Ռադդ քաշի՛ր, դավաճան․ Ռուսական Коммерсантъ-ը` Փաշինյանի` Սյունիք կատարած այցի ձախողման մասին

Ռադդ քաշի՛ր, դավաճան․ Ռուսական Коммерсантъ-ը` Փաշինյանի` Սյունիք կատարած այցի ձախողման մասին

Ռուսական «Կոմերսանտ» պարբերականը հոդված է հրապարակել, որում անդրադարձել է Հայաստանի Սյունիքի մարզի նկատմամբ մի շարք պետությունների հետաքրքրվածությանը: Հոդվածում մասնավորապես ասվում է, որ Անդրկովկասում հայտնվել է նոր փոքր տարածաշրջան, որը միանգամից գրավում է մի քանի երկրի ուշադրությունը: Խոսքը Հայաստանի Սյունիքի մարզի մասին է: Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն` այդ տարածքով պետք է անցնի Բաքուն Նախիջևանի անկլավի հետ կապող ճանապարհը: Ինչպես օրերս հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, այս նախագիծը կյանքի կկոչվի «ուզի դա Հայաստանը, թե ոչ»: Բացի այդ, նա նշել է, որ այդ ժամանակ «ադրբեջանցի ժողովուրդը կվերադառնա Զանգեզուր»: Մինչդեռ այս հողի վրա ապրում են Հայաստանի ներկայիս իշխանություններին թերևս ամենաանհավատարիմ մարդիկ: Փորձելով շտկել իրավիճակը, չորեքշաբթի Նիկոլ Փաշինյանը մեկնել է Սյունիք: Ընդունելությունն անբարյացակամ էր:

Ռադդ քաշի՛ր, դավաճան

Ապրիլի 21-ին Նիկոլ Փաշինյանը նոր փորձ է կատարել վերադարձնելու Սյունիքի բնակիչների համակրանքը. այս տարածաշրջանը համարվում է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմից առավել շատ տուժածներից մեկը, ուստի` ամենաընդդիմադիր շրջանը: Վերջին անգամ Նիկոլ Փաշինյանը փորձել էր այնտեղ հասնել 2020-ի դեկտեմբերին՝ պարտությունից անմիջապես հետո: Բայց բողոքողները, որոնց բացահայտորեն աջակցում էին տեղական իշխանությունները, պարզապես փակել էին ճանապարհը, և Փաշինյանը ստիպված է եղել սահմանափակվել միայն շրջանի ամենահյուսիսում գտնվող Սիսիան քաղաք այցելությամբ:



Մինչև 2020 թվականի պատերազմը սյունեցիների վիճակը համեմատաբար հանգիստ էր. արևելքից նրանք շատ ֆորմալ սահման ունեին չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ, հարավից`Իրանն է, և միայն արևմուտքից` Ադրբեջանի անկլավ Նախիջևանի ինքնավար հանրապետությունը: Բայց նույնիսկ սա մեծ անհանգստություն չէր առաջացնում, քանի որ պատերազմող երկրները բաժանված էին դժվարհաղթահարելի լեռնաշղթայով: Այժմ ադրբեջանական դիրքերը տեղակայված են նաև արևելքից՝ ուղիղ Հայաստանի Գորիս և Կապան քաղաքները կապող ճանապարհի երկայնքով: Այս երթուղու վրա գտնվող որոշ գյուղեր նույնիսկ կիսվել են, քանի որ, ըստ խորհրդային քարտեզների, դրանք կանգնած են հենց Հայաստանի և Ադրբեջանի ԽՍՀ-ների սահմանին:

Նիկոլ Փաշինյանի ներկայիս մարզային այցը նախորդից ավելի հաջող էր. այս անգամ նրան գոնե հաջողվեց անցնել Սյունիքի քաղաքներով:

Սակայն հաջողություններն այսքանով ավարտվել են: Չնայած Փաշինյանն ակնկալում էր անսպասելի ժամանել, որպեսզի ցուցարարներին թույլ չտա կողմնորոշվել, դա հնարավոր չեղավ. ԶԼՄ-ներն ու տելեգրամյան ալիքները պատմել էին նրա ծրագրերի մասին դեռևս չորեքշաբթի գիշերը:

Նախ Փաշինյանի ավտոշարասյունը կանգ է առել Շուռնուխ գյուղում: Այդտեղ 10-ից ավելի ընտանիք ստիպված էր լքել իրենց տները, քանի որ նրանք հայտնվել էին Ադրբեջանի տարածքում, և այժմ այդ մարդիկ սպասում են նոր բնակավայրերի կառուցմանը: Փաշինյանը, զրուցելով մի քանի բնակիչների հետ, թիկնապահների ուղեկցությամբ շտապ մեկնել է Հայաստանի ամենահարավային քաղաքներ՝ Ագարակ և Մեղրի, որտեղ էլ տեղի են ունեցել հիմնական իրադարձությունները:

Զայրացած քաղաքացիները սուլոցներով ու վիրավորանքներով են դիմավորել ավտոշարասյունը: Երբ Նիկոլ Փաշինյանը փորձել է քայլել փողոցներով, մարդիկ բղավել են, որ նա «թուրք» է ու «դավաճան»: Հնչել է նաև թուրքերեն «սիկտիր» բառը (ռադդ քաշիր), որը հայերն օգտագործում են, երբ ցանկանում են հատկապես ծանր վիրավորել ինչ-որ մեկին: Եվ երբ ավտոշարասյունը փորձել է շարժվել դեպի տեղի գերեզմանատուն, բնակիչները պարզապես ընկել են առջևում ընթացող մեքենայի վրա. «Արի այստեղ, որպեսզի ծնողները (զոհված զինվորների) թքեն երեսիդ»:

Հասկանալով իրավիճակի լրջությունը՝ Փաշինյանը շտապ Սյունիք է կանչել ոստիկանապետ Վահե Ղազարյանին և Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արմեն Աբազյանին: Իսկ Ազգային անվտանգության ծառայության պետական հսկողության  ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանի բաճկոնի թևը, դատելով կադրերից, պատռել էին:

Ուժայիններին հավաքելով Կապան քաղաքի վարչակազմի շենքում` Փաշինյանը պահանջել է հարձակվողներին պատասխանատվության ենթարկել:

Ինչպես հաղորդել են հանրապետության քննչական կոմիտեում, քրեական գործ է հարուցվել «խուլիգանություն, որն ուղեկցվում է անձի նկատմամբ բռնության գործադրմամբ կամ դրա օգտագործման սպառնալիքով և կատարվել է բացառիկ ցինիզմով» հոդվածով: «Պատիժը պետք է լինի խիստ և ծայրաստիճան երևացող հասարակության համար»,-հանդիպման ժամանակ ասել է Փաշինյանը:

Կապանի վարչակազմի շենքի մոտ Նիկոլ Փաշինյանը սելֆի էր արել մի աղջկա հետ:  Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանն այս պահը անվանել է ջերմ ընդունելություն և հավելել, որ «այն, ինչ տեղի է ունեցել Ագարակում և Մեղրիում, հայտնի շրջանակների գործն է և ոչ մի կապ չունի Ագարակի և Մեղրիի բնակիչների հետ»: Ճիշտ է, տհաճ միջադեպերն այսքանով էլ չեն ավարտվել. երբ  ավտոշարասյունը վերադառնում էր Շուռնուխով անցնող ճանապարհով, դրա վրա ձվեր էին նետում` չնայած ռուս խաղաղապահների ուղեկցությանը:

Գժտության միջանցք

Սյունիքի մասին, նույն ժամանակ խոսվում էր նաև Բաքվում: Ապրիլի 20-ի երեկոյան նախագահ Իլհամ Ալիևը ելույթ է ունեցել պետական հեռուստատեսությամբ, որտեղ խոստացել է ամեն գնով բացել Զանգեզուրի միջանցքը, այսինքն՝ Խորհրդային Միության ժամանակաշրջանի Ադրբեջանի հիմնական հատվածից Նախիջևան տանող երկաթուղին: Այժմ երկաթուղու այս հատվածի գծերը ապամոնտաժված են, բայց դրանց վերականգնումը Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության ղեկավարների կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ համաձայնագրի պահանջն է: «Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային կապերի անվտանգությունը` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար: Տրանսպորտային հաղորդակցությունների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Ռուսաստանի ԱԴԾ սահմանային ծառայությունը»,-ասվում է փաստաթղթի կետերից մեկում:

Ճիշտ է, այս համաձայնագրերի իրագործումը դանդաղ է ընթանում:

Այս հարցի շուրջ Հայաստանի գլխավոր բանակցողը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, վերջերս բացառել է, որ հնարավոր է Մեղրիով բացել առանձին միջանցք՝ առանց ապաշրջափակելու մնացած բոլոր տրանսպորտային ուղիները, որոնք գոյություն ունեին Խորհրդային Միության ժամանակներում: Նման քայլն իր հերթին ձեռնտու է Հայաստանին, քանի որ այն թույլ կտա երկաթուղային կապ հաստատել Ռուսաստանի և Իրանի հետ:

«Զանգեզուրի միջանցքի ստեղծումը լիովին համապատասխանում է մեր ազգային, պատմական և ապագա շահերին,-իր հերթին ասել է Իլհամ Ալիևը:- Զանգեզուրի միջանցքը մենք կյանքի ենք կոչելու, ուզենա Հայաստանը, թե ոչ: Եթե նա ուզենա, ուրեմն մենք ավելի հեշտ կլուծենք հարցը, եթե չուզենա,  կլուծենք ուժով: Ճիշտ այնպես, ինչպես պատերազմից առաջ և պատերազմի ընթացքում, ես ասացի, որ նրանք պետք է իրենց կամքով ազատեն մեր հողերը, հակառակ դեպքում մենք նրանց բռնի ուժով կվտարենք: Եվ այդպես էլ եղավ: Զանգեզուրի միջանցքի ճակատագիրը նույնն է լինելու»: Դրանից հետո  Ալիևը ավելի հեռուն է գնացել և ասել է, որ «այսպիսով ադրբեջանական ժողովուրդը կվերադառնա Զանգեզուր, որը 101 տարի առաջ  խլել էին նրանից»:

Նա նկատի ուներ քաղաքացիական պատերազմի իրադարձությունները, երբ Հայաստանն ու Ադրբեջանը անկախության շատ կարճ ժամանակահատվածում պայքարում էին այս տարածաշրջանի համար: Հայաստանի համար դա կարևոր նշանակություն ուներ Իրանի հետ սահմանի, իսկ Ադրբեջանի համար՝ Նախիջևան և Թուրքիա ցամաքային միջանցքի տեսանկյունից: Բայց այդ ժամանակ Գարեգին Նժդեհի գլխավորությամբ հայկական զորքերը հաղթանակ տարան, իսկ բոլշևիկների գալուց հետո այս տարածքը մնաց Խորհրդային Հայաստանին: Ճիշտ է, դրանից հետո բավականին շատ ադրբեջանցիներ ապրում էին Սյունիքի մարզում, մինչև 1987 թվականը, երբ միջէթնիկական հակամարտությունը բռնկվեց նոր թափով:

Երևանում «ադրբեջանցիների Զանգեզուր վերադարձի» մասին բառերը, ինչպես և սպասվում էր, ընկալվել է  որպես տարածքային պահանջ: Դրանք դատապարտվել են ինչպես Հայաստանի արտգործնախարարության, այնպես էլ Փաշինյանի կողմից:

«Այս հայտարարությունները սադրանք են: Դրանք պետք է պատշաճ ուշադրություն, արձագանք և հակազդեցություն ստանան, այդ թվում միջազգային հարթակներում, մեր դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից: Եթե Ադրբեջանը խոսում է «Զանգեզուրի միջանցքի» մասին, ապա նույն տրամաբանությամբ Հայաստանը կարող է խոսել «Նախիջևանի միջանցքի», «Հարավային Ադրբեջանի միջանցքի» մասին»,-ասել է Փաշինյանը:

Համաձայն այս պայմանագրի և հրապարակված փաստաթղթերի ՝ Ադրբեջանը կարող է ստանալ միայն այնպիսի «միջանցք», ինչպիսին Հայաստանը կարող է ստանալ Ադրբեջանի և Նախիջևանի տարածքով»:

Բայց Բաքվում պատասխանել են, որ դա ամենևին այդպես չէ: «Մենք կցանկանայինք հրավիրել նրանց ուշադրությունը, որոնք ցանկանում են մեկնաբանել մեր պետության ղեկավարի տեսակետները, որ ապրիլի 20-ին կայացած հարցազրույցում Ադրբեջանի նախագահը խոսել է Հայաստանում Ադրբեջանի դեմ հնարավոր ռևանշիզմի և մեր տարածքային ամբողջականության հնարավոր սպառնալիքների մասին», - «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևան: Նա ավելացրել է. «սա ազգային պաշտպանության հարց է, ազգային անվտանգության հարց»:

ԱՎԵԼԻՆ․․․

18+. Նիկոլ Փաշինյանը հայհոյանքների տարափի տակ հեռացավ Գորիսից

18+. Նիկոլ Փաշինյանը հայհոյանքների տարափի տակ հեռացավ Գորիսից

Փաշինյանն ԱԱծ տնօրենին ու Ոստիկանապետին հանձնարարեց խիստ և տեսանելի ձևով պատժել իրեն հայհոյողներին

Փաշինյանն ԱԱծ տնօրենին ու Ոստիկանապետին հանձնարարեց խիստ և տեսանելի ձևով պատժել իրեն հայհոյողներին

