Ոստիկաններն օպերատորից խլել են տեսախցիկի մոնոփոդը և դրանով ծեծել ցուցարարներին

Ոստիկաններն օպերատորից խլել են տեսախցիկի մոնոփոդը և դրանով ծեծել ցուցարարներին

Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․

«Ուզում եմ շատ հակիրճ անդրադառնալ էն վայրենությանը, որ այսօր մեր գլխով անցել է։ Երեկոյան, երբ կառավարական ամառանոցների մոտ քաշքշուք տեղի ունեցավ ցուցարարների և ոստիկանների միջև, կարճ ժամանակ անց ուղիղ եթերը կորավ, ապա կորավ կապը մեր՝ Yerevan.Today-ի օպերատորի հետ։

Հրմշտոցի մեջ ուղիղ եթերի սարքը կորցրինք, քանի որ ոստիկանները խլում են օպերատորի ձեռքից կամերայի մոնոփոդը (սարքը, որի վրա ամրացվում է տեսախցիկը) և դրանով սկսում ծեծել ցուցարարներին։ Ոստիկանները ցուցարարներին ծեծում են էդ մետաղով։

Չգիտեմ, թե որ ցուցարարի մարմնի որ մասի վրա կոտրվում է սարքը։ Ոչ ուժեղ, բայց վնասվել է նաև օպերատորի ոտքը։

Մենք մեր փաստաբանների հետ կքննարկենք ոստիկանության գործողություններին մեր մասով իրավական ընթացք տալու հարցը։

Հուսով ենք նաև, որ ուղիղ եթերի մեր սարքը կկարողանանք հետ բերել»։

Rate this item
(0 votes)

Լրահոս

© 2022 Lur24.com All Rights Reserved