Մետրոյի Աջափնյակի կայարանի նախագծման աշխատանքները՝ շուտով․ Ավինյան

Մետրոյի Աջափնյակի կայարանի նախագծման աշխատանքները՝ շուտով․ Ավինյան

Նախկին փոխվարչապետ, ՀԱՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը Սանկտ-Պետերբուրգում ներկա է գտնվել Երևանի քաղաքապետարանի և ՌԴ-ում ու հետխորհրդային երկրներում մետրոյի նախագծման աշխատանքներ իրականացրած «Մետրոգիպրոտրանս» ընկերության միջև համաձայնագրի ստորագրմանը։

Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ավինյանը` նշելով, որ համաձայնագրով նախատեսվում է իրականացնել մետրոյի Աջափնյակի կայարանի նախագծման աշխատանքները։

«Քայլ առ քայլ իրագործում ենք մեր խոշոր ծրագրերը` մայրաքաղաքում բարեկեցիկ ու հարմարավետ միջավայր ձևավորելու նպատակով»,- գրել է նա։

Rate this item
(0 votes)
Last modified on Շաբաթ, 18 Հունիսի 2022 11:51

Լրահոս

© 2022 Lur24.com All Rights Reserved