
News247 Worldwide is a popular online newsportal and going source for technical and digital content for its influential audience around the globe. You can reach us via email or phone.
+(785) 238-4131
Հավաքները, որոնք օրըստօրե ավելի են նոսրանում անխուսափելիորեն բերելու էին այսպիսի զարգացումների:
Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է քաղաքական գործիչ, «Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը՝ անդրադառնալով երեկ՝ մայիսի 3-ին Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում տեղի ունեցած միջադեպին:
Գրառման մեջ նաև ասված է.
«Առաջին օրից ասել եմ՝ որքան նվազի մարդկանց թիվը այնքան վտանգավոր է դառնալու և պրոցեսի կառավարումը և գործընթացների կանխատեսելիությունը, որովհետև հավաքների ինքնաբուխ մասնակցող մարդկանց որոշակի ներկայությունը քաղաքական հունից դուրս չգալու երաշխիք է: Երբ այդ մարդիկ դադարում են մասնակցել հավաքներ անելու միակ նպատակը մնում է անօրինականությունն ու օրինազանցությունը: Վերջին օրերին հենց դրա ականատեսն ենք: Այսօր հանցախումբը հասկացավ, որ կրիտիկական նվազող շեմին են հասել և դիմեցին վերջին՝ բռնության միջոցին:
Սա միայն սկիզբն է: Բոլորս մեկ մարդու պես պետք է պատրաստ լինենք պաշտպանել հայրենիքը ոսոխից:
Մի կողմից սահմանին, մյուս կողմից փողոցում վճռվում է Հայաստանի ապագան:
Շնորհակալություն ոստիկաններին անձնվեր ծառայության համար:
Ձեր կողքին ենք, ձեզ հետ ենք մեր երկիրը, պետականությունը, ինքնիշխանությունն ու ժողովրդավարությունը պաշտպանելու գործում»: