«Հարեւան Պողոսի» ինտելեկտի ուղղությամբ հերթական դիվերսիոն ներթափանցման փորձն է տեղի ունեցել

«Հարեւան Պողոսի» ինտելեկտի ուղղությամբ հերթական դիվերսիոն ներթափանցման փորձն է տեղի ունեցել

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հարեւան Պողոսի» ինտելեկտի ուղղությամբ հերթական դիվերսիոն ներթափանցման փորձն է տեղի ունեցել։ Ի՞նչ է պատահել։ Նախ՝ փետրվարի 7-ին խորհրդարանական «Իմ քայլը» խմբակցության անդամների եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպման արդյունքում արձանագրվել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին վերջինիս առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից, եւ որ հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ։ Դրան հաջորդում է քայլածների իշխանության կարկառուն ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը, թե իրենց վարչապետն այսօր ունի ամենաբարձր քաղաքական վարկանիշը։ Զուգահեռ իրականությունում նույն օրը հայտնի դարձավ, որ պետական որոշ կառույցներում դարձյալ միլիոնավոր դոլարների պարգեւավճարներ են ստացել։ Նախ՝ մի պարզ բան արձանագրենք։

Այս իշխանությունը հայոց պատմության մեջ առաջին հերթին կմնա որպես Հայաստանն ու Արցախը պատերազմի տարած ու այդ պատերազմում պարտված իշխանություն, հազարավոր զոհերի ու հսկայական տարածքային կորուստների պատճառ դարձած իշխանություն, ապա եւ՝ կհիշվի որպես նույնիսկ կորոնավիրուսի պանդեմիայի եւ պատերազմի ժամանակ անամոթաբար պարգեւավճար դուրս գրած ու ստացած իշխանություն: Ու այս ֆոնին է, որ նույն Ալեն Սիմոնյանն ասում է, թե իրենք մեղավոր են, որ որոշ մարդկանց Բենթլիներն ու դղյակները չհասցրին ԱԹՍ դարձնել։ Նկատո՞ւմ եք քաղաքական պատասխանատվության եւ բարոյականության ազատ անկումը։ Բենթլիներն ու դղյակները, ենթադրենք, չհասցրեցիք, հավատում ենք, բա տասնյակ միլիոնավոր դոլարների պարգեւատրումները դարձնեիք:

Դրանք ուղղեիք ԱԹՍ-երի ձեռք բերմանը: Ինչեւէ, առաջ անցնենք։ Ի՞նչ տեղի ունեցավ փետրվարի 7-ին։ Իշխանությունը հրապարակեց մի տեքստ, որը մարտահրավեր է քաղաքական դաշտի բոլոր դերակատարներին ու հասարակությանն առհասարակ։ Նիկոլ Փաշինյանն արտահերթ ընտրություններ անցկացնելու, ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը լիցքաթափելու փոխարեն, սովորության համաձայն, լարում է իրավիճակը՝ պրոցեսները քաղաքական հարթությունից դուրս բերելու վտանգներով եւ ռիսկերով։ Քաղաքական ձեռագիր է, ինչ արած։ Ու դժբախտությունն այն է, որ իրավիճակի լրջությունն ու հետեւանքները չեն հասկանում «ուսապարկերի խմբակցություն» ծաղրանունը ստացած «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները։

Նրանք, փրփուրը բերաններին, ԱԺ միջանցքներում ստում են, երբ ասում են, որ արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին Նիկոլի առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից, ստում են, երբ ասում են, թե հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ, ու որ իրենց վարչապետն ամենաբարձ ռեյտինգն ունի: Ու այստեղ միանգամից հիշում ես մի քանի օր առաջ Փաշինյանի՝ Արարատի մարզ կատարած այցելությունը, երբ նույն մարդը Նիկոլին բարեւում եւ գովում էր սկզբում բակում, հետո շաուրմայանոցում, հետո էլի բակում, երբ պատահական բարեւող անցորդ է ձեւանում ոստիկանության բաժնի՝ քաղաքացիական հագուստով պետը, այնինչ այդ պահին նա պիտի լիներ համազգեստով ու ծառայության մեջ, քանի որ այդպիսին է կարգը։

Այսպես են երեւի ալենսիմոնյանները որոշել, որ արտահերթ ընտրությունների հասարակական պահաջ չկա, եւ որ Նիկոլի վարկանիշը պատմական ռեկորդ է սահմանել։ Երեւի «հակառեկորդ» պիտի ասեին: Արդեն ոչ մեկի համար գաղտնիք չէ՝ ստելը, պոռոտախոսելն ու դատարկախոսելն այս քաղաքական ուժի կրեդոն է։ Սա եւս արձանագրենք ու անցնենք առաջ: Շոուի համար մետրոյով ու հեծանիվով երկու անգամ աշխատանքի գնացած, բայց իրականում տաք «պադավատներից» չիջնող, այլեւս առանց «ախրաննիկների» նույնիսկ զուգարան չգնացող «Իմ քայլն» ու Նիկոլ Փաշինյանն արդեն այնքան են կտրվել իրականությունից ու հասարակությունից, որ մարդկանց ատելությունը, արհամարհանքն ու հակակրանքն իրենց նկատմամբ չեն տեսնում, կամ ձեւացնում են, թե չեն տեսնում:

