Վահագն Ալեքսանյանին «խոզ» անվանելու համար մեղադրանք է առաջադրվել ֆեյսբուքյան օգտատեր Անահիտ Մխիթարյանին

Վահագն Ալեքսանյանին «խոզ» անվանելու համար մեղադրանք է առաջադրվել ֆեյսբուքյան օգտատեր Անահիտ Մխիթարյանին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանին «խոզ» անվանելու համար քաղաքացի Անահիտ Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել։

Մեղադրանքի համար հիմք է հանդիսացել 2022 թվականի ապրիլի 12-ին՝ ժամը 13:18-ին, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում իրեն պատկանող «Aнаит Мхитарян» կայքէջով «News.am» կայքում տեղադրված ՀՀ ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանի վերաբերյալ տեսանյութի տակ հրապարակային գրված մեկնաբանության համար, որում մասնավորապես նշվում է․ «էս … աղբի խոզին կամ …..ին չեն ասել, որ իրա քոռ աչքնա ամեն ինչ ծուռ տեսնում»։

Պատգամավորը կարծում է, որ օգտատերը այդ կերպ հրապարակայնորեն վիրավորել է իր արժանապատվությունը։

Մխիթարյանին մեղսագրվում է հանրորեն վտանգավոր արաքի կատարում, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:

Հատկանշական է, որ այդ նույն հրապարակման ներքո նունաբովանդակ վիրավորական արտահայտույթուններ էլի են եղել, սակայն Ալեքսանյանը վիրավորական է համարել հատկապես Մխիթարյանի գրառումը։

Պատգամավորը կարծում է, որ օգտատերը այդ կերպ հրապարակայնորեն վիրավորել է իր արժանապատվությունը։

 

Rate this item
(0 votes)

Լրահոս

© 2022 Lur24.com All Rights Reserved