ԿԱՐԵՎՈՐ․ Հայաստանի ինտերնետն արդեն 100% անցավ թուրքին

ԿԱՐԵՎՈՐ․ Հայաստանի ինտերնետն արդեն 100% անցավ թուրքին

ա  

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մերձավոր գործարար Նասիբ Հասանովի NEQSOL ընկրությունը ձեռք է բերել Վրաստանի խոշորագույն Caucasus On-line ընկերության մնացած 51%-ը՝ դառանալով 100%-ի բաժնետեր:

Հիշեցնենք՝ ընկերության 49 տոկոսը ադրբեջանացիներին էր վաճառվել 2019 թվականին:

Նախքան գործարքը, 51% բաժնետոմսերը պատկանում էին վրացի խոշոր սեփականատեր Խվիչա Մակացարիային: Այս մասին տեղեկացնում է businessformula.ge կայքը:

Տեղեկացնենք, որ Caucasus Online ընկերությունն ապահովում է տարածաշրջանի ինտերնետի մինչև 80%-ը:

Կայքի տվյալներով գործարքը չի համաձայնեցվել Վրաստանի կապի կոմիտեի հետ, ինչի պատճառով կոմիտեն Հասանովին չի համարում ընկերության օրինական սեփականատեր:

Ընկերության արժեթղթերի 49%-ը ադրբեջանական ընկերությանն էր անցել դեռևս 2019 թվականին: Այդ գործարքը նույնպես համաձայնեցված չի եղել Վրաստանի Կապի ազգային հանձնաժողովի հետ, ինչի պատճառով կարգավորողը մի քանի անգամ ընկերությանը խնդրել է վերադարձնել  արժեթղթերը նախնական վիճակի:

Նշենք, որ Caucasus Online-ը ապահովում է տարածաշրջանի ինտերնետի մինչև 80%-ը: Փաստացի, Հայաստանին ինտերնետի մատակարարումը այլևս կախված է Ալիևի քմահաճույքներից:

Rate this item
(0 votes)

ԼՐԱՀՈՍ