Սյունեցիները ձվեր նետեցին Փաշինյանի ավտոշարասյան վրա

Սյունեցիները ձվեր նետեցին Փաշինյանի ավտոշարասյան վրա

«5000 ախպոր գլուխ ուտող», «թուրք», «հողատու» Փաշինյանը վերջին հայհոյանքների ներքո հեռացավ Մեղրիից

«5000 ախպոր գլուխ ուտող», «թուրք», «հողատու» Փաշինյանը վերջին հայհոյանքների ներքո հեռացավ Մեղրիից

«Նիկոլ, սիկ-իր» Փաշինյանը շրջում է ժողովրդի հայհոյանքների ուղեկցությամբ

«Նիկոլ, սիկ-իր» Փաշինյանը շրջում է ժողովրդի հայհոյանքների ուղեկցությամբ

Նիկոլ Փաշինյանը խուսափել է գերի ընկնելուց և Սյունիք է մեկնել ոչ թե Որոտանով, այլ Տաթևով

Նիկոլ Փաշինյանը խուսափել է գերի ընկնելուց և Սյունիք է մեկնել ոչ թե Որոտանով, այլ Տաթևով

Իմ եղբոր գերեզմանի հետ գործ չունեք. զոհվածի հարազատը՝ Փաշինյանին

Իմ եղբոր գերեզմանի հետ գործ չունեք. զոհվածի հարազատը՝ Փաշինյանին

Ծափահարություններ պարոնայք, ծափահարություններ?????

Ծափահարություններ պարոնայք, ծափահարություններ?????

Նիկոլ Փաշինյանի մոսկովյան հանդիպման գաղտի ձայնագրությունը

Նիկոլ Փաշինյանի մոսկովյան հանդիպման գաղտի ձայնագրությունը

Հաղորդավարուրհի Սոնա Թորոսյանի երեխան հայտնվել Ուղիղ եթերում՝ մայրիկի կողքին

Հաղորդավարուրհի Սոնա Թորոսյանի երեխան հայտնվել Ուղիղ եթերում՝ մայրիկի կողքին

Քարվաճառում Ադրբեջանի ՊՆ Մի-8 ուղղաթիռ է վթարի ենթարկվել․ կան զոհեր

Քարվաճառում Ադրբեջանի ՊՆ Մի-8 ուղղաթիռ է վթարի ենթարկվել․ կան զոհեր

Օրենքով գող Պզոյին հատակին տապալելով ձերբակալել են Երևանի ռեստորաններից մեկում

Օրենքով գող Պզոյին հատակին տապալելով ձերբակալել են Երևանի ռեստորաններից մեկում

Ավինյանի հետ՝ ձեռքը բռնած, պիտի գան էստեղ՝ պատասխան տան

Ավինյանի հետ՝ ձեռքը բռնած, պիտի գան էստեղ՝ պատասխան տան

Օնիկ Գասպարյանն այնքան է հայհոյել Նիկոլին, որ չեն կարողանում մոնտաժել. Աշոտյան

Օնիկ Գասպարյանն այնքան է հայհոյել Նիկոլին, որ չեն կարողանում մոնտաժել. Աշոտյան

Ինչ կար Փաշինյանի կարմիր թղթապանակում Պուտին-Փաշինյան վերջին հանդիպման ժամանակ

Ինչ կար Փաշինյանի կարմիր թղթապանակում Պուտին-Փաշինյան վերջին հանդիպման ժամանակ

Ռուսաստանը հրապարակել է Զինված Ուժերի այսօր սկսված մարտական ​​պատրաստվածության ստուգման կադրերը

Ռուսաստանը հրապարակել է Զինված Ուժերի այսօր սկսված մարտական ​​պատրաստվածության ստուգման կադրերը

Ուկրաինան Դոնբասի սահմանային մասերում ահռելի քանակությամբ զորք է կուտակում

Ուկրաինան Դոնբասի սահմանային մասերում ահռելի քանակությամբ զորք է կուտակում

Ադրբեջանցիները Շուշիում հատուկ տեխնիկայով հողին են հավասարեցնում հայկական շենքերը

Ադրբեջանցիները Շուշիում հատուկ տեխնիկայով հողին են հավասարեցնում հայկական շենքերը

Հիմա լավ շանս կա, որ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ թշնամանք չլինի

Հիմա լավ շանս կա, որ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ թշնամանք չլինի

Խանութի աշխատողը տորթով խփում է Ալեն Սիմոնյանի դեմքին

Խանութի աշխատողը տորթով խփում է Ալեն Սիմոնյանի դեմքին

Rate this item
(0 votes)
Last modified on Կիրակի, 25 Ապրիլի 2021 01:21

Leave a comment

Make sure you enter all the required information, indicated by an asterisk (*). HTML code is not allowed.

ԼՐԱՀՈՍ