ԿԱՐԵՎՈՐ․ Ալիևը 10 միլիարդ դոլար է վճարել Ռուսաստանին՝ հայերի «երաշխավորված» պարտության համար

ԿԱՐԵՎՈՐ․ Ալիևը 10 միլիարդ դոլար է վճարել Ռուսաստանին՝ հայերի «երաշխավորված» պարտության համար

Ռուսական զլմ-ները գրում են, որ Թուրքիայի նախագահի նախկին մտերիմներից մեկը՝ Սեդաթ Պեկերը Յութուբում հրապարակել է իր տեսանյութերից ութերորդը, որում պատմում է, որ Թուրքիան ռազմական օգնություն է հատկացրել Ադրբեջանին կաշառքների դիմաց, որոնք ուղարկվել են որոշակի անձանց բանկային հաշիվներին։

Բաքվի հանցախմբի ղեկավար Ալիեւի դեպքում այս բացահայտումները նորություն չեն. ԵԽԽՎ-ում, այլ միջազգային կառույցներում ու միջպետական հարաբերություններում բացահայտված կոռուպցիոն սկանդալները Ալիեւի նման գործունեության ընդամենը մի մասն են: Բնական է, որ Հայաստանի դեմ «հաղթանակը» պետք է իր գինն ունենար: Իսկ այդ «հաղթանակն» ապահովել են Ռուսաստանն ու Թուրքիան, դա խոստովանել են Ռուսաստանի ու Թուրքիայի առաջին դեմքերը եւ մասնավորապես նախագահները, ԱԳ եւ պաշտպանության նախարարները:

Ըստ այդմ, կարելի է ենթադրել, որ Թուրքիայի հետ «սիներգիայի սկզբունքով» աշխատող մոսկովյան կլեպտոկրատական ռեժիմը նույնպիսի «սիներգիա» պետք է ակնկալեր նաեւ փողի հարցում: Այս տարվա սկզբին համացանցում տեղեկություններ տարածվեցին, որ Ալիեւը 10 միլիարդ դոլար է վճարել ՌԴ ղեկավարությանը՝ հայերի «երաշխավորված» պարտությունը կազմակերպելու համար: Նշվում էր, որ այդ գումարները փոխանցվել են Պուտինի մտերիմ ընկերոջ՝ Իլհամ Ռահիմովի միջոցով, դրանց մի մասը վճարել են ՌԴ-ում աշխատող ադրբեջանցի բիզնեսմենները, մասնավորապես՝ Գոդ Նիսանովը, ով, ըստ ռուսական զլմ-ների բացահայտումների՝ ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինի «դրամապանակն է»:

Հետաքրքիր է, որ նույն ժամանակահատվածում ռուսական «արտահոսքեր» եղան Ալիեւի կողմից ժամանակին Սերժ Սարգսյանին, ապա Նիկոլ Փաշինյանին փողի առաջարկների մասին:

Այստեղ առանձին հիշատակման արժանի է զենքի միջազգային խոշոր առեւտրական, Ռոստեխ պետական ​​կորպորացիայի ղեկավար Չեմեզովը, ով Պուտինի նեղ շրջապատից է եւ թերեւս ամենամտերիմը: Նրա եւ Ալիեւի օֆշորային գործարքների վերաբերյալ լրագրողական հետաքննությունն՝ այստեղ: 2016-ի ապրիլյան ռազմագործողությունների ժամանակ, ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների, նա էր կանգնած Հայաստանի համար նախատեսված զենքի մատակարարումների ուշացման հետեւում: Չեմեզովը առանցքային դեր է խաղում Իսրայելի հետ Բաքվի գործարքներում:

Իհարկե, փողն առաջնային պատճառը չէ, բայց Լավրովի պլանն իրագործելու եւ Բաքվի «հաղթանակն» ապահովելու համար Թուրքիայի ու Ռուսաստանի ղեկավարությունը կարող էին համատեղել «հաճելին ու օգտակարը»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ի՞նչ կապ ունի Արարատի ու Նախիջևանի կամ Ջերմուկի ու Ադրբեջանի սահմանը որտեղո՞վ ա անցնում

Ի՞նչ կապ ունի Արարատի ու Նախիջևանի կամ Ջերմուկի ու Ադրբեջանի սահմանը որտեղո՞վ ա անցնում

Հիմա ինչ, Սև լճի 30 տոկոսի համար պատերազմ սկսե՞նք

Հիմա ինչ, Սև լճի 30 տոկոսի համար պատերազմ սկսե՞նք

Սկյուռիկը թռավ, Նիկոլի ախռանիկն էլ վեր թռավ

Սկյուռիկը թռավ, Նիկոլի ախռանիկն էլ վեր թռավ

18+․ Սյունիքում բախում է եղել. հայ սահմանապահները վրաններից հանել ու հետ են շպտել ազերիներն

18+․ Սյունիքում բախում է եղել. հայ սահմանապահները վրաններից հանել ու հետ են շպտել ազերիներն

Փաշինյանի որդուն՝ Աշոտիկին Ջաբրայիլից դուրս հանելու համար ոչնչացել է Իջևանի գունդը՝ 1200 հոգի

Փաշինյանի որդուն՝ Աշոտիկին Ջաբրայիլից դուրս հանելու համար ոչնչացել է Իջևանի գունդը՝ 1200 հոգի

Հայ զինվորականները 18+ հայհոյանքներով՝ վռնդեցին թուրքերին հայկական տարածքից

Հայ զինվորականները 18+ հայհոյանքներով՝ վռնդեցին թուրքերին հայկական տարածքից

Ազերիներին հայկական տարածքներից հետ շպրտելու երկրորդ՝ 18+ տեսանյութը

Ազերիներին հայկական տարածքներից հետ շպրտելու երկրորդ՝ 18+ տեսանյութը

Բացառիկ, չցուցադրված տեսանյութ՝ Շուշիի վերջին մարտից․ WarGonzo

Բացառիկ, չցուցադրված տեսանյութ՝ Շուշիի վերջին մարտից․ WarGonzo

Rate this item
(0 votes)

ԼՐԱՀՈՍ