Ուղղակի զարմանում ես՝ լավ, մարդամեջ դուրս չեք գալիս, բայց գոնե ձեր սիրած Ֆեյսբուքում էլ չեք տեսնո՞ւմ ձեր հասցեին հայհոյանքի, անեծքի ու քննադատության գերդոզավորված չափաբաժինը։ Իհարկե, տեսնում եք, բայց հանուն մեկ օր ավելի իշխանության մնալու շարունակում եք քաղաքական բարոյականության ազատ անկումը։ Ամփոփենք։

«Իմ քայլի» ամենադուխով պատգամավորը թող դուրս գա փողոց ու պատահական անցորդին ասի, որ իրենց իշխանությունը համաճարակի ու պատերազմի ժամանակ տասնյակ միլիոնավոր դոլարներ է բաժանել որպես պարգեւավճար, ասի, որ այլեւս տնտեսությունը խոր թաղել է, որ պետական պարտքը դարձել է 9 միլիարդ, որ չի կարողանում ՀՀ սահմանների անվտանգությունն ու անձեռնմխելիությունը պաշտպանել, որ կազմաքանդել է բանակը, դե, Արցախի, պատերազմի արդյունքների մասին էլ չխոսենք: Ու նման բաներ ասելուց հետո հարցնի ՀՀ քաղաքացուն, թե ի՞նչ կարծիք ունի իր թիմի եւ, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի ռեյտինգի մասին: Ի դեպ, խորհուրդ է տրվում ՀՀ քաղաքացու հետ դիալոգի մեջ մտնել բացառապես պաշտպանիչ հանդերձանքով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ինչպես են ոստիկանները դաժան ծեծի ենթարկում քաղաքացուն

Անհետ կորած զինվորների հարազատները շարունակում են փակ պահել Գյումրի-Երևան ավտոճանապարհը

Մեկ տարեկան տղային մահվան են հասցրել մայրը, խորթ հայրն ու խորթ տատը՝ հարվածելով ու դեղահաբ խմացնելով

Անհետ կորած, գերության մեջ գտնվող ու զոհված զինվորների ծնողները երկու կողմից ճանապարներ են փակել

Մերկ ֆլեշմոբ Ուկրաինայում

Սուրճը պայքարում է ճարպակալման և շաքարախտի դեմ

Նախկին նախարարին փակել են զուգարանում և կողոպտել

Նոր շոու՝ Քիմ Քարդաշյանից

Մոսկվայում հոգեհանգստի ժամանակ մահացած կնոջ քթից արյուն է հոսել

Կինը իջել է հրաբխի խառնարան և փրկել ընկած ամուսնուն

Ինչպես արագ անցնել առողջ սնվելուն հայտնում են դիետոլոգները

«Առյուծ արքա» Ֆիլմի «թաքնված» տեսարանը

Շվեդիայում բացվել է զզվելի սննդի թանգարանի առաջին մշտական ցուցադրությունը

Համակարգչային խաղերը և համացանցը դանդաղեցնում են երեխայի ուղեղի զարգացում

Ծխող ծնողների երեխաներն ավելի հաճախ են լսողական խնդիրներ ունենում

Ամենաինտիմ լուսանկարները Էմիլի Ռատակովսկիի ինստագրամից

Տարօրինակ դեպք դիահերձարանում, մահացածի ներքին օրգանները տոպրակով տվել են հարազատին

Ամուսնության առաջարկություն՝ ջրի տակ

Զինվորը պետք է իմանա, որ պետությունն իր մասին հոգ է տանելու

Բացառիկ. Սեքս տեսարաններում նկարահանվելու մասին. Անժելա Սարգսյան

Ինչ լողազգեստներ են ընտրում ամենաոճային աստղերը

Մեծ սեր․ Արտյոմ Մարտիրոսյանի և Լեգենդա անունով առյուծի հուզիչ պատմությունը

Ռուս հրուշակագործը զարմանահրաշ հարսանեկան տորթեր է պատրաստում

Հայաստանի տարբեր շրջաններ սեռական բռնության ձևավորված «ծեսեր» են ունեցել

Range Rover Sport-ին հաջողվեց նվաճել «Երկնային դարպասները»

Իսկ տղամարդիկ կարո՞ղ են կրկնել այս աղջկա հնարքները

Դեռևս 1938թ-ից մարդիկ օգտվել են բջջային հեռախոսից

Ամերիկացին երկու տարի՝ 2749-2751թթ․, ապրել է ապագայում

Victoria's Secret -ի հրեշտակների արձակուրդը

Մեքենան հարվածում է ոչնչի և ջարդուփշուր լինում․ անոմալ երևույթներ

Աշխարհի 10 անհավանական զույգերը

Տեսախցիկը հրեշտակ է ֆիքսել

Թորի Պրավեր․ Victoria's Secret ի նոր հրեշտակը

Ես լավ օրինակ չեմ

Լողափի և օդանավակայանի հակադրությունը

Գյոռբագյոռը՝ պոդիումի վրա

Սեքսուալ լողազգեստներ

Մարիամ Մելիքյանը մասնակցել է թուրքական հաղորդմանը՝ խոսելով թուրքերեն

Փաշինյանը դեմ է արագաչափերին

Սիրիացի դիպուկահար աղջիկները պաշտպանում են իրենց հայրենիքը

Հազարավոր զինվորների զոհաբերել ենք հանուն ոչնչի

Հետույքի լուսանկարների շնորհիվ աղջիկը 300 000 դոլար է աշխատում

Ես խոնարվում եմ ետ ազգի առջև

Ադրբեջանական գրքեր՝ երևանյան դպրոցներում

Է՞ս ով էր

Rate this item
(0 votes)

Leave a comment

Make sure you enter all the required information, indicated by an asterisk (*). HTML code is not allowed.

ԼՐԱՀՈՍ