Այնպես ինչպես Արցախում է ռուսական զորքը զինաթափում ու հայաթափում տարածքները ադրբեջանցիների համար, այդպես էլ Հայաստանում են նրանք պահպանելու թուրքական սահմանը

Այնպես ինչպես Արցախում է ռուսական զորքը զինաթափում ու հայաթափում տարածքները ադրբեջանցիների համար, այդպես էլ Հայաստանում են նրանք պահպանելու թուրքական սահմանը

ԱՄՆ-ն հայտարարել է, որ մի քանի տասնյակ միլիարդ դոլարի զենք է մատակարարելու ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանին: ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան հասկանում է, որ այդ զենքը միայն մեկ թիրախ կարող է ունենալ և դա հենց Թուրքիան է, որը շատ է տարվել Ռուսաստանի հետ աշխարհաքաղաքական խաղերով:

Թուրքիան հայտարարել է, որ Հունաստանը, խախտելով Լոզանյան համաձայնագիրը, զինում է Էգեյան ծովում Թուրքիայի շուրջ գտնվող հունական կղզիները, որոնք ըստ համաձայնագրի պիտի լինեն դեմիլիտարիզացված:

Ի պատասխան սրան Էրդողանը թվիթեռում հունարեն լեզվով գրում է, որ Հունաստանին սպասում է մղձավանջային ավարտ, հավելելով՝ «Մենք ևս մեկ անգամ զգուշացնում ենք Հունաստանին, որ նրանք խուսափեն ֆանտազիաներից, հայտարարություններից ու քայլերից, որոնց համար զղջալու են, այնպես, ինչպես դա եղել է 100 տարի առաջ և խորհուրդ ենք տալիս ուշքի գալ»:

Հունաստանն էլ սրան ի պատասան սկսել է հակատանկային հորեր փորել թուրք-հունական սահմանի երկայնքով:

Էս ամեն ինչը շատ տրամաբանական է և օրինաչափ: Էս պահին նյարդային լարերի վրա խաղ է գնում, որը գուցեև պատերազմի չհանգեցնի, սակայն, ըստ ամենայնի, բախում լինելու է և այդ բախումը մի քանի ճակատով պիտի լինի` Հունաստանով Թուրքիայի դեմ ՆԱՏՕ-ն է աշխատելու, Սիրիական ճակատով` Իրանը, իսկ Կովկասում` պիտի որ Հայաստանը բզբզար զինված ՄԹ թագուհու ստորագրությամբ ցեղասպանությունը ճանաչող օրենքի տակ:

Ու ստեղ մեր «ընդդիմությունը» փայլելու է իր ողջ հմայքով, երբ կսկսի բացատրել, որ թուրքերի հետ պետք չի խնդիր ունենալ: Արդեն պատկերացնում եմ` ոնց են դաշնակցականները պնդելու, որ հիմա ժամանակը չի Ղարսն ազատագրելու: Ընդ որում, Քոչարյանի բիզնես գործընկերները նույն խաղաղասիրական քարոզը Հունաստանում են տանելու: Իսկ Սիրիայում հիմնական զսպող գործոնը լինելու է Իսրայելի օդուժը, որին ռուսները անընդհատ կդատապարտեն, բայց երբեք չեն հարվածի:

Նունը կլինի այստեղ: Այնպես ինչպես Արցախում է ռուսական զորքը զինաթափում ու հայաթափում տարածքները ադրբեջանցիների համար, այդպես էլ Հայաստանում են նրանք պահպանելու թուրքական սահմանը:

Բնական է, որ Փաշինյանը ոչնչով չի զիջելու Քոչարյանին Հայաստանում թուրքական շահերը պաշտպանելու գործում: Էս ա պատճառը, որ Նիկոլի երբեմնի թիմակիցները սկսել են բացահայտել իր կոռուպցիոն սխեմաները:

Արթուր Դանիելյան

 

Rate this item
(0 votes)
Last modified on Շաբաթ, 11 Հունիսի 2022 13:52

Լրահոս

© 2022 Lur24.com All Rights Reserved