Էս չարաբաստիկ ընտրությունները սրբին-տարա՞ն ու «չախեցի՞ն» ամեն ինչ. Ամեն ինչ ընտիր է՞

Էս չարաբաստիկ ընտրությունները սրբին-տարա՞ն ու «չախեցի՞ն» ամեն ինչ. Ամեն ինչ ընտիր է՞

Մարդիկ քննարկում են, իբր թե, նորակառույց ճանապարհներով զբոսաշրջային տուրեր Դվինից Գառնի, Գառնիից Գեղարդ և այլն։

Չէ՛, բան չասի, լավ են անում, բայց ուզում եմ գոնե ինքս ինձ համար որոշակի ճշգրտումներ անել. վե՞րջ, էլ պատերազմ չենք պարտվե՞լ, էլ զոհեր, անհետ կորածներ, գերիներ ու հաշմանդամներ, կորսված Հայրենիք, վտանգված սահմաններ, թշնամու կողմից Հայաստանի տարածքների զավթում, ի վերջո, կապիտուլացված Հայաստան չունե՞նք։ Ամեն ինչ ընտիր է՞, էս չարաբաստիկ ու անիմաստ ընտրություննները սրբին- տարա՞ն, լվացին ու «չախեցի՞ն» ամեն ինչ։

Հ.Գ. Ես ուզում եմ տուր Սոթքի հանքի մոտով, Քարվաճառով դեպի Շուշի, հետո Ակնա, հետո՝ Հադրութով դեպի Արաքսի հովիտ։

Հ.Հ.Գ. Նկարն անցած տարի եմ նկարել, Սոթքի ոսկու հանքերն են։

Իրանագետ Ահարոն Վարդանյանի էջից

Rate this item
(0 votes)

ԼՐԱՀՈՍ