Էբրահիմ Ռայիսին պաշտոնապես հաղթող ճանաչվեց Իրանի նախագահական ընտրություններում

Էբրահիմ Ռայիսին պաշտոնապես հաղթող ճանաչվեց Իրանի նախագահական ընտրություններում

Էբրահիմ Ռայիսին, ով ստացել է 17,9 միլիոն ձայն, պաշտոնապես հաղթող է ճանաչվում Իրանի նախագահական ընտրություններում: Այս մասին այսօր ասել է Իրանի ներքին գործերի նախարար Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլին:

Նախագահական ընտրություններին ընտրողների ընդհանուր մասնակցությունը կազմել է 48,8%, ընդհանուր առմամբ քվեարկել է 28,9 միլիոն մարդ:

«13-րդ նախագահական ընտրություններին մասնակցած 28 933 004 մարդուց 17 926 345-ը քվեարկել է Էբրահիմ Ռայիսիի օգտին»,- ասել է նա՝ հավելելով, որ «մասնակցությունը կազմել է 48,8%»:

Այսպիսով, այս ցուցանիշը ռեկորդային ցածր է դարձել Իրանի ողջ ժամանակակից պատմության ընթաքում: Նախարարի ելույթը հեռարձակվել է պետական հեռուստատեսությամբ:

Նրա խոսքով՝ Ընդունվող որոշումների նպատակահարմարության խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզաին ստացել է 3 412 712 ձայն, Իրանի Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Աբդոլնասեր Հեմաթին՝ 2 427 201 ձայն, Մեջլիսի (խորհրդարանի) փոխնախագահ Ամիր Հոսեյն Կազիզադե Հաշեմին՝ 999 718 ձայն: «Մնացած քվեաթերթիկները անվավեր են եղել»,- հավելել է նախարարը, գրում է ՏԱՍՍ-ը:

60-ամյա շիա հոգեւորական Սեյեդ Էբրահիմ Ռայիսին ենթարկված է ԱՄՆ պատժամիջոցների՝ մարդու իրավունքների ենթադրյալ խախտումների համար, եւ հանդիսանում է Արեւմուտքի վճռական քննադատ:

Իր նախընտրական արշավի ընթացքում Ռայիսին չի առաջարկել մանրամասն քաղաքական կամ տնտեսական ծրագիր, բայց աջակցել է միջուկային պակտի վերածննդին, ԱՄՆ պատժամիջոցների թուլացմանը, որոնք լրջորեն խարխլել են Իրանի տնտեսությունը:

Սերժ Սարգսյանն ու Արթուր Վանեցյանը ջարդեցին «նիկոլիզմի» «պոպուլիզմը»

Սերժ Սարգսյանն ու Արթուր Վանեցյանը ջարդեցին «նիկոլիզմի» «պոպուլիզմը»

Համազգեստով ու քաղաքացիական հագուստով ոստիկանները ծեծում են իրար

Համազգեստով ու քաղաքացիական հագուստով ոստիկանները ծեծում են իրար

Ստեղծել քննիչ հանձնաժողով և պարզել՝ ինչպես եղավ, որ պատերազմ սկսեց և, որ մենք ուղղակի ջախջախվեցինք

Ստեղծել քննիչ հանձնաժողով և պարզել՝ ինչպես եղավ, որ պատերազմ սկսեց և, որ մենք ուղղակի ջախջախվեցինք

Մի գաղտնի զեկույցի եմ ծանոթացել․ կապիտուլյանտն այլևս չունի ձայների մեծամասնություն

Մի գաղտնի զեկույցի եմ ծանոթացել․ կապիտուլյանտն այլևս չունի ձայների մեծամասնություն

Երևի ուզումա ձեռից վերցնեն ու գլխին տան, որ իմանա ինչա

Երևի ուզումա ձեռից վերցնեն ու գլխին տան, որ իմանա ինչա

ԱԱԾ-ն ինձ դիմել ու առաջարկել է․․ Միրզոյանն ստորագրել է Մինասյանի հրապարակած հայտնի՝ ԱԱԾ փաստաթուղթը

ԱԱԾ-ն ինձ դիմել ու առաջարկել է․․ Միրզոյանն ստորագրել է Մինասյանի հրապարակած հայտնի՝ ԱԱԾ փաստաթուղթը

Ինքը պիտի գնա, իրան տարել ա արդեն, իրա հոգեկանը չի դիմանում․ Պապիկյանի սկանդալային զրույցը

Ինքը պիտի գնա, իրան տարել ա արդեն, իրա հոգեկանը չի դիմանում․ Պապիկյանի սկանդալային զրույցը

Վատ կանխագուշակումներ եմ անում, բայց այդպես է լինելու․ Սերժ Սարգսյան

Վատ կանխագուշակումներ եմ անում, բայց այդպես է լինելու․ Սերժ Սարգսյան

Մի կտոր ինքը ձեռով կերավ, մի կտոր Աննային ուտացրեց, մի բաժակ էլ վերջում հաջողացրեց

Մի կտոր ինքը ձեռով կերավ, մի կտոր Աննային ուտացրեց, մի բաժակ էլ վերջում հաջողացրեց

Ես հայտարարում եմ՝ մեր ժամանակ ընդհանրապես անկլավների մասին որևէ խոսք չի եղել․ Սերժ Սարգսյան

Ես հայտարարում եմ՝ մեր ժամանակ ընդհանրապես անկլավների մասին որևէ խոսք չի եղել․ Սերժ Սարգսյան

Նիկոլն ու Չագուչը․ Ում պետքա կհանենք, ում պետքա՝ կմխենք

Նիկոլն ու Չագուչը․ Ում պետքա կհանենք, ում պետքա՝ կմխենք

Այո, Օնիկ Գասպարյանն ինձ զանգել է, կոշտ-կոպիտ խոսակցություն եղել է․ Բա գովասանեի՞նք, ասեինք ապրե՞ք

Այո, Օնիկ Գասպարյանն ինձ զանգել է, կոշտ-կոպիտ խոսակցություն եղել է․ Բա գովասանեի՞նք, ասեինք ապրե՞ք

«Ճակատին նայում ու ասում են՝ «ողջույն, բոզի տղա»․ Սերժ Սարգսյան

«Ճակատին նայում ու ասում են՝ «ողջույն, բոզի տղա»․ Սերժ Սարգսյան

Rate this item
(0 votes)

ԼՐԱՀՈՍ