Իրանը միակ երկիրն է, որը շահագրգռված է Սյունիքը պահել Հայաստանի սահմաններում

Իրանը միակ երկիրն է, որը շահագրգռված է Սյունիքը պահել Հայաստանի սահմաններում

Իրանը և Չինաստանը 25 տարվա ռազմավարական համագործակցության համաձայնագիր են ստորագրել:

Համաձայնագրում Չինաստանը Իրանի հետ կնքած պայմանագիրը դիտարկում է որպես «Մեկ գոտի - մեկ ճանապարհ» ռազմավարության մաս՝ «Նոր մետաքսի ճանապարհ» ծրագրի իրականացման համար:

Հայաստանի համար այսօր տարածաշրջանում Իրանի հետ իրական դաշինքին այլընտրանք չկա: Հաշվի առնելով այն փաստը, որ այս պահին Իրանը միակ երկիրն է, որը շահագրգռված է Սյունիքը պահել Հայաստանի սահմաններում:

Հիմա հարց. Բայց ի՞նչ է անում Հայաստանը դրա համար:

Պատասխանս. Ոչինչ

Լրացումս. Ներկայիս կառավարությունը, իր հարավային հարևանի հետ խորացված երկկողմ համագործակցության փոխարեն, նախատեսում է առևտրատնտեսական հարաբերությունների մեջ մտնել մեր թշնամիների՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Անվտանգության խորհրդի քարտուղարը չէր՞, որ նույնիսկ չէր կարող Թուրքիային թշնամի պետություն անվանել և սկսեց հեռարձակել տարածաշրջանը ապաշրջափակելու ծրագրերի մասին: Երեկ Տավուշի մարզպետը չէր՞, որ հայտարարեց, Հայաստանի իշխանությունները քննարկում են Բաքվի հետ երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու հարցը: Չոբանյանի խոսքերով՝ «Խոսքս վերաբերում է Իջևան-Ղազախ-Բաքու երկաթուղուն: Բանակցություններ են տարվում ավտոմոբիլային կապի վերականգնման շուրջ»:

Հ.Գ. Մարդու աշխարհագրության անտեղյակությունը և ռազմավարական մտածողության բացակայությունը կարող են անխուսափելիորեն ազդել պետության վրա, եւ մենք արագ քայլերով գնում ենք վերջնական կործանման՝ մտնելով գազանների բերանը։

Իրինա Դանիելյան

Rate this item
(0 votes)

Leave a comment

Make sure you enter all the required information, indicated by an asterisk (*). HTML code is not allowed.

ԼՐԱՀՈՍ