Սերժ Սարգսյանը տապալված պայքարի առաջնորդ է կարգում Իշխան Սաղաթելյանին․ Չախոյան

Սերժ Սարգսյանը տապալված պայքարի առաջնորդ է կարգում Իշխան Սաղաթելյանին․ Չախոյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հայտարարությանը։

Նա, մասնավորապես, նշել է․

«Այն, որ իշխանափոխության պահանջով «փրկիչների» փողոցային շարժումը դատապարտված էր տապալման, ի սկզբանե պարզ էր։ Որովհետև անհնար է կեղծ օրակարգով, շանտաժ անելով, շառլատանությամբ ու ակնհայտ ստերով մարդկանց ստիպել, որ դուրս գան փողոց։

Իսկ հիմա սկսվել է ձախողման ու շարժումը տապալելու համար միմյանց վրա մեղքը բարդելու պրոցեսը, ընդդիմության առաջնորդները մեղադրում են միմյանց, քավության նոխազ են փնտրում։

Այս կոնտեքստում՝ պատահական չէր նաև այսօր Սերժ Սարգսյանի լրատվամիջոցների հարցին ի պատասխան այն արտահայտությունը, որ « վաղը չէ մյուս օրը ընդդիմության առաջնորդ Իշխան Սաղաթելյանը» հայտարարություն կանի։

Ուշադրություն դարձրեք Սերժ Սարգսյանի՝ «ընդդիմության առաջնորդ Իշխան Սաղաթելյանը» արտահայտությանը, այսպիսով նա տապալված պայքարի առաջնորդ է կարգում Իշխան Սաղաթելյանին և ձախողման ողջ պատասխանատվությունը բարդում է վերջինիս վրա։

Հետաքրքիր է, իսկ Վանեցյան Արթուրն ի՞նչ էր, ընդամենը ակտիվ ցուցարա՞ր։

Ի դեպ, նույն Արթուր Վանեցյանն Իշխան Սաղաթելյանից ավելի շուտ սկսեց փողոցային պայքարը, և նույն Վանեցյանն էր հպարտ հայտարարում, որ առանց իր ոտքը գետնին խփելու 200,000 մարդ դուրս կգա փողոց»։

Բայց, քանի որ շարժումը տապալվել է, փողոց դուրս եկած ընդդիմությունը կատարյալ ձախողվել է, հիմա Սերժ Սարգսյանը քավության նոխազ է ընտրել Իշխան Սաղաթելյանին՝ ձախողման պատասխանատվությունը թողնելով նրա վրա։

 

Rate this item
(0 votes)

Լրահոս

© 2022 Lur24.com All Rights Reserved