք է տեխնիկապես արձանագրեր կապիտուլյանտ տականքի հաղթանակը։ Դրան ԿԸՀ հասել է պահպանել ընտրական օրենսդրության ձևական կողմը, բայց ոչ բովանդակային ամբողջությունը։

4. ՍԴ-ն չի կարող իրացնել սահմանադրական օրենքով նախատեսված իր լիազորությունը(ընտրությունների արդյունքնեդի անվավեր ճանաչելը), քանի որ ՍԴ անօրինական կազմը ևս մեկ անօրինականությամբ հեշտությամբ կփոխվի իշխանությունն օկուպացրած դավաճանի կողմից։

ՍԴ հնչեցրած հարցերից և որոշ դատավորների անկանոն ջղաձգումնեից պարզ դարձավ։ Դատավարությունն ու դրա արտաքին տպավորությունը պետք է ապահովի այնպես, որ որևէ մեկի մտքով չանցնի տեսական հնարավորություն, որ ՍԴ-ն իրավական կամք ունի վերանալու քաղաքական իրողություն։ Ապացույցներ չպահանջել, միջնորդություններ մերժել, գործի էության բացահայտումը չկարևորելը։ ՍԴ-ն վախենում է դատարան շրջափակելու, դատավոր փոխելու, իրավապահներին ՍԴ-ի վրա ֆաս տալու անմեղսունակի վարքագծից։

Այնպես, որ ամեն ինչ ավելի քան պարզ է։ Գրածս կանխատեսում չէ, քանի որ տեսանելի բաների մասին խոսելը կանխատեսում համարել չեմ կարող։

ԿԸՀ-ն պիտի դակեր, ՍԴ-ն էլ պիտի կարի ՀՀ-ի պատմական խայտառակությունն ու կործանումը։

Այսպիսով, Սահամանդրական դատարանը կդառնա հայոց պետականության այս ցավալի էջի ձևական-իրավական աջակիցն ու փայատերը»։

Rate this item
(0 votes)

ԼՐԱՀՈՍ