Վճռորոշ մարտեր են ընթանում. Ռուսաստանը ցանկանում է մինչև հունիսի 26-ն ամբողջությամբ գրավել Լուգանսկի շրջանը. Ուկրաինայի ՊՆ

Վճռորոշ մարտեր են ընթանում. Ռուսաստանը ցանկանում է մինչև հունիսի 26-ն ամբողջությամբ գրավել Լուգանսկի շրջանը. Ուկրաինայի ՊՆ

Ռուսական բանակը ունի առաջադրանք՝ մինչև հունիսի 26-ն ամբողջությամբ գրավել Լուգանսկի շրջանը, այսօր վճռորոշ մարտեր են ընթանում Սևերոդոնեցկի համար։ Այս մասին ազգային հեռուստամարաթոնի եթերում հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը, գրում է news.liga.net-ը։

Նրա խոսքով, այսօր ռուսական զորքն իր ողջ ուժերն ու միջոցները նետել է Լուգանսկի շրջանի բնակավայրերը գրոհելու համար՝ փորձելով ճեղքել ուկրաինական զորքերի պաշտպանությունը և շրջապատել Սևերոդոնեցկը և Լիսիչանսկը պաշտպանող խումբը։

Մալյարն ընդգծել է, որ պետք է հասկանալ սպառազինության հարցում հակառակորդի գերազանցությունը, ինչը բարդացնում է իրավիճակը, իսկ Լուգանսկի շրջանում մարտերի ինտենսիվությունը հասել է իր գագաթնակետին։

.

Rate this item
(0 votes)

Լրահոս

© 2022 Lur24.com All Rights Reserved