Հիմա էլ ուզում են գյոզերով համոզեն՝ «բան էր՝ ստացվեց, եկեք մոռանանք ու գնանք առաջ»

Հիմա էլ ուզում են գյոզերով համոզեն՝ «բան էր՝ ստացվեց, եկեք մոռանանք ու գնանք առաջ»

«Ժամանակը ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ձգտում է խուսափել անխուսափելի պատասխանատվությունից և ինչքան հնարավոր է ժամանակ շահել իր պաշտոնավարումը երկարաձգելու համար։ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, տեսնելով հանրային հուզումները և դժգոհությունների կուտակումը, արդեն նոյեմբերի 18-ին Փաշինյանը ներկայացրեց իր անելիքների ճանապարհային քարտեզը, որում նշում էր առաջիկա վեց ամսվա համար իր կառավարության առաջնահերթությունների մասին։ Ըստ ներկայացրած ճանապարհային քարտեզի տրամաբանության, 2021 թվականի հունիսին Փաշինյանը պետք է հանդես գար դրա իրագործման հաշվետվությամբ, ինչի արդյունքներով հանրային կարծիքը ու արձագանքը հաշվի առնելով՝ պետք է որոշում կայացվեր հետագա անելիքների վերաբերյալ:

Ըստ էության, սա ենթադրում էր, որ առաջիկա վեց ամիսների ընթացքում արտահերթ քաղաքական զարգացումներ չեն լինելու, բայց հաշվի առնելով ընդդիմության պայքարն ու կառավարության հրաժարականը պահանջող շրջանակների ստվարացումը՝ անցած տարվա դեկտեմբերի վերջին Նիկոլ Փաշինյանը նշեց, որ խորհրդարանական և հետաքրքրված արտախորհրդարանական ուժերին հրավիրում է խորհրդակցությունների՝ 2021 թվականին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցով։ Բայց այս առաջարկն ավելի շատ բլեֆի էր նման։ Ի սկզբանե պարզ էր, որ այն մնալու է օդից կախված, քանի որ ընդդիմությունը ձախողված իշխանությունների հետ քննարկումների ոչինչ չունի, և ընդդիմադիր ուժերի պահանջը հստակ էր, այն է՝ կառավարության հրաժարական, ժամանակավոր կառավարության ձևավորում, իսկ որոշ ժամանակ անց արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում։

Բայց եթե նույնիսկ ընդդիմադիր ուժերը քննարկումների չեն գալիս, ապա իշխանությունները այդ դեպքում անգամ կարող էին առաջ տանել արտահերթ ընտրությունների օրակարգը, որը հանգուցալուծում կտա ստեղծված ճգնաժամային իրավիճակին։ Այս հարցում իշխանություններն արդեն հույս ունեին, թե ընդդիմադիր հիմնական ուժերը կբոյկոտեն և չեն մասնակցի ընտրություններին, իսկ իրենք կարող են կեղծ ընդդիմադիր կուսակցություններին առաջին պլան բերել և ընտրություններին լեգիտիմ տեսք հաղորդել, հետո էլ հայտարարել, թե ընդդիմությունը վստահ չէր իր հաղթանակի մեջ, դրա համար էլ չմասնակցեց ընտրություններին։ Հենց այդ նպատակով է, որ վերջին շրջանում իշխանության ներսում քննարկվում էր խորհրդարանի լուծարման եղանակով արտահերթ ընտրությունների անցկացման տարբերակը, որը պետք է Փաշինյանին հնարավորություն տար պաշտոնավարել մինչև ընտրություններ։

Բայց իշխանությունների խաղաքարտերը խառնվեցին իրար, երբ ընդդիմության դաշտից ազդակներ հղվեցին արտահերթ ընտրություններին մասնակցելու պատրաստակամության մասին։ Մասնավորապես Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ ընտրություններ լինելու դեպքում դրանց մասնակցելու ու «կրելու» է։ Այս հայտարարությունից ընդամենը մեկ շաբաթ անց իշխող «Իմ քայլը» խմբակցությունը շտապեց օրակարգից հանել արտահերթ ընտրությունների թեման՝ պատճառաբանելով, թե արտահերթ ընտրություններ անցկացնելու Փաշինյանի առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից, իսկ հասարակության լայն շերտերի շրջանում էլ պահանջ չկա։ Սակայն այստեղ էլ է Նիկոլ Փաշինյանը դիմում մանիպուլյացիայի: Նախ՝ ընդդիմադիր որևէ ուժ երբեք դեմ չի եղել արտահերթ ընտրություններին, «քայլողների» այս պնդումը, իրենց իսկ խոսքերով ասած, «լկտի սուտ» է:

Ընդդիմադիր ուժերը պարզ հասկացրել են՝ Նիկոլի հետ քննարկելու բան չունեն, արտահերթ ընտրություն անպայման պետք է լինի, բայց Նիկոլի հրաժարականից հետո. նա չի կարող և չպետք է ընտրություն անցկացնի: Ինչ վերաբերում է հասարակության լայն շերտերի պահանջին, ապա ստացվում է, որ իշխանությունները փորձում են շահարկել այն պահը, որ փողոցում կրիտիկական զանգված չկա, սակայն այդպես էլ չեն պարզաբանում, թե ինչ գործիքով են չափել՝ հանրային պահանջ կա՞, թե՞ ոչ։ Եթե իշխանությունները կարծում են, թե երկրում քաղաքական փոփոխությունների ցուցիչը միայն փողոցում հավաքված մարդկանց քանակն է, ապա սխալվում են, քանի որ պարտադիր պայման չէ, որ բոլորը փողոց դուրս գան, որից հետո միայն հասկացվի, թե կառավարության հրաժարականն են պահանջում կամ արտահերթ ընտրություններ են ցանկանում։

Ու վերստին պարզ է դառնում իշխանությունների նպատակը, այն է՝ ինչքան հնարավոր է ժամանակ շահել և մոռացության տալ տեղի ունեցածը, այսինքն՝ Նիկոլն ու թիմակիցները պարզապես ասում են՝ «լավ, ինչ եղել, եղել է, բան էր՝ ստացվեց, եկեք մոռանանք ու գնանք առաջ»: Ի դեպ, այդ ճանապարհին բացառված չէ, որ արտահերթ ընտրությունների թեմայի բլեֆը ևս մեկ անգամ շրջանառության մեջ դնեն, այս անգամ արդեն Փաշինյանի ներկայացրած ճանապարհային քարտեզի ժամկետի ավարտին։ Եթե, իհարկե, մինչ այդ մնան իշխանության: Եթե.․․»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Է՞ս ով էր

Զարմանալի թռչող սարքեր

Ճոպանուղին, մետրոն, կանաչ Երևան ու մաքուր փողոցները մնացին խոստումներ

Շուռնուխում շուտով 11 տուն կկառուցվի

Սյունիքում հայ զինծառայողները հայկական եռագույնն են տեղադրում

Ես էդ աֆիցերի վիզը կտրելու եմ. ինքը չի ապրելու

Նիկոլը հանդիպեց նիկոլներին․ Նիկոլը Նիկոլից պահանջեց փակել «Արմնյուզը»

Ի՞նչ է իրականում կատարվում Փետրվարի 1-ից Երևան-Մոսկվա մեկնող ինքնաթիռներում

ԿռուտիտԼԱՐ Ֆատիմա Խանում․ Բեղլոյանը հերքում է անհերքելին

Աննան ու Նիկոլը սպանեցին իմ Աբգարին․ Նիկոլ ու Աննա, պատրաստվեք

Ադրբեջանցիները ծաղրում են ռուս խաղաղապահին

Նիկոլի ձեռքը մնաց օդում, չսեղմեցին պաշտոնական հանդիպման ժամանակ

Նիկոլի ձեռքը ավտոմատ տաս՝ կգցի ոտքին

Այ լրբի տղա, պիտի չոքեիք, ասեիք՝ կանգնացրու պատերազմը

Սրիկա Նիկոլը համաձայն է բոլոր հողերը տալ Ադրբեջանին

ԿԱՐԵՎՈՐ․ Զինվորների մարմինները Կապանի մորգում՝ բաց պատուհանների տակ. ի՞նչ է կատարվում

Ալիևը պարում է «Noldu Pashinyan» երգի տակ

Տոկը Նիկոլի «հայ-հայը» քիչ էր մնում բերեր

Ըստ Նիկոլի՝ Պուտինը ստում է

Որտե՞ղ է Ռուսաստանը տեղափոխում այս հսկայական զորքը

Դավիթ Տոնոյանի քրոջ աղջիկն ա, հայտնի էլեոնորան․ Աղջիկը Ադրբեջանի դրոշն ա սրտիկում

Դավաճան հայերի ձեռքով Հայաստանում ու Արցախում իրականացվեց Գյոռբագյոռ 2020 թուրքական օպերացիան

Rate this item
(0 votes)

Leave a comment

Make sure you enter all the required information, indicated by an asterisk (*). HTML code is not allowed.

ԼՐԱՀՈՍ