Պատրաստվել պարտիզանական պատերազմի․ ԿՈՉ

Պատրաստվել պարտիզանական պատերազմի․ ԿՈՉ

Զելենսկին կոչ է արել քաղաքացիներին պատրաստվել պարտիզանական պատերազմի։ Այս մասին հայտնում է Страна կայքը, վերլուծելով ազգային ռազմական անվտանգության ռազմավարությունը։ Գլխավոր շեշտադրումները ողջ բնակչության ռազմակալումն է եւ պատերազմը՝ սեփական տարածքում։ Փաստաթղթում «դիմադրության շարժում» բառակապակցությունը հանդիպում է տասն անգամ, իսկ «տարածքային պաշտպանություն» կապակցությունը երեսունչորս անգամ։

Հիմնական ռազմավարությունը համաժողովրդական պատերազմ մղելն է, որպես պատերազմի ինչպես պարտիզանական տարբերակ, այնպես էլ համազորակազմային։

Նշենք, որ փաստաթուղթը նաեւ նախատեսում է Ուկրաինայի անդամակցւմ ՆԱՏՕ-ին, երկրի տարածքի մի մասին ժամանակավոր օկուպացիայի վերացում, ինչպես նաեւ՝ ագրեսիայի զսպման պատրաստակամություն։ Փաստաթղթում ասվում է, նաեւ, որ Ռուսաստանը ազգային մակարդակով շարունակում է մնալ Ուկրաինայի ռազմական հակառակորդը։

Rate this item
(0 votes)

ԼՐԱՀՈՍ