ՊՆ-ում հրաժարականների շքերթ է սպասվում. ի՞նչ են ասել գեներալները

ՊՆ-ում հրաժարականների շքերթ է սպասվում. ի՞նչ են ասել գեներալները

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Զինված ուժերի գլխավոր շտաբում արշալույսները դեռևս խաղաղ չեն: Բանն այն է, որ, դատարանի որոշման հիման վրա, Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հայտարարությանը միացած 40 գեներալներից շատերը տարբեր խոսակցությունների ժամանակ կարծիք են հայտնել, թե ՊՆ-ում այդպես շարունակվել չի կարող, և միգուցե առաջիկայում հրաժարականների շքերթ լինի: Միևնույն ժամանակ գեներալների մի մասն էլ ասել է, թե այլևս այլընտրանք չկա, պետք է իրենք մնան և շարունակեն իրենց ծառայությունը՝ հանուն հայրենիքի և բանակի:

Ինչպես հայտնի է, վարչապետի որոշմամբ՝ Արտակ Դավթյանը ՊՆ-ում ներկայացվել է որպես ԳՇ պետ, սակայն Օնիկ Գասպարյանն էլ չի հանձնվում. իրեն ազատելու մասին որոշումը դատարանում վիճարկելուց զատ նաև հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազություն»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: 

Rate this item
(0 votes)
Last modified on Ուրբաթ, 26 Մարտի 2021 11:32

Leave a comment

Make sure you enter all the required information, indicated by an asterisk (*). HTML code is not allowed.

ԼՐԱՀՈՍ