Այսօր Վարչապետը խոստովանում է, գլխավոր դատախազն էլ անմիջապես քրեական գործ պետք է հարուցի ու ձերբակալի

Այսօր Վարչապետը խոստովանում է, գլխավոր դատախազն էլ անմիջապես քրեական գործ պետք է հարուցի ու ձերբակալի

Փաստացի կա 2 տարբերակ․ կա՛մ այդ 200 զինված ադրբեջանցիները ահաբեկիչներ են, կա՛մ Ադրբեջանի զինված ուժերը պաշտոնապես ընդունում են, որ դա զինված ուժերի մի ջոկատ է, և այդ դեպքում ենք փաստացի ունենք ադրբեջանական զինված ուժերի հարձակում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան, միջազգայնորեն ճանաչված տարածքի վրա, և ոչ մի նշանակություն չունի՝ նրանք 3.5 կիլոմե՞տր են ներխուժել, թե՞ 35։ Այսօր 3.5 կիլոմետր է, վաղը 5 հազար հոգանոց ադրբեջանական զինված ուժերի մի ջոկատ  կարող է գալ, կանգնել Սևան քաղաքում, ասել, որ լիճն էլ է մերը, կարող ենք ասել՝ մենք մի հատ քարտեզ ենք գծել, սա էլ է մերը։ Մենք, ինչ է, պետք է բանակցե՞նք նրանց հետ։ Փաստացի մենք տեսնում ենք մի իրավիճակ, երբ, առաջին հերթին, չի հարուցվել քրեական գործ։ Այս մասին այսօր Հրապարակի հետ զրույցում տեսակետ հայտնեց գնդապետ Բորիս Ավագյանը։

«Ես պահանջում եմ գլխավոր դատախազից, որ նա անմիջապես հարուցի քրեական գործ, դա դեռ երեկ պիտի արած լիներ, պետք է քրգործ հարուցվի այն փաստի շուրջ, որ ապօրինի հատվել է ՀՀ պետական սահմանը և դրանից հետո պարզվել է, որ ադրբեջանական զինված ուժերն են հատել, և եթե ադրբեջանական կողմը ընդունում է, որ դա ԶՈՒ ջոկատ է, այդ դեպքում նրանք պետք է գերեվարվեն, որովհետև նրանք ներխուժել են մեր ինքնիշխան տարածք։

Ինձ համար անհասկանալի է այն դիրքորոշումը, որ այն դեպքում, երբ մենք Բաքվում ունենք ապօրինի գերեվարված տղաներ, որոնց որ ապօրինի կերպով անվանում են ահաբեկիչներ, և մենք այսօր, այս պահին մեր տարածքում ունենք 200 ադրբեջանցի, որոնք զենքով ներխուժել են մեր՝ ՀՀ տարածք և մենք նրանց չենք գերեվարում, մեր զինված ուժերը ինչ-որ բանակցություններ են տանում։

Մենք տեսանք, որ զինված ուժերի ողջ ղեկավարությունը այսօր վարչապետի մոտ էր, ուրեմն ո՞վ է տանում այդ բանակցությունները, կորպուսի հրամանատարնե՞րը։ Սյունիքի մարզպետը հայտարարություն է անում, ասում է՝ երևի մոլորվել են, կարող են մոլորվել ոչխարները, բայց չեն կարող 200 հոգի զինված մարդիկ գալ, ներխուժել մեր տարածք, կանգնել 3-րդ օրը, և մարզպետը, ելնելով գործող իշխանությունների սովորությունից, հասարակությանը մոլորության մեջ է գցում։

Այսօր վարչապետը խոստովանում է, որ ներխուժել են ՀՀ տարածք, և ոչ մեկ չի ասում՝ ձերբակալեք դրանց, ընկերներ, ձերբակալեք գոնե մեր երեխաների խաթեր համար, որոնք արդեն 7-րդ ամիսն է գտնվում են Բաքվում։ Ինչո՞վ են զբաղվում 1-ի և 4-րդ բանակային կորպուսները, գնացեք, գերեվարեք, ընկերներ»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում

Հայաստանը պաշտոնապես դիմում է ՀԱՊԿ-ին

Հայաստանը պաշտոնապես դիմում է ՀԱՊԿ-ին

NICOVID-18. 2018թ.-ից այս վիրուսը քանդեց մեր երկիրը, զրկեց մեզ հայրենիքից ու հաղթանակից

NICOVID-18. 2018թ.-ից այս վիրուսը քանդեց մեր երկիրը, զրկեց մեզ հայրենիքից ու հաղթանակից

Ռուսները կանգնեցրել են հայերի մեքենաները, որ ադրբեջանցիների շարասյունն անցնի

Ռուսները կանգնեցրել են հայերի մեքենաները, որ ադրբեջանցիների շարասյունն անցնի

Արարատ Միրզոյանը իջել է ամբիոնից՝ Արման Թաթոյանի հետ «ռազբորկա» անելու

Արարատ Միրզոյանը իջել է ամբիոնից՝ Արման Թաթոյանի հետ «ռազբորկա» անելու

Շուշին Ադրբեջան է․ Իմքայլական պատգամավոր

Շուշին Ադրբեջան է․ Իմքայլական պատգամավոր

Կոտորեց ժողովրդին, հիմա էլ հայտարարում է՝ ով Շուշիի անունը տա, հարկերը բարձրացնելու է․ Շաբո պապի

Կոտորեց ժողովրդին, հիմա էլ հայտարարում է՝ ով Շուշիի անունը տա, հարկերը բարձրացնելու է․ Շաբո պապի

Այսօր ես ու Աննան էլ պատվաստվեցիք կորոնովիրուսի դեմ

Այսօր ես ու Աննան էլ պատվաստվեցիք կորոնովիրուսի դեմ

Ես Վարչապետի տղայի հետ ՔԻՓ եմ

Ես Վարչապետի տղայի հետ ՔԻՓ եմ

Եթե Տիգրան Ավինյանն ընտրվի վարչապետ, ինչպիսի՞ հարաբերություններ է կառուցելու Ռուսաստանի հետ

Եթե Տիգրան Ավինյանն ընտրվի վարչապետ, ինչպիսի՞ հարաբերություններ է կառուցելու Ռուսաստանի հետ

Ինչպես է գործել հայկական Հակաօդային Պաշտպանությունը 44 օրյա պատերազմի ընթացքում

Ինչպես է գործել հայկական Հակաօդային Պաշտպանությունը 44 օրյա պատերազմի ընթացքում

Rate this item
(0 votes)
Last modified on Հինգշաբթի, 13 Մայիսի 2021 21:19

ԼՐԱՀՈՍ