Անհապաղ հրավիրեք ԱՇԽԱՐՀԱԺՈՂՈՎ. Մի վերցրեք ձեր վրա հինավուրց ազգի կործանման պատասխանատվությունը

Անհապաղ հրավիրեք ԱՇԽԱՐՀԱԺՈՂՈՎ. Մի վերցրեք ձեր վրա հինավուրց ազգի կործանման պատասխանատվությունը

,,Հայոց Հայրենիք,, կուսակցության 

Կենտրոնական Կոմիտեի   հայտարարությունը                                                                                         

Հայրենակիցներ !! 

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի ամբիոնից երկրի ղեկը ստանձնած անձը ի լուր աշխարհի հայտարարեց, որ իր ղեկավարած  ուժը ի զորու չէ  ապահովել Հայաստանի  և  Արցախի անվտանգությունը։

Ունենք մի իրավաճակ, որտեղ դիմությունն ու  ընդիմությունը,  ձեռք ձեռքի տված, 30 տարի երկիրը  տարան  փակուղի։ 

Չունենք կամ-կամի տարբերակ։ 

Ազգին մատուցվում է ,,խաղաղության,,  մի լղոզված փաստաուղթ, որը չի  ապահովում  անգամ  ֆիզիկական գոյության երաշխիք։ 

Փաշինյանի ելույթը հայտարարություն էր ևս մի հանցագործության մասին։ 

Ստացվում է, հեղախոխությունից հետո, ստանձնելով երկրի ղեկը, բնականաբար Նիկոլ Փաշինյանը տեղեկացվել է մինչև այդ սեղանին դրված բոլոր փաստաթղթերին։

Երբ պարզ է դարձել, որ այդ  փաստաթղթերը  իրենց մեջ պարունակել  են բացահայտ դավաճանություն ազգի ու պետության նկատմամբ, նա պարտավոր էր հանրայնացնել  տեղեկությունը, պատժել դավաճաններին, կասեցնել բոլոր  այն կուսակցությունների գործունեությունը, որոնք դերակատարություն  են ունեցել  այդ  ազգակործան պրոցեսում։

Դրա փոխարեն լռության է մատնվել   ինֆորմացիան, ավելին անպատիժ մնալով, նախկին մեղավորները հայտնվել  են Ազգային Ժողովում։

Այսօր ամեն մի ժամն ու վարկյանը վճռորոշ   է հայ  ազգի համար։ 

,,Հայոց Հայրենիք,, կուսակցությունը  դիմում է  Նիկոլ Փաշինյանին. 

Անհապաղ հրավիրեք ԱՇԽԱՐՀԱԺՈՂՈՎ.  

Հրավիրեք  ամբողջ աշխարհի  հայրենասեր, հայամետ, հայրենիքը  սիրող հայերին։

Մի վերցրեք ձեր վրա հինավուրց ազգի կործանման պատասխանատվությունը։

Դուք  դրա իրավունքը չունեք։ 

Հայաստանն ու  Արցախը բոլոր հայերի տունն է,  և այդ տան ճակատագիրը իրավունք ունեն  և պարտավոր են վճռել ազգովի։ 

Անահիտ Եղոյան
,,Հայոց Հայրենիք,, կուսակցության նախագահ 

 17.06.2022թ

.

Rate this item
(0 votes)

Լրահոս

© 2022 Lur24.com All Rights Reserved